Սիոնիստական ​​ռեժիմի պետական ​​ահաբեկչությունը(10)
(last modified Sun, 28 May 2023 07:27:26 GMT )
Մայիս 28, 2023 10:57 Asia/Tehran

Հանուն բարեգութ Աստծու,բարի օր սիրելի բարեկամներ,Ձեզ ենք ներկայացնում «Սիոնիստական ռեժիմի պետական ահաբեկչությունը»հաղորդաշարի 10-րդ եւ վերջին համարը: Այսօրվա հաղորդման ընթացքում քննարկելու ենք՝ սիոնիստական ​​ռեժիմի պետական ​​ահաբեկչությունը ոչ իրանցի վերլուծաբանների ու  վերլուծական կենտրոնների տեսանկյունից։

Իսլամական երկրների դեմ սիոնիստական ​​ռեժիմի պետական ​​ահաբեկչությունը միջազգային մակարդակում դեմ հանդիման է կանգնել  բազմաթիվ հակառակությունների ու քննադատությունների։Ամերիկացի քաղաքական վերլուծաբան Քևին Բարտը ասում է.« Անկասկած դոկտ. Մոհսեն Ֆախրիզադեն սպանվել է Իսրայելի ռեժիմի գործակալների կողմից: Նման գործողությունը ներկայացվում  է, որպես կանխամտածված հարձակում խաղաղ բնակչության դեմ։Քանի որ գիտնականները քաղաքացիական անձինք են և օրինական թիրախներ չեն համարվում: Գիտեք, որ ոչ մի այլ երկիր համակարգված ձևով չի թիրախավորում գիտնականներին, բայց Իսրայելի ռեժիմը դա կատարում  է»: Հիշատակելի է,որ երբ ԱՄՆ-ն օկուպացրեց Իրաքը ,սիոնիստական ռեժիմը սպանեց իրաքցի հարյուրավոր գիտնականների:

Բարթը շարունակելով շեշտում է ,որ Իսրայելի ռեժիմը կրկին ապացուցել է,որ ներկա դարի ամենաօրինախախտ ռեժիմն է և այդ ռեժիմին պետք է համարել, որպես մարդկության պատուհասը:

Ֆրանսիացի պատմաբան Լորեն Գինոտը  ասելէ.« Իսրայելի ռեժիմը հոգեպես խախտված մի կառավարություն  է»:Քևին Բարթը անդրադառնալով Իսրայելի ռեժիմի ոճրագործությունների նկատմամբ  միջազգային հանրության արձագանքի ինչպիսությանը ,համոզված է.«Վախկոտները իրենց գլուխը ավելի են թաքցնում ձյան մեջ և փորձում են անտեսել դժվարությունները :Սակայն նրանք ովքեր վախկոտ չեն ,վերջ կտան սիոնիստների կյանքին»:


Սիոնիստական ռեժիմի պետական ահաբեկչությունը

 

Ամերիկացի հայտնի տեսաբան Նոամ Չամսկին սիոնիստական ​​ռեժիմի պետական ​​ահաբեկչության մասին համոզված է.« Իսրայելի ռեժիմը , խախտելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը, օկուպացրել է Գոլանի բարձունքները: Գազայի սարսափելի պատմությունը շատ բարդ է:ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի ռեժիմի ոճրագործությունների համար ենթահող ստեղծելու առումով  ,գերազանցել է իր երկրի նախկին նախագահներին: Իսրայելի ռեժիմի նկատմամբ Թրամփի ամենամեծ օգնություններից էր ՝Աբրահամի համաձայնությունների ղեկավարելը ,որը համաձայնություններ ստեղծեց Իսրայելի ռեժիմի և արաբական մի քանի երկրների միջև հարաբերությունները բնականոն դարձնելու համար:

Միջազգային իրավունքի պրոֆեսոր և սիոնիստական ​​ռեժիմի լուրջ քննադատներից ՝Ֆրանսիս Բոյլը ,քննադատելով Իսրայելի ահաբեկչական գործողությունները,   «ինքնապաշտպանության իրավունք»-ի անվան տակ արդարացնելը,  ասում է.«Սրանք այն խոսքերն են, որոնք մենք անընդհատ լսում ենք ԱՄՆ-ի, ինչպես դեմոկրատական, այնպես էլ հանրապետական ​​երկու վարչակազմերից, երբ Իսրայելի կառավարությունը պատասխանում է Գազայի վրա հրթիռային հարձակումներին իր հսկայական ռազմական հզորությամբ: Այսօր ԱՄՆ-ում ոչ ոք չի ցանկանում պատասխանել այս կարեւոր հարցին, այն է՝ ո՞րն է Պաղեստինի ժողովրդի  իրավունքը»։

Իսրայելի ռեժիմի պետական ​​ահաբեկչության և Մոսադի կողմից մուսուլման գիտնականների սպանության մասին ,քաղաքական վերլուծաբան Ջեֆրի Լյուիսը նույնպես ասում է.« Իսրայելի նպատակը պարզ է: Նրանք սպանելով Ֆախրիզադեին, ով միջուկային գիտնական էր, ցանկանում էին նվազեցնել Իրանի՝ միջուկային համաձայնագրին վերադառնալու հնարավորությունը»։

 

Մուսուլման գիտնականների սպանությունը Մոսադի և ԿՀՎ-ի միջոցով

Անվտանգության հարցերով փորձագետ Միչա Ժի Վի Նովիչը համոզված  է,որ«Իսրայելի ռեժիմը, վստահ լինելով ԱՄՆ-ի և Արևմտյան Եվրոպայի որոշ երկրների աջակցությունից, շարունակում է իր հանցագործությունները Պաղեստինի ժողովրդի դեմ և չի ցանկանում խաղաղություն և կայունություն»։ Անդրադառնալով աշխարհի հանրային կարծիքը մոլորեցնելու համար սիոնիստական ​​ռեժիմի քաղաքականությանը՝ նա ասում է. «Իսրայելի ռեժիմն իր ռազմական հարձակումներն իրականացնում է Պաղեստինի ժողովրդի դեմ՝ ինքնապաշտպանության և կանխարգելիչ պաշտպանական միջոցառումների պատրվակով, ինչն իսկապես զավեշտալի է»։ Համալսարանի այս դասախոսը Գազայի «Բորջ ալ-Ջալա»ում լրատվամիջոցների գրասենյակների վրա հարձակումը համարում է Իսրայելի ռեժիմի անմարդկային արարքների և պետական ​​ահաբեկչության վառ օրինակը և համոզված է.« Միջազգային հանրության և իսլամական բոլոր երկրների միասնականությունը Պաղեստինի ժողովրդի հետ շատ կարևոր է Արևմտյան Ասիայի տարածաշրջանում Իսրայելի ռեժիմի պատերազմական քաղաքականության կասեցման համար»։ Նա, Իսրայելի ռեժիմի ագրեսիվ գործողություններից և ծավալապաշտական  քաղաքականություններից  պաշտպանվելը համարել է Պաղեստինի և պաղեստինյան խմբերի անժխտելի իրավունքը սիոնիստական ​​ռեժիմի ագրեսիայի դեմ։

Լիբանանի արևելյան միության գլխավոր քարտուղար Էլիաս Էլմերը Իրանի միջուկային գիտնական Մոհսեն Ֆախրիզադեի սպանության իրավական ասպեկտների մասին ասում է,որ այս գործողությունը սիոնիստական ​​ռեժիմի պետական ​​ահաբեկչության օրինակն է, որը հանդես է գալիս ,որպես տարածաշրջանում ԱՄՆ-ի նախագծերի կատարողը։

Հնդիկ ականավոր վերլուծաբան Սուկանտ Չանդանը նույնպես համոզված է,որԱՄՆ-ն, տարածաշրջանում աջակցելով սիոնիստական ​​ռեժիմին, խախտել է միջազգային բոլոր չափանիշներն ու սկզբունքները: Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ը ֆինանսական ռեսուրսներ և ռազմական տեխնիկա ու զենք է տրամադրում Իսրայելի ռեժիմին և տարածաշրջանում իր մյուս դաշնակիցներին,որպեսզի սպանի և ոչնչացնի այն անմեղ մարդկանց, ովքեր չեն ցանկանում հայտնվել ԱՄՆ-ի և Իսրայելի ռեժիմի լծի տակ։

ԱՄՆ-ի և սիոնիստական ​​ռեժիմի համագործակցությունը միջազգային ահաբեկչության հարցում

Գլոբալ վերլուծական կենտրոնները նաև  բազմաթիվ  տեսակետներ են ունեցել Իսրայելի  պետական ​​ահաբեկչության ոլորտների վերաբերյալ: Ամերիկյան «Ատլանտիկ խորհրդի»վերլուծական կենտրոնի վերլուծաբան Բարբարա Սլավինը անհասկանալի է համարում Իսրայելի ռեժիմի ահաբեկչական մոտեցումը Իրանի գիտնականների նկատմամբ և ասում է.« Իսկապես չեմ կարող հասկանալ Իսրայելի ռեժիմի տրամաբանությունը»։

Ռուսաստանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի ղեկավար Վլադիմիր Զախարովը Պաղեստինի դեմ սիոնիստական ​​ռեժիմի գործողությունները պետական ​​ահաբեկչության վառ օրինակ է համարում և ասում է.« Այս ռեժիմի դեմ պետք է բողոք ներկայացվի Հաագայի միջազգային դատարանին, և համապարփակ ճնշումներով պետք է թույլ չտալ այս ռեժիմին շարունակել Պաղեստինի անպաշտպան ժողովրդի դեմ ոճրագործությունները: Զախարովը նաեւ հայտարարելով  , որ Պաղեստինի ժողովուրդը  միջազգային աջակցության կարիք ունի, այս երկրի ժողովրդին օգնելը ողջ աշխարհի բարեխիղճ մարդկանց պարտքն է համարել և ասել է,որ աշխարհի ժողովուրդը չպետք է անտեսի այս մարդկային պարտականությունը։

Թեև, միջազգային բազմաթիվ հեղինակվոր կառույցներ և վերլուծական  կենտրոններ, սիոնիստական ​​ռեժիմի ահաբեկչական գործողությունները որակում են ,որպես միջազգային իրավունքի սկզբունքների և կանոնների բացահայտ  խախտում, սակայն գործնականում նրանց կողմից որևե ջանք չի գործադրվել սիոնիստական ​​ռեժիմին դիմակայելու և այս ռեժիմի ահաբեկչական գործողությունները կանխելու համար : Միջազգային կազմակերպություններն ու կառույցները կա՛մ ԱՄՆ-ի  ազդեցության և սիոնիստական ​​լոբբիների ճնշման տակ, կա՛մ այն ​​պատճառով, որ մտահոգված  են տարբեր հետևանքների համար, այդ թվում՝ մեղադրվելով հրեականության դեմ պայքարում , սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունների դիմաց լռում են: Մի քանի դեպքերում ևս մարդու իրավանց  կառույցները բավարարվել  են բանավոր դատապարտմամբ՝ առանց որևէ պարտադրող  կանոնների:

Սիրելի բարեկամներ ավարտվեց «Սիոնիստական ռեժիմի պետական ահաբեկչություն»հաղորդաշարի վերջին համարը:Մինչ նոր հաղորդում Տերն ընդ Ձեզ: