Գրքի հմայքը (40)
Սիոնիստական ռեժիմը բոյկոտելու և այդ ռեժիմի դեմ տարբեր մակարդակներով պատժամիջոցների կիրառման համաշխարհային շարժումը ճանաչված է «BDS» (Boycott, Divestment and Sanctions) անվամբ: Այս շարժումը արագ տեմպերով զարգանում է, և դրան են միացել բազմաթիվ աշխարհահռչակ գրողներ, այդ թվում նրանք, ովքեր հեղինակավոր գրքեր են գրել և տարբեր ձևերով ճնշում են Սիոնիստական ռեժիմին:
BDS շարժումը հիմնադրվել է 2005 թվականին և հապավումն է Boycott՝ բոյկոտ, Divestment՝ բացառում, և Sanctions՝ պատժամիջոցներ բառերի: Այս շարժման նպատակների և ռազմավարության մեծ մասը բխում է Մարտին Լյութեր Քինգի ղեկավարած ամերիկյան քաղաքացիական իրավունքների շարժումից և Հարավային Աֆրիկայում Նելսոն Մանդելայի գլխավորած հակառասիստական շարժումից:
Հեղինակները հաճախ ճանաչվում են իրենց գրություններով և հանգիստ կյանքով: Բայց անարդարությունների հետ գործ ունենալիս կարող ենք հույս դնել նրանց վրա։ Նրանք, ովքեր անհրաժեշտության դեպքում խախտում են իրենց լռությունը, և բացի գրիչը ճնշումների դեմ օգտագործելուց, իրենց դիրքորոշումն արտահայտելով, ընդդիմանում են անարդարությանը։ Վերջերս նման դիրքորոշում է հայտնել մի եվրոպացի գրող:
Իռլանդացի գրող Սալի Ռունին խուսափել է իր վերջին գրքի՝ «Գեղեցիկ աշխարհ, որտե՞ղ ես դու» վեպի եբրայերեն թարգմանության իրավունքը վաճառելուց: Սիոնիստական ռեժիմի դեմ իր դիրքորոշման պատճառով նա մերժեց իսրայելցի հրատարակչի առաջարկը, ով իր նախորդ երկու վեպերը թարգմանել էր եբրայերեն և մի հայտարարություն տարածել, ասելով.«Չնայած շատ հպարտ է իր նախորդ գրքերի եբրայերեն թարգմանությամբ, սակայն այժմ որոշել է այս վեպի թարգմանության իրավունքը չվաճառել իսրայելցի հրատարակչին»։

Հայտարարության մեջ նա իր աջակցությունն է հայտնել Իսրայելի դեմ BDS շարժմանը: Արշավ, որն ուղղված է Սիոնիստական ռեժիմի կողմից պաղեստինցիների դեմ բռնաճնշումների նկատմամբ միջազգային աջակցությանը վերջ դնելուն և այդ զավթիչ ռեժիմին համոզելու հետևել միջազգային օրենքներին:
Իռլանդացի գրողի հայտարարության մեջ ասված է.«Այս տարվա սկզբին Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը մի զեկույց հրապարակեց՝ «Իսրայելի պաշտոնատարները և ապարտեիդի ոճրագործություններն ու բռնությունները» խորագրով: Այդ և նմանատիպ քննադատական զեկույցները նույնացնում են Իսրայելի գերիշխանության և պաղեստինցիների նկատմամբ ռասայական խտրականության համակարգը միջազգային իրավունքի համաձայն ապարտեիդի սահմանման հետ: Իհարկե, շատ այլ կառավարություններ մեղադրվում են մարդու իրավունքների ոտնահարման մեջ, բայց կոնկրետ այս դեպքում ես արձագանքում եմ պաղեստինյան քաղաքացիական հասարակության ,ներառյալ բոլոր պաղեստինյան արհմիությունների և գրողների միությունների կոչին»:

Լավ է իմանալ, որ գրողների հակադրվելը Սիոնիստական ռեժիմին նորություն չէ, և նման դեպքեր եղել են նաև անցյալ տարիներին։ Օրինակ, Նոբելյան մրցանակակիր գերմանացի գրող Գյունտեր Վիլհելմ Գրասը Սիոնիստական ռեժիմի ամենահայտնի հակառակորդներից էր: 2012 թվականի ապրիլին, Իրանի միջուկային ծրագրի շուրջ աճող լարվածության ֆոնին, նա մի քանի թերթերում հրապարակեց «Այն, ինչ պետք է ասվի» բանաստեղծությունը, որը մեծ աղմուկ առաջացրեց լրատվամիջոցների և քաղաքական գործիչների շրջանում: Բանաստեղծության մեջ նա անդրադարձել է Թել Ավիվի չհայտարարված միջուկային ռումբերին՝ դրանք անվանելով համաշխարհային խաղաղության սպառնալիք և քննադատելով Իսրայելին որպես միջուկային տերություն՝ ասել է, որ ռեժիմը վտանգել է համաշխարհային խաղաղությունը, որն ինքնին երերուն է։
Քննադատելով Իսրայելի ծավալապաշտությունը, Գրասը բանաստեղծության մեջ գրել է. «Այս երկրում տարիներ շարունակ եղել է գաղտնի «միջուկային հզորության աճ», բայց այն դուրս է եկել վերահսկողությունից»:

