Հուլիս 23, 2023 12:30 Asia/Tehran

Պորտուգալ պարսկերենում նշանակում է նարինջ: Պարսկերենում հնչում է «փորթեղալ»:  Այս միրգը շատ օգտակար է մրսածության համար: Այս մրգի C փոքրիկ զինվորները պատրաստ են ձեր բերանում հայտնվելուց անմիջապես հետո մտնել ձեր օրգանիզմ ու կարգավորել ամեն ինչ:

Սակայն անգլերենում դա երկրի անուն է, որը գտնվում է Արևմտյան Եվրոպայի ծայրամասում: Այս երկիրն արևմուտքից ողողում են Ատլանտյան օվկիանոսի ջրերը: Սա «Աշխարհի հուշեր» փոդքասթի առաջին էպիզոդն է: Կնքված հուշեր աշխահի ամենաարևմտյան հատվածներից մինչև ամենաարևելյան հատվածներ:

---

500 տարի առաջ Պորտուգալիայի առևտրականների աշխարհն իրոք մի նարնջի չափ փոքր էր: Այդ առևտրականները ճանաչում էին միայն Ասիան, Եվրոպան, Աֆրիկայի հյուսիսը և ցամաքային ու ծովային ճանապարհներով առևտրային շփումներ ունեին այնպիսի մեծ երկրների հետ, ինչպես Իրանն ու Հռոմը: Երբ այս փոքրիկ աշխարհում պատերազմները մարում էին, սկսվում էր առևտրականների մրցակցությունը: Եվրոպացիները չունեին հնարավորություն արտադրելու մետաքս, գորգ,  և բամբակե կտոր: Նրանք  ոսկին և պողպատե իրերը պետք է ձեռք բերեին այլ երկրների հետ առևտրի արդյունքում:

Եվրոպացի պալատականները համեմունքի սիրահար էին: Նրանց դուր էին գալիս պղպեղը, դարչինն ու մեխակը: Եվ առևտրականներն այս ապրանքները ձեռք բերելու համար պետք է ճամփորդեին Հնդկաստանից մինչև Չինաստան: Եվրոպացիներին  ամենաշատը հետաքրքրում էին համեմունքը և մետաքսն ինչի արդյունքում առևտրական ճանապարհները հռչակվեցին որպես մետաքսի ու համեմունքի ճանապարհներ: Իհարկե ամեն ինչ սրանով չէր ավարտվում: Եվրոպացի թագավորները միմյանց դեմ կռվում էին ու մրցակցում երկրի հարուստների հետ: Նրանք իրենց ծավալապաշտական նկրտումներն ապահովելու համար մեծ քանակությամբ ոսկու կարիք ունեին: Հենց այս պատճառով էլ եվրոպացի առևտրականները սկսեցին տառապել այնպիսի հիվանդությամբ, որը մենք անվանում ենք ոսկու տենդ:

Այստեղ պետք է հիշատակել նաև Էլդորադո քաղաքի պատմությունը: Էլդորադոն հեքիաթային քաղաք էր Արևելքի ամենախորքերում, որի լեռները պատված էին ոսկով: Եվ նույնիսկ քաղաքի շինություններն ու ճանապարհներն էին ոսկուց: Եվրոպացի երեխաները մեծացել էին այս հեքիաթով և Արևմուտքում յուրաքանչյուր երիտասարդ երազում էր այցելել Էլդորադո: Սակայն եվրոպացի պալատականներն այլ երազանք ունին՝ իշխել Էլդորադոյի վրա:

Թերևս եվրոպացի առաջին առևտրականները, որ այցելեցին Հնդկաստան ու Չինաստան, Մարկո Պոլոյի հայրն ու հորեղբայրն էին՝ եվրոպացի հայտնի առևտրականներ ու ճամփորդներ: Իսկ Մարկո Պոլոն սկսեց ճամփորդել նրանց հետ 17 տարեկանից ու գրել իր հուշերը: Նա այնպիսի գեղեցկությամբ ներկայացրեց Հնդկաստանի ու Չիանստանի պալատները, շքեղ հագուստներն ու ոսկիները, որ եվրոպացիները համոզվեցին, որ էլդորադոն միայն հեքիաթ չէ:

