Նորություններ(77)
https://parstoday.ir/hy/radio/world-i200466-Նորություններ(77)
Բարև ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ։ Շաբաթական եթեր հեռարձակվող «Նորություններ» հաղորդաշարի շրջանակներում, ներկայացնում ենք գիտական, մշակութային, գեղարվեստական ու տնտեսական ոլորտներում Իրանի ու աշխարհի նորագույն ձեռքբերումները։Ընկերակցեք մեզ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 30, 2023 06:36 Asia/Tehran

Բարև ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ։ Շաբաթական եթեր հեռարձակվող «Նորություններ» հաղորդաշարի շրջանակներում, ներկայացնում ենք գիտական, մշակութային, գեղարվեստական ու տնտեսական ոլորտներում Իրանի ու աշխարհի նորագույն ձեռքբերումները։Ընկերակցեք մեզ։

 

Այս շաբաթվա հաղորդումը սկսում ենք տեխնոլգիայի ոլորտի հետ առնչվող մի հոդվածով։

 

Իրանում առաջին անգամ պիստակի սածիլները արտադրվել են պրոբիոտիկ նյութերով և «Անկա պսուլ յացիայի» տեխնիկայով Ռաֆսանջանի «Վալի Ասր» համալսարանում :

Ըստ Ռաֆսանջանի «Վալի Ասր» համալսարանի գյուղատնտեսության ֆակուլտետի ղեկավար դոկտոր Ռուհոլլահ Սաբերիի, պիստակի այգիների խնդիրներից մեկը՝ որոշ այգիների վարակվելն  է մի շարք հիվանդություններով, ինչպիսիք են՝ գոմոզի հիվանդությունը կամ Նեմատոդը, ինչի պատճառով  ծառը ժամանակի ընթացքում շատ է նվազում   և երբեմն չորանում է ,այդ իսկ պատճառով որոշեցինք սածիլներ արտադրել, որոնք երբ տեղափոխվում են պիստակի այգի ,այգում վարակի  դեպքում այդ տնկիներն այլեւս չվարակվեն։

Ֆակուլտետի ղեկավարի խոսքով, մի շարք օգտակար բակտերիաներ, որոնք կոչվում են օգտակար կենսահսկողության միջոցներ, վերածել ենք  «անկ պեսո լասիոնի» , որը պարկուճի մեջ է տեղադրվում , և յուրաքանչյուր պարկուճի մեջ  միլիարդավոր մանրէներ կան։ Երբ բակտերիան ազատվում է, այն կպչում է բույսի արմատին և եթե հողում վնասակար նյութեր  լինեն , այս բակտերիան կպայքարի վնասակար նյութի դեմ  և թույլ չի տալու, որ այն  վնասի  բույսին։ Երբ սերմերը տնկեցինք, սածիլների մեջ երկու փուլով բակտերիա ներարկեցինք, որոնք երկու ամիս անց սածիլներն ամբողջությամբ վարակվեցին այս բակտերիայով և ապահովագրեցին հողում գոյություն ունեցող հիվանդությունների դիմաց:

Այս տեխնոլոգիայով ոչ միայն պիստակի սածիլները կարող են ապահովագրվել  կամ դիմացկուն լինել այս հիվանդությունների դիմաց, այլև այն ավելի դիմացկուն  է դարձնում բնական և ոչ բնական մարտահրավերների    նկատմամբ, որոնք սպառնում են բույսին, ինչպիսիք են՝ աղիությունը, չորացումը և այլ գործոններ: Երբ սածիլը տեղափոխվում է պիստակի այգի, արմատները հողի մեջ  աճում են ուղղահայաց կամ հորիզոնական և միևնույն ժամանակ աճում են  բակտերիաները և երկար ժամանակ հետո հողում , մեծ քանակությամբ արմատներ են նկատվում ,որոնք վարակված են այս  բակտերիայով և  երկար տարիներ շարունակ կարող են մնալ այս վիճակում և պաշտպանել բույսը, այն գործոններից ,որոնք սպառնում են դրան:

Իրանում առաջին անգամ Ռաֆսանջանի համալսարանում պիստակի տնկիների արտադրությունը, ինկապսուլյացիայի տեխնոլոգիայով

 

Վերջերս մի խումբ իրանցի հետազոտողներ մարդու մարմնի հեղուկներում գտել են  բիոմարկերների մոնիտորինգի մեթոդ ,երկշերտ միկրոհեղուկ չիպի միջոցով, որն օգնում է քաղցկեղի վաղ ախտորոշմանը և հիվանդությունների մոնիտորինգին:

Շրջանառվող ուռուցքային բջիջները (CTC)-ները, քաղցկեղի ամենակարևոր կենսամարկերներից են, որոնք ճշգրիտ տեղեկություն են փոխանցում մետաստազների կանխատեսման, ինչպես նաև հիվանդության առաջընթացի վերաբերյալ: Շրջանառվող ուռուցքային բջիջների չափման ամենատարածված կլինիկական մեթոդները հիմնված են ամբողջ արյան մեջ բջիջների իմունա մագնիսական բաժանման վրա: Մագնիսական մասնիկներն առանձնացնող միկրոհեղուկ համակարգերն այս առումով գոհացուցիչ արդյունքներ են ունեցել: Այնուամենայնիվ, այս համակարգերից շատերի արդյունավետությունը սահմանափակ է արտադրվող փոքր մագնիսական ուժի պատճառով: 

Այս կապակցությամբ մի խումբ իրանցի հետազոտողներ,նոր մեթոդ են հորինել,փափուկ միկրո մագնիսական ձևաչափերի պատրաստման համար ավելի լավ գեոմետրիկ և մագնիսական նյութով: Այս տեխնոլոգիան ինտեգրված է երկշերտ միկրոհեղուկ չիպի մեջ՝ արտաքին մագնիսական դաշտը տեղայնացնելու համար: Արդյունքում, այս գործընթացը մեծացնում է պիտակավորված քաղցկեղային բջիջների ներգրավման  արդյունավետությունը (CE) մագնիսական նանո/հիբրիդային միկրոգելերով, որոնք մշակվել են նախորդ հետազոտություններում: Այս դիզայնը թույլ է տալիս թիրախային բջիջների կլանման բարձր արդյունավետություն և մաքրություն, ինչպես նաև վերահսկել չիպի վրա բջիջների վարքագիծը: Այս ռազմավարությունն ապահովում է էժան, բայց հզոր միջոց՝ հայտնաբերելու հիվանդության վաղ փուլերը և վերահսկելու քաղցկեղի հետ կապված բիոմարկերները:

Նոր չիպ հորինելը քաղցկեղի վաղ փուլի բիոմարկերներին հետևելու էժան, բայց հզոր եղանակով

Գիտելիքահենք մի  ընկերության հետազոտողներին հաջողվել է նախագծել խելացի կենցաղային և արդյունաբերական ստորգետնյա ոռոգման համակարգ, որը խնայում է ջրի սպառման մինչև 90%-ը:

Դիջիտալ  գյուղատնտեսության ոլորտում այս գիտելիքահենք ակտիվ ընկերության տնօրենի խոսքով, քաղաքային կանաչապատ տարածքների ոռոգումը միշտ հսկայական դժվարության դիմաց է կանգնում ,որը  մեծ քանակությամբ ջրի վատնման հարցն է , ուստի մենք փորձել ենք նախագծել ջրի վատնումը կանխող համակարգ։ Այս համակարգը կարող է խնայել ջրի սպառման մինչև 90%-ը: Այս ոռոգման համակարգի առավելություններից մեկը ստորգետնյա է, որը կանխում է ջրի գոլորշիացումը։

