Հունիս 01, 2016 15:58 Asia/Tehran

Մանկապղծությունը Բրիտանիայում վերածվել է լուրջ խնդրի, որը տարածվել է տարբեր խավի ներկայացուցիչների շրջանում`քաղաքագետներ, բժիշկներ, արվեստագետներ, եկեղեցականներ և ոստիկաններ:

Մանկապղծությունն ամենասարսափելի ոճրագործություններից է: Այն կարող է անփոխարինելի հոգեբանական վնաս հասցնել երեխային, որը կմնա ողջ կյանքի ընթացքում: Հոգեբանների կարծիքով, զոհն այս դեպքում ներքուստ է ոչնչանում և ենթարկվում է հոգեբանական այնպիսի ճնշումների, որոնցից երբեք չի ձերբազատվում: Ցավոք սրտի, այսօր այս խնդիրն առկա է մի շարք զարգացած երկրներում, այդ թվում` Բրիտանիայում, որտեղ այս երևույթը մեծ ծավալներ է ստացել: 2012- 2015թթ. մանկապղծության վերաբերյալ ոստիկանությանը զեկուցված դեպքերն այս երկրում 80 անգամ ավելացել են: Բրիտանիայի ոստիկանությունը հայտարարել է, որ եթե այսպես շարունակվի, նման հանցագործների թիվը կհասնի հարյուր հազարների: Նախորդ տարի պարզվեց, որ BBC հեռուստաընկերության ամենահայտնի հաղորդավարներից մեկը` Ջիմի Սևիլը, ով թագուհու կողմից պարգևատրվել էր Ասպետի շքանշանով, մեղադրվում է մանկապղծության մեջ: Ներկայումս այս մասին ոստիկանության ամենամսյա զեկույցները հասնում են մոտավորապես հարյուրի: Այսպիսով կարելի է ասել, որ մինչև 2020թ. ոստիկանությունը նման արարքների վերաբերյալ կունենա մոտ 200 հազար հայց: Բողոքների մեծ մասն ուղղված են եկեղեցիների, հիվանդանոցների ու դպրոցների դեմ, որտեղ երեխաներն ավելի խոցելի են: Նախորդ տարի Անգլիայի և Ուելսի ոստիկանությունը հետաքննել է 70 հազար սեռական ոտնձգության դեպք: Սայմոն Բիլլին, ով ոստիկանության սպա է և զբաղվում է սեռական ոտնձգությունների հետաքննությամբ, ասում է, որ մանկապղծության խնդիրը գնալով ավելի վտանգավոր է դառնում: Իսկ քաղաքական վերլուծաբան Քրիս Բամբերին ասում է, որ ինտերնետի առկայության պայմաններում երեխաներն ավելի խոցելի են դառնում և պետք է հարցը լուրջ քննարկել: Որոշ փորձագետների կարծիքով, սոցիալական ցանցերը, այդ թվում` Ֆեյսբուքը. հանցագործներին օգնում են կատարել իրենց գործը: Գարդիան օրաթերթի համաձայն, Բրիտանիայում յուրաքանչյուր 20 րոպե սեռական բռնության է ենթարկվում մեկ երեխա: Իսկ Բրիտանիայի ոստիկանության հաղորդման համաձայն, միայն 2010թ., ավելի քան 3000 երեխա, որոնց մեկ հինգերորդը չեն հաճախում դպրոց, դարձել են սեռական բռնության զոհ: Ոստիկանության պաշտոնական հաղորդման համաձայն, 2015թ. Անգլիայում և Ուելսում գրանցվել է ընդհանուր առմամբ 54 հազար 982 մանկապղծության դեպք, որոնցից ավելի քան 23 հազարը եղել են բռնաբարություններ: Զոհերը եղել են մեծ մասամբ 11-17 տարեկան: Ավելի քան 8 հազարը եղել են 13-15 տարեկան , իսկ ավելի քան 4 հազարը` 10 տարեկանը դեռևս բոլորած չի եղել: Հարկ է նշել, որ այս երեխաների մեծ մասը եղել են աղջիկներ: Ընդհանուր առմամբ, նկատի առնելով այս տվյալները, մոտավորապես 19 հազար 790 աղջիկ և 3210 տղա երեխա սեռական ոտնձգության են ենթարկվել: Ջոն Բրաունը, որի կազմակերպությունը պայքարում է մանկապղծության դեմ, ասում է, որ կառավարությունը և հասարակությունը