Այդ հանրահայտ գրողներից մեկն է Ռոալդ Դալը։ Նույնիսկ եթե դուք չեք կարդացել Ռոալդ Դալից որևէ գիրք, հնարավոր է տեսած լինեք Չարլին և շոկոլադի գործարանը» ֆիլմը: Թեեւ նա բազմաթիվ գրքեր է գրել երեխաների համար, սակայն միայն մանկական գրքերի հեղինակ չէ, եւ նրա պատմվածքներն իրենց տեսակի մեջ եզակի են ու հիասքանչ։
1982 թվականին Լիբանանի դեմ Սիոնիստական ռեժիմի հարձակումը, Ռոալդ Դալին ստիպեց բազմիցս հայտարարել, որ դեմ է Իսրայելին և իր ողջ կյանքում դեմ է լինելու նրանց անմարդկային քաղաքականությանը:

Սիոնիստական ռեժիմին ընդդիմացող կարևոր գրողներից մեկը ամերիկացի Ալիս Ուոքերն է՝ «Մանուշակագույն» հայտնի վեպի հեղինակը։ Նա հակադարձեց իր գրքի եբրայերեն թարգմանությանը՝ ասելով, որ իր հակառակության պատճառն այն է, որ Սիոնիստական ռեժիմը ռասիստական ռեժիմ է պաղեստինցիների դեմ, և որ նրանց ռասիզմն ավելի մեծ է, քան ԱՄՆ-ում սևամորթների նկատմամբ ռասայական խտրականությունը: Ուոքերը Գազա է գնացել 2010 թվականին 22-օրյա պատերազմից հետո և սերտ բանակցություններ վարել պաղեստինցիների հետ։

Անցյալ տարի «Կոնֆլիկտ սիոնիզմի հետ. Ընդդիմադիր հրեաների ձայնը» գիրքը լույս տեսավ Interlink Press հրատարակչության կողմից, որտեղ ներկայացվել էին 21 հրեա մտածողների, այդ թվում՝ գիտնականի, հետազոտողի, լրագրողի հակասիոնիստ ակտիվիստի դիրքորոշումը, որոնք քննադատում էին սիոնիստներին մշակութային, բարոյական և փիլիսոփայական չափանիշներով:
Գրքի հեղինակը՝ Դաֆնե Լևիտը, Կանադայում բնակվող իսրայելցի կին է, ով ծառայել է իսրայելական բանակում և պարզել է, որ իրադարձությունների իսրայելական պատմությունը հակասում է պատմության տրամաբանությանը: Գրքի մի բաժնում նա գրել է.«21-րդ դարում կարելի է չհիշել, որ սիոնիզմը տասնիններորդ դարի հրեաների մեջ փոքրամասնության շարժում էր: Այդ ժամանակ Թեոդոր Հերցլը հիմնեց սիոնիստական կազմակերպությունը և խրախուսեց հրեաներին գաղթել Պաղեստին։ Բայց նա բախվեց ողջ աշխարհի հրեա առաջնորդների ուժեղ հակազդեցությանը, այդ թվում Վիեննայի մի շարք ռաբբիների ուժեղ հակազդեցությանը, ովքեր համաձայն չէին հրեականության գաղափարին:
Այս գրքում Լևիտը գրում է, որ իր համոզմունքները ստացել է սիոնիստական կրթական համակարգից և սրտանց հավատում էր, որ Պաղեստին կոչվող տարածքն Իսրայելին էր պատկանում և ժխտում էր պաղեստինյան ժողովրդին: Բայց նա շարունակում է, որ հետագային մտափոխվել է, և այլ դիրքորոշումներ ունի։ Լևիտը նույնիսկ մեջբերում է որոշ կերպարների հակասական դիրքորոշումները և մեջբերում է հայտնի ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնին: Թեև նա բանաստեղծություն է գրել հրեական ժառանգության մասին, բայց նախազգուշացրել է հրեականության բարոյական և մշակութային բնույթը սահմանափակ էթնոսի վերածելու կապակցությամբ և ասել, «Հրեականության հիմնարար բնույթի մասին իմ ընկալումը հակադրվում է սահմաններ, բանակ և ինքնիշխանություն ունեցող հրեական պետության գաղափարին»։ 1929 թվականի նոյեմբերին Էյնշտեյնը նամակ գրեց Հեյմ Վայզմանին, ով հետագայում դարձավ Սիոնիստական ռեժիմի առաջին նախագահը, ընդգծելով, «Եթե մեզ չհաջողվի արաբների հետ պատվավոր համագործակցության և ազնիվ երկխոսության ճանապարհ ստեղծել, ուրեմն մենք ոչինչ չենք սովորել անցած 2000 տարվա տառապանքներից, և արդյունքում արժանի կլինենք ինչին, որ մեզ հետ պատահի»: Այնուամենայնիվ, թվում է, որ Էյնշտեյնը հետագայում մտափոխվեց և 1947թ. նամակ գրեց Հնդկաստանի վարչապետ Ջավահարլալ Ներուին՝ խնդրելով ՄԱԿ-ում աջակցել հրեական երկրի ստեղծմանը: Ապա նա խստորեն քննադատեց սիոնիզմը 1948-ին և ավելի ուշ կարևորեց պաղեստինցիների և իսրայելցիների միջև տնտեսական համագործակցությունը և պաղեստինյան տարածքներում երկու կողմերի համակեցության հարթակի ստեղծումը:
Իր գրքում իսրայելցի հեղինակը հուսահատություն է հայտնում սիոնիզմի բարոյական և մարդկային ապագայի վերաբերյալ և բոլոր սիոնիստներին հրավիրում է կարդալ Մահմուդ Դարվիշի բանաստեղծությունները և Էդվարդ Սաիդի ստեղծագործությունները, մարդիկ, ովքեր ըստ նրա, բացեցին իր աչքերը Հերցլի երազանքի պարտության հետևանքով առաջացած բացը:
Պաղեստինի օկուպացիայի և Սիոնիստական ռեժիմի շուրջ աշխարհի տարբեր ծայրերից արվեստագետներ, գրողներ և բանաստեղծներ ստեղծել են ստեղծագործություններ, որոնք ուղղակի և անուղղակիորեն հարվածել են սիոնիստների կեղծ գոյությանը: Պաղեստինցի գրողներն ու բանաստեղծները ևս, տարիներ շարունակ պայքարում են Սիոնիստական ռեժիմի դեմ՝ իրենց արվեստի լեզվով ու գրչով:
Էդվարդ Սաիդն այն գրողներից է, ում դժվար է նկարագրել մի քանի բառով, նրան անվանել են պոստմոդեռն մտածող, գրականագետ և վերլուծաբան, հակապատերազմական փիլիսոփա և քաղաքական ակտիվիստ և, ամենակարևորը, իդեալիստ պաղեստինցի։ Մանկությունն ու պատանեկությունն անցկացրել է Պաղեստինում, Եգիպտոսում, իսկ ավելի ուշ՝ ԱՄՆ-ում, համեմատական գրականության դոկտորի կոչում է ստացել Փրինսթոնի համալսարանում, դարձել Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր և թողել հարուստ ակադեմիական վիճակացույց։

Էդվարդ Սաիդը քսաներորդ դարի բոլոր ժամանակների ամենամիջազգային պաղեստինցի գործիչն էր: Իդեալիստ, ով, լինելով քաղաքացիություն չունեցող, հավատարիմ մնաց պաղեստինյան իդեալին և տարիներ շարունակ փորձեց լինել պաղեստինցիների ձայնը միջազգային հարթակներում: Նրա մի շարք գրքեր վերաբերում են պաղեստինցիների ճակատագրին և արաբների ու պաղեստինցիների համաշխարհային կերպարի շտկմանը։ Այս աշխատություններում, բացի համապարփակ ու ճշգրիտ վերլուծություններից ու արդի մեկնաբանություններից, նա արտահայտում է նոստալգիա Պաղեստինի հանդեպ։ Ընդհանուր սկզբունքներից մեկը, որը ներգրավված է եղել նրա մտքի և աշխատանքի ձևավորման մեջ, Պաղեստինի ժողովրդի պայքարի ընդգծումն է: Սաիդը պարզապես փորձում էր հասնել ընդհանուր ու վեհ նպատակի, և այդ նպատակն էր պայքարել իր հայրենիքի՝ Պաղեստինի տարածքային, մշակութային, քաղաքական և պատմական պահպանման համար։