Ըստ այս հետազոտողի՝ այս մեթոդն իրականացվել է այգիներից մեկում և ջրի սպառումը խնայվել է 95%-ով։ Քաղաքապետարանը, անտառների և կանաչ տարածքների գծով պատասխանատու կազմակերպություններն ու օրգանները այս արտադրանքի դիմորդներն են: Այս ոռոգումը ,ճնշման տակ ստորգետնյա ոռոգման մեթոդ է, որում վերացվել են ավանդական մեթոդների թերությունները՝ ջրի սպառումը խնայելու համար: Այս համակարգը արտադրվել է արդյունաբերական մասշտաբով։

Այս ընկերության գործադիր տնօրենի խոսքով, բացի արդյունաբերական ոռոգման օրինակից, այս համակարգը կարող է ավտոմատ կերպով ջրել տնային ծաղկամանները: Այս համակարգը միացված է տան ջրի խողովակներին և օգտագործելով այս համակարգը՝ ոռոգումը կատարվում է 2 վայրկյանը մեկ, որով կարելի է ճանապարհորդելիս ջրել բնակարանի ծաղիկներն ու բույսերը։ Հնարավոր է նաև կարգավորել ոռոգումը մինչև ամիսը մեկ անգամ և ոռոգման կարգավիճակի մասին հեռակա կարգով տեղեկանալ SMS-ի միջոցով։

Ըստ այս հետազոտողի՝ նմանատիպ ապրանք գոյություն ունի , սակայն  որակյալ չէ, քանի որ այս տեսակի կաթիլային ոռոգման մեջ ջրի արտահոսքի վտանգ չկա, և մյուս կողմից, ինչպես շուկայում առկա մեթոդները, այն նույնպես կանխում է ջրատարի պայթելը և դրա հնարավոր վտանգները, քանի որ այս համակարգը հագեցած է սենսորով, որը վթարի դեպքում անջատում է ջրի հոսքը։

Ծաղկամանների  համար տնային խելացի ջրելու գյուտը գիտելիքահենք ընկերության կողմից 

Մեկ այլ նվաճման մեջ, գիտելիքահենք մի ընկերության հետազոտողները, որոնք վերջերս սկսել են մարդկային շիճուկի արտադությունը պորտալարի արյունից, ապահովում են համայն Իրանի կարիքներն այս ոլորտում և բջջային արտադրանքի արտադրության համար:

Ըստ գիտելիքահենք այս ընկերության տնօրենի, մարդու պորտալարի արյան շիճուկը պատրաստվում է ծննդաբերական թափոններից և լի է աճի ֆակտորներով և սննդարար սպիտակուցներով,որոնք անհրաժեշտ են  բջիջների բազմացման համար, և մարդկային ռեսուրսի  պատճառով այն ավելի անվտանգ է, քան կենդանական նմուշը, հետևաբար, բջիջների ցանքսի  համար մարդկային ռեսուրսներից շիճուկի արտադրությունը ավելի լավ կլինի, քան կենդանական ռեսուրսներից:

Գիտելիքահենք այս  ընկերության տնօրենի խոսքով, աշխարհում տարեկան սպառվում է 700-ից 800 հազար լիտր կենդանական շիճուկ, որից 7 հազար լիտրը Իրան էր ներկրվում արտերկրից: Բայց հասել ենք այն փուլի, որ հնարավոր է այն արտադրել երկրում, և հնարավոր է աստիճանաբար լուծել այս կարիքը, որպեսզի ստիպված չլինենք ներմուծել։ Քանի որ մարդկանց համար նախատեսված լաբորատորիաներում ,պետք է  օգտագործել մարդկային ռեսուրսները ,ուստի  այս արտադրանքի օգտագործումը մեծ նշանակություն ունի: Այս շիճուկը ,որը խիստ որակյալ է,կարող է օգտագործվել բջիջների ցանքսի համար: Այս շիճուկը օգտագործվում է բջիջների ցանքսի, մաշկի եղջերաթաղանթի և  մազերի վերականգնման և բազմաթիվ հյուսվածքների ու օրգանների վերականգնման համար:

Գիտելիքահենք մի  ընկերություն մարդու պորտալարից արյան շիճուկից ապահովում է Իրանի կարիքները