----

Երբ Օսմանյան կայսրությունը եվրոպացիների առջև փակեց ցամաքային ճանապարհները, եվրոպացիները, որոնք ցանկանում էին ձեռք բերել ավելի շատ  ոսկի, չհուսահատվեցին: Իսկ եվրոպական երկրներից Պորտուգալիան իր զինվորներին ուղարկեց օվկիանոսից այն կողմ: Մինչ այդ, պորտուգալացի առևտրականները նավարկում էին միայն Միջերկրական ծովում, ենթադրելով, որ Գվինեան Աֆրիկա մայրցամաքի վերջին կետն է և այնտեղից կարելի  է նավարկել Հնդկաստան: Սակայն իրականում Աֆրիկա մայրցամաքը շատ ավելի մեծ էր: Երբ Պորտուգալիայի թագավորի որդի Հենրին ղեկավարեց ծովային հետազոտությունները և մի քանի նավ ուղարկեց Ատլանտյան օվկիանոս, կարողացավ բացահայտել միայն  Աֆրիկայի արևմտյան ափերը, որոշակիորեն պատկերացում կազմելով Աֆրիկայի իրական տարածքի մասին:

Այս երկար ճամփորդությունների ընթացքում պորտուգալացի ծովագնացներն ու զինվորները  յուրաքանչյուր նոր երկիր մտնելիս իրենց հրետանիով ու զենքով տեղացիներին իրենց էին ենթարկում: Նրանք, ովքեր առևտրի նպատակով ծով էին մեկնել,այժմ տարածքներ էին գրավում թագավորի անունից, ծածանելով Պորտուգալիայի դրոշը: Այս պատմությունը շատ նման է «Տրոյայի ձիու» պատմությանը: Փայտե հսկայական ձի, որը 10 տարի տևած պատերազմից հետո պետք է դառնար հույների ու Տրոյայի բնակիչների միջև խաղաղության ու բարեկամության խորհրդանիշը: Սակայն այս ձին, ինչպես նարինջը, իր սրտի մեջ պահում էր զինվորների, որոնք հակառակ նարինջ մրգի վիտամին C զինվորներին, ոչ միայն չբարելավեցին իրավիճակն այլ հարձակվեցին տրոյացիների վրա: Նրանք գիշերով թշնամիների առջև բացեցին բերդի դռները, հրկիզեցին քաղաքն ու թալանեցին ամեն ինչ:

---

Արքայազն Հենրիի հրամանով նրանք գրավվեցին Սենեգալը, Զամբիան ու Կոնգոն ու պորտուգալացի նավաստիներն անցան հասարակածը: Նրանք յուրաքանչյուր լողափն անվանակոչեցին այնտեղ ձեռք բերած ապրանքների անունով: Օրինակ՝ Փղոսկրի ափում նրանք շատ փղոսկր էին ստանում՝ սպանելով փղերին, իսկ Գվինեայի ափը կոչվում էր հացահատիկի ափ՝ իր պղպեղի պատճառով, որը հայտնի էր որպես «երկնային հացահատիկ»։ Հաղթանակի ափը և Ոսկյա ափը նվաճված այլ հողերի անուններն էին:

1460 թվականին արքայազն Հենրիի մահից հետո նրա եղբորորդին շարունակեց նրա  ճանապարհը և վերջապես  Բարտոլոմեու Դիաս  անունով նավաստիին հաջողվեց անցնելով Ատլանտյան օվկիանոսի կատաղի փոթորիկները հասնել Աֆրիկայի ամենահարավային կետը: Նա այդ հատվածն անվանեց «փոթորիկների հրվանդան» կամ «հուսահատության հրվանդան»՝ այն բոլոր դժվարությունների պատճառով, որոնք նրան պարտադրել էին օվկիանոսի փոթորիկները, բայց սա շատ քաղցր ու հաճելի արդյունք էր  Պորտուգալիայի թագավորի համար,ով հանդիստ բազմել էր իր գահին։ Թագավորը  հույս ուներ այսուհետ ավելի մեծ հաջողություններ և հարստություն ձեռք բերել և նա այս կետն անվանեց «բարի հույսի հրվանդան»։ Այժմ պորտուգալացիները կարող էին շարժվել դեպի հյուսիս և հասնել Հնդկաստան:

Դիասի հաջողությունից 10 տարի անց Պորտուգալիայի թագավորը իր հայտնի նավաստիներից մեկին՝ Վասկո դա Գամային, ուղարկեց օվկիանոս։ Նա հասավ Աֆրիկայի արևելյան ափ,  սակայն չկարողացավ  գտնել իր ճանապարհը դեպի Հնդկաստան: Այն ժամանակ Արևելյան Աֆրիկայի առևտրի մենաշնորհը գտնվում էր մուսուլման և արաբ վաճառականների ձեռքում, և նրանք իրենց գաղտնիքները չէին կիսում արևմտյան երկրների հետ։ Գաման չար ծրագիր էր կազմում, նա հրավիրում էր վաճառականներին իր նավը և բոլոր տեսակի գինիներ հյուրասիրում, որպեսզի  հարբած ժամանակ կարողանար նրանցից կորզել դեպի Հնդկաստան ճանապարհի գաղտնիքները: Բայց բոլոր վաճառականները մուսուլման էին ու գինի չէին խմում։ Ի վերջո նրան հաջողվեց գտնել մի վաճառականի, ով այնքան էլ խիստ չէր պահպանում իսլամական օրենքները:

Երբ Ահմադ իբն Մաջիդը եկավ  դա Գամայի նավ, նա կորցրեց ինքնատիրապետումը, երբ տեսավ գունավոր եվրոպական գինիները և սկսեց գինի խմել հարբած պորտուգալացի նավաստիների հետ: Նա պատմեց Հնդկաստան տանող ճանապարհի բոլոր մանրամասները, իսկ դա Գամայի քարտուղարը հուզված ու հապճեպ գրի առավ նրա յուրաքանչյուր խոսքը։ Պորտուգալացիները ժամանեցին Հնդկաստան և այդպիսով թեթևաբարո նավաստին դրեց Հնդկաստանի գաղութացման սկիզբը:

----

Հնդկաստանի հիմնական առևտրային կենտրոններից էր  Կոժիկոդե քաղաքը, որը ղեկավարում էր հնդիկ արքայազնը։ Երբ նա լսեց պորտուգալացիների ժամանման մասին, նրանց հրավիրեց իր պալատ։ Նրա պալատի շքեղությունը շլացրեց պորտուգալացիներին:  Մեծ գոհարներով զարդարված էր մահճակալը և արքայազնի ոսկյա թեւնոցն ու վզնոցը, ավելի քան որևէ այլ բան գրավել են պորտուգալացիների ուշադրությունը։ Նրանք վստահ էին, որ ոտք են դրել հարուստ երկիր։ Երբ դա Գաման արքայազնին պատմեց Պորտուգալիայի թագավորի փառքի մասին, արքայազնը ուրախությամբ ողջունեց Կոժիկոդեում  պորտուգալական առևտուրը, բայց շուկայում այլ բան տեղի ունեցավ:

 Մարդիկ չէին գնել պորտուգալացիների ապրանքները և գործնականում առևտուր տեղի չէր ունեցել:  Պորտուգալացիները որոշեցին վերադառնալ, բայց հնդիկ արքայազնը նրանցից հարկ պահանջեց, իսկ դա Գաման, որը մտադիր չէր վճարել հարկը, պատանդ վերցրեց քաղաքի ազնվականներից մի քանիսին, որոնք եկան նրա նավով, և նրանց ազատ արձակելը պայմանավորեց հարկից ազատվելով: Պորտուգալացիների հետ կոշտ վերաբերվելու փոխարեն հնդիկ արքայազնը բարի նամակ գրեց Պորտուգալիայի թագավորին և տվեց դա Գամային։ Վերջինս վերադարձավ իր երկիր՝ պատանդներից մի քանիսին իր հետ տանելով։

----

Դա Գամայից հետո շատ տրոյական ձիեր եկան Պորտուգալիայից Հնդկաստան։ Առևտրային և ռազմական նավեր, որոնց առաքելությունն էր առևտրային շահերն ապահովելու համար գործի դնել իրենց թնդանոթները և հրազենը: Հնդկաստան մուտք գործելուց հետո պորտուգալացի վաճառականները կապվում էին տեղի կառավարիչների հետ և վարձում պահեստներ: Սակայն   ,  որոշ ժամանակ անց այդ պահեստները լցվում էին զենքերով, որոնք պետք է Հնդկաստանում  քաղաքացիական պատերազմներ հրահրեին: Երբ պորտուգալացիների միջնորդությամբ վեճեր էին ծագում, նրանք բռնում էին երկու մրցակիցներից մեկի կողմը և աջակցում նրան տարածաշրջանում պորտուգալական կառավարություն ստեղծելու համար։ Հնդկաստան կատարած իր առաջին ուղևորությունից երկու տարի անց դա Գաման զգաց, որ ուրիշներն են իր տեղը զբաղեցնում, ուստի նա նորից գնաց Հնդկաստան: Կոժիկոդե քաղաքի մոտ նա հանդիպեց մուսուլմանների մի նավի, որը Հաջի ուխտագնացությունից վերադառնում էր Հնդկաստան։ Դա Գաման գերի վերցրեց նրանց և մեծ փրկագին պահանջեց, խլեց նրանց արժեքավոր իրերը: Սակայն պատմությունն այսքանով չի ավարտվել, նավի մեջ  գտնվող մոտ չորս հազար տղամարդ, կին ու երեխա  ողջ-ողջ այրվեցին ծովում:

---

Այս ոճրագործությունից  հետո դա Գաման մտավ Կոժիկոդե և խնդրեց արքայազնին արաբ առևտրականներին վտարել քաղաքից:  Սակայն հնդիկ արքայազնը չընդունեց այս պայմանը և դա Գաման գնաց Քուշան։

Քուշանի իշխանը նախկինում բազմաթիվ զիջումներ էր արել պորտուգալացիների համար՝ Կոժիկոդե արքայազնի հետ պայքարում նրանց աջակցությունը ստանալու ակնկալիքով։ Երբ արքայազնը տեսավ իրավիճակը, նա ուժեղ բանակով շարժվեց դեպի Քուշան՝ ճնշելու իր դավաճան հակառակորդներին։ Նման իրավիճակում դա Գաման Քուշանի իշխանին աջակցելու փոխարեն մենակ թողեց նրան և վերադարձավ Պորտուգալիա՝ համեմունքների թանկարժեք բեռով։

Հաջորդ խումբը, որին Պորտուգալիայի թագավորը ուղարկեց Հնդկաստան, ավելի մեծ ծրագրեր ուներ: Դրա անդամները ցանկանում էին Հնդկաստանից բացի գերիշխել այնպիսի կարևոր անցումներում, ինչպիսիք են Ադենի նեղուցը և Պարսից ծոցը: Ի վերջո, շահ Իսմայիլ Սաֆավիի հետ միաժամանակ պորտուգալացիները ներխուժեցին Պարսից ծոց և այնտեղ մնացին հարյուր տարի։ Դրանից հետո Պորտուգալիան ներխուժեց Մալայզիա, Ճավա, Բրունեյ, Մոլուկկա և Նոր Գվինեա և ընդլայնեց իր գաղութները։

Նրանք մարդկանց հրավիրում էին քրիստոնեության և օգտագործում նրանց որպես զինվորներ և ծառաներ, իսկ եթե կառավարիչները ենթարկվեին Պորտուգալիային, նրանց թույլ էին տալիս  շարունակել իրենց իշխանությունը: Այս բոլոր հաջողությունները ստիպեցին Պորտուգալիայի թագավորին իրեն անվանել «Երջանիկ Մանուել»։

Տրոյական ձին հին պատմություն է, և հարյուրավոր տարիներ են անցել այն պահից, երբ պորտուգալացի տրոյացիները ժամանել են Հնդկաստան և ասիական և աֆրիկյան այլ երկրներ, բայց այսօր մեր աշխարհում շատ տրոյական ձիեր կան, և շատ Մանուելներ իրենց երջանիկ են անվանում:

Իհարկե, աշխարհի դառը հուշերն այստեղ չեն ավարտվում։ Պորտուգալիայից հետո եվրոպական այլ երկրներ նույնպես ոսկու տենդով հիվանդացան և իրենց նավերն ուղարկեցին օվկիանոս։ Աշխարհի մնացած հուշերը  կպատմենք հաջորդ էպիզոդի ընթացքում։

 

Պիտակ