պետք է պաշտպանեն երեխաներին և անեն ամեն ինչ, որպեսզի նրանք կարողանան վերականգնվել և շարունակել իրենց կյանքը: Բրիտանիայում գործող «Երեխաների կոմիսար» Հասարակական կազմակերպությունը(ՀԿ) հայտարարել է, որ 2011թ ապրիլի մեկից մինչև 2014թ. մարտ ամիսը, Բրիտանիայում բռնության է ենթարկվել ավելի քան 450 հազար երեխա: Կազմակերպությունը հայտարարում է, որ երեխաների նկատմամբ բռնությունների 85 տոկոսի վերաբերյալ որևէ բողոք չի ներկայացվում: Կազմակերպությունը նաև նշում է, որ Բրիտանիայում հրապարակվող տվյալների միայն մեկ ութերորդն է համապատասխանում իրականությանը, քանի որ բռնությունները տեղի են ունենում նաև ընտանիքում` հարազատների կողմից: Բռնության զոհ դարձած երեխաները հետագայում կարողանում են ապրել բնականոն կյանքով: Սակայն որպեսզի նրանք իրենց կարողանան զգալ հասարակության լիիրավ անդամ, նրանց պետք է պաշտպանի օրենքը: Այս տվյալները ապացուցում են, որ չնայած Բրիտանիան ստորագրել է երեխաների պաշտպանության վերաբերյալ միջազգային կոնվենցիաներ, սակայն 19-րդ կոնվենցիայի համաձայն, կառավարությունները պետք է անեն ամեն բան, որպեսզի երեխաները չենթարկվեն սեռական բռնության կամ հոգեբանական ճնշման: Իսկ կոնվենցիայի 34-րդ կետում ասվում է որ կառավարությունները պարտավոր են երեխաներին պաշտպանել սեռական ոտնձգություններից: Գարդիան օրաթերթի հաղորդման համաձայն, անցած չորս տարիների ընթացքում Անգլիայում և Ուելսում մանկապղծությունների թիվը 100 տոկոսով ավելացել է, սակայն 9 տոկոսով նվազել է հանցագործների ձերբակալության ցուցանիշը: Որոշ տվյալների համաձայն, այս հանցագործությունները 2001թ. 5500-ից, 2015 թվականին հասել են 8800-ի: Դա այն դեպքում, երբ 2001թվականին ձերբակալվել է 3500, իսկ 2015 թվականին 3200 մարդ: Տվյալները ցույց են տալիս, որ Բրիտանիայում այս խնդիրը ավելի մեծ ծավալներով է առկա և յուրաքանչյուր վեց տղա երեխայից մեկը ենթարկվում է սեռական բռնության: Աղջիկների դեպքում սեռական բռնության է ենթարկվում յուրաքանչյուր չորսից մեկը: Չնայած Բրիտանիայի խորհրդարանականները մշտապես զգուշացրել են այս խնդրի կապակցությամբ, որոշ հաղորդումների համաձայն, այս երկրի 40 դիպլոմատներ, կամ պալատականներ մասնակից են եղել նման հանցագործությունների կամ տեղյակ են եղել դրանց մասին: Նրանց մի մասը արդեն կենդանի չեն, սակայն շատերը կենդանի են և շարունակում են աշխատել: Ամեն դեպքում, տվյալները փաստում են, որ Բրիտանիայում արվեստագետների, բժիշկների, եկեղեցականների ու ոստիկանների կողմից իրականացվել են մանկապղծության բազմաթիվ դեպքեր: Նրանցից մեկը BBC հեռուստաընկերության նախկին հաղորդավար Ջիմի Սևիլն էր , ով իր կյանքի ընթացքում բռնաբարել էր ավելի քան 1000 երեխայի: Իսկ դրանից առաջ մի բժիշկ խոստովանեց, որ վերջին չորս տարիների ընթացքում, իրեն դիմած քաղցկեղով հիվանդ երեխաները ենթարկվել են սեռական բռնության և ինքն այդ երեխաների մասնակցությամբ ավելի քան 100 հազար պոռնոգրաֆիական նկար է նկարել ու համացանցում հրապարակել: Վիճակն ամեն դեպքում անմխիթար է և հարց է ծագում, թե ինչպես պետք է պայքարել այս խնդրի դեմ:

 

Պիտակ