Հունիս 26, 2023 11:35 Asia/Tehran

Խնդիրների լուծելու , որոշումներ ընդունելու , նաև ստեղծագործ և քննադատական մտածողության հմտությունները քննարկվելու ենք այս զրույցի ընթացքում : Հաղորդում ՝ մանկական հոգեբան Բիայնա Իսաղուլյանի մասնակցությամբ

Խնդիրների լուծման հմտություններ

Խնդիրների լուծումը , որպես հասարակական հմտություն , անհատին օգնում է ճիշտ մեթոդներով լուծել իր խնդիրները ՝ դրա համար տարբեր լուծումներ գտնելով : Խնդիրների լուծման հմտությունն անհատական կարողություն է , որն օգնում է առօրյա հարցերի համար ազդեցիկ ու հեշտ պատասխաններ գտնել :

Խնդիրների լուծումը տրամաբանական ու դասակարգված գործընթաց է , որը մարդուն օգնում է դժվարությունների հանդիպելու դեպքում , տարբեր պատասխաններ փնտրի հարցի համար , ապա ընտրի դրանցից լավագույնը : Այդպիսով հարցի լուծումը դառնում է ջանքեր պահանջող  ու տրամաբանական գործընթաց :

Հարցի լուծումը հենց անհատի կողմից ղեկավարվող վարքային-ճանաչողական գործընթաց է , որտեղ նա փորձում է դրա օգնությամբ իր առօրյա խնդիրների համար օգտակար պատասխաններ գտնել : Խնդիր կարող է լինել արտաքին  գործոնը օրինակ  ՝ մի դժվար քննություն , կամ սկիզբ առնի հենց անհատի ներաշխարհից ՝ օրինակ  նպատակները , պահանջներն ու անձնական պատասխանատվությունը կարող են լինել խնդիր : Հարցը հմտորեն լուծելու համար այս փուլերը պետք է անցնել քայլ առ քայլ :

Խնդիրների լուծումը  գտնելու ճանապարհներից մեկը ՝ մտքի տեղումն է : Այս դեպքում մեր մտքին հնարավորություն ենք տալիս , որպեսզի առանց որևէ դատողության , գնահատական տալու , լավ ու վատ կողմերի մասին մտածելու , տարբեր  լուծումներ գտնի այդ  խնդրի համար : 

Դպրոցական երեխաները նախադպրոցական տարիների համեմատությամբ ավելի լավ են խնդիրների լուծում գտնում, բայց քանի որ նրանց մոտ դեռևս չի զարգացել պատկերացումը և վերացական մտածողությունը , ուրեմն միայն շոշափելի խնդիրների դեպքում են կարող լուծումներ գտնել: 6-10 տարեկան երեխաները միայն տեսանելի  և շոշափելի խնդիրներն են կարող լուծել: Այս փուլում նրանք սովորում են տարբերակել լավ և վատ երևույթները:

Պատկերացրեք մի կարճ ուղևորության եք մեկնում և կարող եք ձեզ հետ վերցնել անհրաժեշտ իրեր: Ուրեմն նախ վերցնում են անհրաժեշտ իրերը, ապա ըստ նախասիրությունների , վերցնել նաև այլ իրեր: Քանի որ մեր նախասիրությունները լինում են տարբեր, ուստի մեր ընտրությունները լինում են տարբեր: Ուստի այս դեպքում լավ և վատը դառնում են անիմաստ, ինչը կարևոր է : Եթե կա ընտրության հնարավորություն, ուրեմն կարող ենք լինել ազատ: Պետք է հարգել երեխաների ընտրության իրավունքը: Այդպես նրանք սովորում են դառնալ ավելի ինքնուրույն:

 

 

Որոշումներ ընդունելու հմտություններ

Բոլորի կյանքում են լինում են իրավիճակներ , երբ պետք է որոշումներ ընդունել : Որոշումներ , որոնք կարող են նույնիսկ ճակատագրական լինել : Որոշումներ ընդունելու հմտությունը մեզ օգնում է գնահատելով իրավիճակը և առկա հնարավարությունները , ընտրել  լավագույն պատասխանը տվյալ հարցի համար , որոշում ընդունել և կարևորը ՝ պատասխանատու լինել այդ որոշման ու դրա հետևանքների համար :

Բարդություններ ծագում են այն ժամանակ , երբ մենք երեխաներին տալիս  ենք անսահմանափակ ազատություն : Ամեն որոշում ունի համապատասխան  հետևանք :

Հետևանքները լինում են բնական և տրամաբանական: Բնական հետևանքը լինում է արտաքին : Այդ հարցում չկա որևէ մեկի միջամտությունը: Եթե սենյակը կարգի չեմ բերել, ուրեմն կարելի է խաղալիքը թափվի հատակին և կոտրվի: Սա իմ գործի հետևանքն է: Քանի որ երեխաների համար անհասկանալի են հարցերի տրամաբանական հետևանքները, ուստի պետք է նրանց համար բացատրել հարցի տրամաբանությունը: հնարավոր չէ երեխային թողնենք ազատ շրջի փողոցում, որպեսզի լինի վթար և նա տեսնի իր գործի տրամաբանական հետևանքը:

Որոշում ընդունելիս այն դեպքում ենք սխալ թույլ տալիս, երբ շտապում ենք: պատկերացրեք լուսամփոփը: Կարմիր լույսը մեզ հուշում է , որ պետք է սպասել, իսկ կանաչը՝ դա մեր ընդունած որոշումն է:

 

Ստեղծագործական մտածողության հմտություններ

Ծանր իրավիճակում հայտնվելու դեպքում , այս հմտությունը մեզ օգնում է բացասական ու վատ ապրումները փոխել ՝ ստանալով դրական արդյունք : Այս հմտությունը կարող ենք անվանել նաև ճիշտ տեսնելու և գնահատելու կարողություն , որովհետև ստեղծագործական մտածողություն ունեցող անհատի համար խանգարիչ հանգամանքը դառնում է հնարավորություն է նոր լուծումներ գտնելու համար :

 

Քննադատական  մտածողության հմտություններ

Քննադատական  մտածողությունը  մեզ սովորեցնում է  այն փաստը , որ կյանքում պետք չէ փակ աչքերով վստահել բոլորին և ինչպես ընդունված է ասել ՝ հալած յուղի պես ընդունել ամեն ինչ : Արդյունքում , մենք վարժվում ենք նախ ընկալել , ապա քննարկել , գնահատել , և վերջում ընդունել կամ մերժել այդ հարցը :

 

 

 

 

 

Պիտակ