Ընտելանանք (40)
Լավ կյանք ունենալու համար կարևոր է ֆիզիկական և հոգեկան առողջությունը։ Երբեմն ցանկալի կյանքին հասնելու համար անհրաժեշտ է ապրելակերպի փոփոխություն։ «Ընտելանանք» հաղորդաշարի շրջանակներում միասին փորձում ենք սխալ սովորությունները փոխարինել ճիշտ սովորություններով։
Հարկ է նշել, որ հաղորդաշարի շրջանակներում ներկայացված խորհուրդներն ընդհանուր են, և հնարավոր է, որ դրանցից մի քանիսը հարմար չլինեն բոլորի համար: Անհրաժեշտության դեպքում ձեր կենսակերպում փոփոխություններ մտցնելու համար կարող եք խորհրդակցել ձեր բժշկի կամ խորհրդատուի հետ:
Ողջույն Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Եթե հիշում եք նախորդ հաղորդման ընթացքում քննարկեցինք առցանց հաղորդակցության սկզբունքները։ Այս թողարկման ընթացքում կանդրադառնանք տարբեր խմբերում առցանց հաղորդակցության սկզբունքներին ու եղանակներին։
Այսօր ինտերնետը և վիրտուալ ցանցերը հասանելի են բոլոր մարդկանց, նույնիսկ նրանց, ովքեր ապրում են գյուղերում և հեռավոր վայրերում: Այս հասանելիությունն ունի բազմաթիվ առավելություններ, ներառյալ այն փաստը, որ մենք կարող ենք շփվել մարդկանց հետ ամբողջ աշխարհում, տեղեկանալ օրվա նորությունների և իրադարձությունների մասին և իրականացնել առցանց բիզնես: Մեզ շրջապատող մարդկանց վիճակի մասին տեղեկանալը, օգտակար բովանդակությամբ նյութերն միմյանց ուղարկելը և տասնյակ այլ առավելություններ, օգնում են մեզ ապրել ավելի լավ կյանքով: Բայց այս առումով շատ կարևոր խնդիրը համացանցի և վիրտուալ տարածքի ճիշտ և սկզբունքային օգտագործումն է։ Մենք բոլորս օրը մի քանի անգամ ստուգում ենք մեր վիրտուալ ցանցերը և փոխանակում հաղորդագրություններ: Ուստի անհրաժեշտ է ծանոթ լինել առցանց հաղորդակցության սկզբունքներին՝ փորձանքի մեջ չընկնելու համար։
Կորոնավիրուսի տարածումից և դեմ առ դեմ հարաբերությունների սահմանափակումից հետո վիրտուալ ցանցերում ստեղծվել են բազմաթիվ ընկերական և պաշտոնական խմբեր, որպեսզի մարդիկ կարողանան ավելի շատ շփվել միմյանց հետ։ Այսպիսով, ուրիշների հետ արդյունավետ շփվելու համար անհրաժեշտ է իմանալ մի շարք սկզբունքներ և հետևել դրանց։ Երաժշտական կարճ դադարից հետո, կփորձենք վերանայել այն սկզբունքները, որոնք պետք է կիրառվեն տարբեր խմբերի նկատմամբ, ինչպիսիք են ընտանիքի, աշխատանքի և պաշտոնատար անձանց, դպրոցի, համալսարանի և ընկերական խմբերը, որոնց անդամակցում ենք մենք:
...
