Մի գավաթ անդորր Երաժշտաթերապիա (14)
Երաժշտությունը զարմանահրաշ երևույթ է : Նրա մեղեդային ձայները հրաշքներ են գործում: Մանկական հոգեբան, երաժշտաթերապևտ՝ Բիայնա Իսաղուլյանի մասնակցությամբ
Երաժշտությունը ֆենոմենալ երևույթ է : Նրա փոխհարաբերությունը մարդու հետ զարմանալի է : Մեղեդային ձայները հրաշքներ են գործում: Մարդու մեջ արթնանում է , բարեփոխվում է հոգին , փոխվում է վիճակը, տրամադրությունը : Երաժշտությունը տիրում է մեր հույզերին , որոնք պարզվում է նույնիսկ հաղթում են ֆիզիկական ցավին : Երաժշտությունը ոչ-խոսակցական միջոց է : Այն ազդեցիկ է բոլորի համար, քանի որ ամեն մարդ գոնե երաժշտության մի ոճով հետաքրքրված է : Երաժշտությունը ազդեցիկ է , քանի որ ոգեշնչող բնույթ ունի և քաջալերում է ու եռանդ է առաջացնում:
Գիտականորեն հաստատված է որ երաժշտությունն ամրացնում է իմունային համակարգը , բերում է հիվանդությունների նվազեցման, լավացնում է նյութափոխանակությունը:
Արևելքի գիտնականները եկել են այն համոզմանը , որ մեղեդիներն ունեն ուժեղ թերապևտիկ ազդեցություն : Հոգևոր կրոնական երաժշտությունը վերականգնում է հոգեկան հավասարակշռությունը , տալիս է հանգստության զգացում : Ուրախ երգերն օգնում են սրտային հիվանդությունների դեպքում :
Ամենամեծ ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա ունենում է Մոցարտի երաժշտությունը : Այդ երաժշտական ֆենոմենը մինչև վերջ դեռ չբացատրված , այդպես էլ անվանում են է «Մոցարտի էֆեկտ»:
Դեռևս Հին Հունաստանում և այլ երկրներում էր հայտնի, որ երաժշտւթյունը կարող է փոխել մարդու հոգեկան և ֆիզիկական վիճակը: Երաժշտության միջոցով կարելի է հանել զայրույթն ու վիրավորանքը, բարձրացնել տրամադրությունը:
Երաժշտությունը համաշխարհային երևույթ է և ամեն մարդու կյանքում ունի իր ուրույն տեղը : Երբ կազմակերպվում են հատուկ նպատակով հավաքներ, միջոցառումներ ու մրցումներ, միանալու նպատակով կամ հիշելու համար նույն նպատակը, հնչում են երգեր , որոնք ավելի է ոգևորում խմբի անդամներին : Երբ ուզում ենք սովորել կամ սովորենել ինչ-որ առարկա կամ տառերի ու թվերի շարան, ավելի հեշտ ենք այն անգիր սովորում , եթե այն ունենում է երաժշտականություն: Երաժշտությունը հանգստացնող բնույթ ունի, ուրեմն թե՝ բիզնեսում, թե՝ արհեստում , թե՝ անգամ հաճոյական աշխատանքի ժամանակ, խաղաղեցնում է մարդուն: Հոգեբանները փորձում են լրացուցիչ միջոցներ գտնելով , հեռու մնալ դեղորայքային բուժումներից կամ հարկ եղած դեպքում , դեղային բուժման կողքին օգտվել նաև լրացուցիչ բուժման մեթոդներից:
Երաժշտական թերապիան կամ երաժշտաբուժությունը առողջապահության ճյուղ է, որը նախատեսված է օգնելու ֆիզիկական և հուզական առողջությանը ` երաժշտության օգնությամբ՝ երաժշտություն լսելու, երգեր գրելու, կատարելու կամ երաժշտությանն առնչվող այլ գործունեության միջոցով։ Գիտնականների կարծիքով, երաժշտաթերապիայի հիմնական արժեքը կայանում է նրանում, որ թույլ է տալիս մարդկանց արտահայտվել նույնիսկ այն իրավիճակներում, երբ նրանք խոսքեր չեն գտնում ներքին ապրումներն արտահայտելու համար: Երաժշտությունն ունի լայն ու ընդարձակ սահմաններ և օգտակար է ինչպես երեխաների , այնպես էլ դեռահասների ,երիտասարդների ու տարեցների համար :
Երաժշտական թերապիան ընկալելու համար, պետք է նախ հասկանալ , երաժշտության, բուժման և բնության միջև կապը : Քանզի բուժումը կապված է գիտության , բժշկության և այն բոլոր միջոցների հետ, որոնք օգնում են բարելավել կյանքի որակը: Այստեղ երաժշտության և բժշկության կապը ստեղծվում է թերապևտիստի միջոցով : ԱՄՆ-ի երաժշտաթերապիայի ասոցացիան այդ գիտությունն այսպես է բացատրում .-« Երաժշտաթերապիան օգտվում է երաժշտությունից կամ երաժշտական էլեմաններից ՝ իր նպատակին հասնելու համար : Նպատակ, որն ընդհանրապես երաժշտական չէ: Այսինքն աշխատանքը չի տարվում այն նպատակով , որ վերջում դիմողը նվագի կամ երգի կամ ստեղծագործոի: Թեև դա չի բացառվում և բուժման ավարտին, հնարավոր է ինչ-որ բան աստացվի : Երաժշտական էլեմաններ ասելով նկատի ունենք ձայնը, եղանակը կամ մելոդին, ռիթմ կամ երաժշտական գործիքներից օգտվելը:
Երաժշտաթերապիայի նշանակությունը
Հոգեբանները ցույց են տվել մարդկանց ուրախություն պարգևող երաժշտության դրական ազդեցությունը օրգանիզմի վրա: Այն կարող է դանդաղեցնել անոթազարկը, մեծացնել սրտի կծկումներ, կարգավորել զարկերակային ճնշումը, արյան շրջանառությունը, խթանել մարսողությունը, կարգավորել նյութափոխանակությունը, : Երաժշտության միջոցով հեշտանում է մարդկանց հաղորդակցումը միմյանց հետ: Բժիշկները պարզել են, որ երաժշտության արդյունքում առաջացած դրական հույզերը ուժեղացնում են հիշողությունը, դրդում կենտրոնական նյարդային համակարգի գործունեությունը: Երաժշտաթերապիան օգտագործվում է շաքարային դիաբետի բուժման համար , քանի որ պարզված է, որ արյան մեջ շաքարի մակարդակի և հոգեկան վիճակի միջև գոյություն ունի ուղիղ կապ : Երաժշտությունն ավելացնում է օրգանիզմի ՝ էնդորֆին արտազատելու ընդունակությունը , որը պաշտպանում է մարդուն ցավից ու սթրեսից: Գիտնականները նկատել են երաժշտության ընտրողական ազդեցությունը՝ կախված կատարվող ստեղծագործության բնույթից և գործիքից: Այսպես, օրինակ, կլարնետն ազդում է արյան շրջանառության վրա, ջութակն ու դաշնամուրը հանգստացնում են նյարդային համակարգը, ֆլեյտան ունի թուլացնող ազդեցություն:
Երաժշտաթերապիան կարող է օգնել գերակտիվ, աուտիզմով տառապող , յուրացման դժվարություններ ունեցող երեխաներին: Երաժշտաթերապիայի սեանսներին մասնակցելը չի նշանակում, որ հաստատ ինչ-որ խնդիր կա, որովհետև երաժշտության օգնությամբ սովորեցնում ենք սպասել, ճիշտ հաշվել, լավ լսել, կանխատեսել : Երաժշտության սարքն ունի դիսիպլին և կանախատեսելի է կարևոր կետերը մեզ փոխանցվում են շատ հեշտ և անուղղակի : Դրա համար էլ տարբեր երկրների դպրոցական դասաժամերի անբաժան մաս է կազմում երաժշտությունը : Երաժշտությունը մեզ սովորեցնում է լինել սթափ , և դրանից օգտվում ենք նաև բուժման պահերին : Եթե սեանսներն ակտիվ թերապիա են , ուրեմն դիմողը կամ պետք է երգի, կամ ձեռքում ունեցած գործիքով ինչ-որ ռեակցիա ցուցաբերի: Ուրեմն պետք է կարողանա ճիշտ ժամանակին նվագել, հասկանալ երբ է ժամը լուռ մնալու, կարողանա պատասխանել, լուռ մնալ, նորից նվագել և այդ բոլորն օգնում են մեզ լինել ավելի սթափ և ուշադիր լինել ու կենտրոնանալ : Կենտրոնանալու լավ միջոցներից է նաև երաժշտաթերապիան:
Երաժշտության ամենամեծ ազդեցությունը նյարդահոգեկան հիվանդությունների կանխարգելումն ու բուժումն է: Այն կարող է խաղաղեցնել, հանգստացնել և ակտիվացնել, թեթևացնել թախիծն ու ուրախություն հաղորդել, նվազեցնել ագրեսիվությունը, քնեցնել: Երաժշտության բազմանշանակության մասին խոսելով՝ հոգեբանները վկայում են, որ այն որոշ մարդկանց մոտ ավելի մեծ ներգործություն է թողնում, քան խոսքը:
Երաժշտաթերապիայի նպատակները
1. Վերականգնման համար ստեղծում է դրական հուզական ֆոն:
2. Խթանում է շարժողական գործողությունները:
3. Շտկում և զարգացնում է զգայական գործողություններն ու հնարավորությունները:
4. Խթանում է խոսքային գործողությունը
5. Կարգավորում է խոսքի տեմպը, ռիթմը, շեշտադրությունը, տեմբրը, արտահայտչականությունը:
Երաժաշտաթերապիան հնարավոր է կիրառել թե՝ անհատական թե՝ խմբակային ձևերում: Երկու դեպքում էլ զարգանում են միջանձնային հարաբերությունները: Երաժշտաթերապիան որոշակի տարիքի համար չի նախատեսվել : Այն օգտակար է տարիքային բոլոր խմբերի համար: Բուժման այս մեթոդը հաստատվել է գիտնականների կողմից: Երաժշտաթերապիան արդյունավետ է նաև նյարդային համակարգի հիվանդությունների ՝ փարքինսոնի և MS-ի բուժման համար:
Երաժշտական թերապիայի տեսակները
Առանձնացվում են երաժշտական հոգեթերապիայի 2 տեսակներ` պասիվ, ակտիվ:
Պասիվ երաժշտական թերապիայի ընթացքում մասնակիցներին առաջարկվում է լսել իրենց հոգեվիճակին համահունչ երաժշտական եղանակներ, այնուհետև կիսվել այլ մասնակիցների հետ այն անձնական ապրումներով, հիշողություններով և ասոցիացիաներով, որոնք առաջացան տվյալ երաշտությունը լսելու ընթացքում:
Ակտիվ երաժշտական թերապիայի ընթացքում մասնակիցները ոչ միայն լսում են երաժշտություն, այլև երգում, նվագում և պարում:
Կարլ Օրֆի երաժշտական դպրոցի մասին
Կանադացի երաժշտագետ ՝ Կարլ Օրֆը երաժշտության ուսուցման համար ունի մեթոդիկա , որը նպատակահարմար է բոլոր , ոչ միայն երաժշտության առանձնահատուկ ընդունակելությունների տեր երեխաների համար : Օրֆի փիլիսոփայության հիմքը ՝ ուսումնական սկզբունքներն են : Այստեղ երեխաները սովորելուն զուգահեռ, փուլ առ փուլ առաջ են գնում , գյուտ են անում , ստեղծագործում : Օրֆի մեթոդիկայում երաժշտությունն ու շարժումը համահավասար արժեք ներկայացնող տարրերն են : Օրֆի մեթոդիկայում, նոտաների արժեքից առավել , շեշտը դրվում է բառերի ռիթմի վրա : Օրֆի մեթոդը երաժշտության , շարժման , խոսքի ու երգի միաձուլում է , որը երեխաներին հաճույք պարգևելու կողքին , ի հայտ է բերում նրանց յուրատահուկ ընդունակությունները : Այս մեթոդը օրինակ է ծառայում աշխարհի բոլոր ուսուցիչների համար : Դրա հիմքն է ֆոլկհլոր ու ազգային երաժշտությունը : Օրֆի մեթոդիկան թարգմանվել է 18 լեզուներով : Շատ երկրներում կիրառելի է և՛ երեխաների , և մեծահասկաների համար :