Մյուս խմբերի համեմատությամբ ընտանեկան խմբերում հաղորդակցության սկզբունքների հարգումն ավելի կարևոր է՝ հարաբերությունները պահպանելու և կոնֆլիկտները կանխելու պատճառով: Ուստի ընտանեկան խմբերում ավելի կարևոր է պահպանել սկզբունքներն ու հարգանքը: Այս խմբերում անհրաժեշտ է խուսափել միմյանց հետ վիճաբանությունից, միմյանց հետ չխոսել ծաղրելով, և հեգնանքով, ինչպես նաև չբարձրաձայնել խմբում գտնվողների հետ ձեր տարաձայնությունները։ Կոպիտ ու գռեհիկ կատակներից զերծ մնալը և խմբում ներկա մեծերին հարգելը նույնպես այն սկզբունքներից են, որոնց պետք է հետևել: Այս խմբերում դուք չպետք է առանց թույլտվության խումբ մտցնեք ընտանիքի մյուս անդամներին, և, իհարկե, պետք է փորձեք խաղաղություն ստեղծել խմբերում այն մարդկանց միջև, ովքեր տարաձայնություններ ունեն միմյանց հետ:
Կարևոր է նաև խուսափել վիրավորական բովանդակություն ունեցող նյութեր հրապարակելուց: Փորձեք առանց տեղեկացման և հանկարծակի չհեռանալ խմբերից: Մարդկանց անձնական խնդիրների մասին խմբերում չխոսելը և չբամբասելն այն սկզբունքներից են, որոնց պետք է հետևել։ Եթե խմբում ինչ-որ մեկը սխալ թեմա է նշում, ապա ձեզ հարկավոր չէ ուրիշների ներկայությամբ մատնանշել նրա սխալը կամ մատնանշել խմբի մյուս անդամների թելադրական կամ ուղղագրական սխալները: Ընդհանրապես, խուսափեք ցանկացած պահվածքից, որը տհաճություն կպատճառի ուրիշներին: Հետևելով այս խորհուրդներին՝ դուք, անկասկած, կարող եք կանխել որևէ խնդրի ծագումն ընտանեկան խմբերում և ավելին՝ ունենալ ջերմ հարաբերություններ միմյանց հետ:
...
Աշխատանքային և պաշտոնական խմբերում,ղեկավարների ներկայության պատճառով վերաբերմունքը և խոսելը մյուս խմբերի համեմատ ավելի զգայուն է: Հնարավոր է, ձեր մի խոսքի համար ձեր մասին դատողություններ անեն ուրիշները և խնդիրներ հարուցեն ձեր աշխատանքի համար: Այդիսկ պատճառով պետք է լրջորեն վերաբերվեք այս կետերին, որպեսզի ձեր աշխատանքային հարաբերություններում խնդիրներ չառաջանան։ Ուրեմն աշխատեք միշտ հարգալից խոսել և միմյանց դիմել հոգնակի թվով և խուսափեք ոչ աշխատանքային թեմաներով նյութեր ուղարկելուց: Մի խոսեք այնպիսի թեմաների մասին, ինչպիսիք են քաղաքականությունը և տնտեսությունը: Մի կատակեք խմբի մարդկանց հետ, նույնիսկ եթե նրանք ձեր լավագույն ընկերներն են: Զվարճալի բովանդակությամբ թեմաներ չուղարկելը, գործընկերների հետ չվիճելը աշխատանքային խմբերում առցանց շփման այլ սկզբունքներ են։ Նաև զգույշ եղեք, որ ձեր գործընկերներին անձնական հարցերի չտալ, չնշել խմբում մարդկանց աշխատանքային սխալները և ընդհանրապես խուսափել արտասովոր վարքագծից:
...
Աշխարհի շատ երկրներում, կորոնավիրուսի բռնկումից ի վեր, բազմաթիվ դպրոցական և բուհական պարապմունքներ անցկացվել են վիրտուալ միջավայրում և որպեսզի աշակերտներն ու ուսանողները տեղեկացված լինեն ուսումնական հարցերի և քննությունների անցկացման մասին, պարտադիր խմբեր են ստեղծել սոցցանցանցերում։ Կորոնավիրուսի ինչ-որ չափով նահաջնելուց հետո նույնիսկ, որոշ դասեր դեռ անցկացվում են առցանց։ Ուստի անհրաժեշտ է տեղյակ լինել վիրտուալ դասարանների հաղորդակցման սկզբունքներին ու կանոններին։
Այս պաշտոնական խմբերում ևս հարգանքի կարևորությունը պակաս չէ, որքան ,որ դուք ձեր ուսուցիչներին և դասախոսներին հարգում եք դեմ առ դեմ դասերի ժամանակ, վիրտուալ դասարաններում ևս դուք նույնպես պետք է պահպանեք քաղաքավարությունը և հարգանքը և հաղորդակցության կարևոր սկզբունքները: Ամենակարևորը խմբերում գնահատականներ չխնդրեք ձեր դասախոսներից և ուսուցիչներից։ Բացի այդ, խուսափեք արտադասարանական բովանդակություն ունեցող նյութեր տեղադրելուց: Միշտ եղեք քաղաքավարի և ձեր ուսուցիչներին դիմեք հոգնակի թվով: Մի կատակեք ձեր դասընկերների և նույնիսկ ձեր մտերիմ ընկերների հետ այս խմբերում: Փորձեք միմյանց հետ առանձին չխոսել, իսկ եթե ասելիք ունեք,ապա ձեր անձնական էջերում հաղորդկացվեք միմյանց հետ: Ուսումնական խմբերում խոսեք այն հարցերի մասին, որտեղ բոլորը կարող են մեկնաբանել և քննարկել ձեզ հետ: Նաև, երբ դասախոսներն ու ուսուցիչները խոսում են քննության թվականի ու գնահատականների մասին, դուք նույնպես հայտնեք ձեր կարծիքը:
Միգուցե մտածեք, որ ամենահեշտ և ամենաանհանգիստ խմբերը ընկերական խմբերն են:Բայց դա այդպես չէ։ Ընկերական խմբերում, քանի որ բոլորդ գրեթե նույն տարիքի եք, և ձեր հարաբերություններն ավելի մտերմիկ են, կարող է այնքան էլ չպահպանեք հարգանք ու քաղաքավարություն միմյանց նկատմամբ, և այս դեպքում բնականաբար անհանգստություններ են առաջանում։ Ուստի այս խմբերում անհրաժեշտ է պահպանել սկզբունքներն ու կանոնները։ Այսպիսով, աշխատեք խուսափել տհաճ կատակներից այս խմբերում և մի խոսեք միմյանց անձնական խնդիրների մասին: Դուք չպետք է անբարոյական բովանդակություն ունեցող նյութեր հրապարակեք այս խմբերում, այլ պետք է հարգեք միմյանց։ Փորձեք ընկերական լինել միմյանց հետ և հաշվի առեք նաև ձեր ընկերների կենսապայմանները։ Նաև զգույշ եղեք, թե ինչ ստիկերներ եք ուղարկում և այս հարցում ևս եղեք քաղաքավարի և մի չափազանցեք: Խուսափեք նաև խմբում չգտնվող ընդհանուր ընկերների մասին բամբասելուց:
Եվ վերջում նշենք,որ որ առցանց հաղորդակցությունն իր առավելություններով հանդերձ, կարող է ունենալ նաև թերություններ։ Ուստի պետք է փորձել վիրտուալ տարածքը ծայրահեղորեն չօգտագործել, քանի որ այդ ցանցերը հոգեբանական կախվածություն են առաջացնում։ Այսպիսով, սոցիալական ցանցերը բացասաբար են ազդում հոգեկան առողջության վրա, և այդ ազդեցությունը կարող է դրսևորվել ագրեսիվ վարքագծի, հոգեսոմատիկ հիվանդությունների, անհանգստության, դեպրեսիայի, դյուրագրգռության, քնի և ախորժակի խանգարումների, ինչպես նաև ակադեմիական կատարողականի անկման տեսքով: Նաև վիրտուալ տարածության շարունակական օգտագործման պատճառով ավելորդ անշարժությունը դառնում է գիրության, հոդացավերի և այլ հիվանդությունների պատճառ։ Այսպիսով, եկեք չմոռանանք, որ տարբեր խմբերի վիրտուալ մասնակցությունից բացի, մենք չպետք է անտեսենք դեմ առ դեմ հաղորդակցության առավելությունները, ներառյալ ընտանեկան և ընկերական հարաբերությունների պահպանումն ու ամրապնդումը: