Նորություններ (87)
Բարև ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ։ Շաբաթական եթեր հեռարձակվող «Նորություններ» հաղորդաշարի շրջանակներում, ներկայացնում ենք Իրանի ու աշխարհի նորագույն ձեռքբերումները՝ գիտական, մշակութային, գեղարվեստական ու տնտեսական ոլորտներում։
Այս շաբաթվա թողարկումը սկսում ենք մի գիտական հոդվածով։
Շարիֆի տեխնոլոգիական համալսարանի քիմիայի ֆակուլտետի դասախոս Մոհամմադ Ռեզա Հորմոզինեժադին ու նրա հետազոտական թիմին հաջողվել է ներկայացնել մակերևութային ջրերում Քրոմի տիպաբանության նոր մեթոդ՝ հրապարակելով հոդված քիմիայի ոլորտում ամենահեղինակավոր պարբերականում՝«Analytic Chemistry Journal»-ում։
Հոդվածում ասվում է, որ բնության մեջ քրոմի տարրը հանդիպում է օքսիդացման տարբեր վիճակներով ու տարբեր քիմիական ձևերով, և քանի որ այս տարրի քիմիական տեսակներից յուրաքանչյուրն ունի թունավորության տարբեր աստիճան տարբեր էկոհամակարգերի համար և դասակարգվում է շատ վտանգավոր աղտոտիչների շարքում, ուստի խիստ կարևոր է տարբեր շրջակա միջավայրերում աղտոտիչի արագ հայտնաբերումը, չափումը և քրոմի տիպերի տարբերակումը:
Նշենք, որ այս պարբերականը ԱՄՆ-ի քիմիական ասոցիացիայի հրատարակություններից և աշխարհում Անալիտիկ քիմիայի ոլորտի ամենահեղինակավոր ամսագիրն է։
......
Մի տեխնոլոգիական ձեռքբերման արդյունքում գիտելիքահենք դեղագործական ընկերության կողմից ներկայացվեցին չորս նանո դեղամիջոցներ՝ ծնկի օստեոարթրիտի ցավը նվազեցնելու, կրծքագեղձի քաղցկեղը բուժելու, քաղցկեղային բջիջների բաժանման գործընթացը դադարեցնելու և հակաուռուցքային բուժման համար: Իրանական արտադրության այս չորս նանո դեղամիջոցները ներառում են «Depostiva»-ը՝ ծնկի օստեոարթրիտի ցավը նվազեցնելու համար, «Padynex»-ը՝ կրծքագեղձի քաղցկեղի բուժման համար, «Paclinab»-ը՝ քաղցկեղի բջիջների բաժանման գործընթացը դադարեցնելու համար, և «Sinadoxosome»-ը՝ հակաուռուցքային բուժման համար:
Ծնկների օստեոարթրիտը քրոնիկ և զարգացող հիվանդություն է, որի ախտանիշները սովորաբար ի հայտ են գալիս 50 և ավելի տարեկանից հետո՝ հիմնականում կանանց մոտ: Դեղը, որը վաճառվում է Depostiva ապրանքանիշով, 3-ից 5 ամիս հիվանդի մոտ ցավի զգացողությունը վերացնում է: Այս դեղամթերքը նպաստում է դեղամիջոցի գոյատևմանը ծնկների հոդերի մեջ: Այս դեղամիջոցի մեկ այլ կարևոր առանձնահատկությունը, հատկապես շաքարախտով հիվանդների մոտ, այն է, որ ի տարբերություն սովորական կորտի-կոստե-րոիդների սուս- պենզիա-ների , դեղի կոն-ցենտ-րացիան արյան մեջ շատ ցածր է, ինչի պատճառով նվազում է այլ օրգանների վրա դրա ազդեցությունը:
Ծնկների օստեոարթրիտով տառապող հիվանդների տարիքային շրջանը միաժամանակ մեծացնում է այս տարիքային խմբում շաքարախտի հավանականությունը, իսկ միկրոս-ֆերաների տեսքով դեղամիջոցի առկայությունը ծնկների հոդի շրջանում, ըստ կլինիկական ուսումնասիրությունների, ունի արյան շաքարի խանգարման շատ ավելի քիչ հավանականություն, քան ընդունված դեղերը: Depostiva-ն ավելի բարձր արդյունավետություն և մատչելի գին ունի հիվանդի համար, քան ներհոդային հիա-լու-րոնա-թթվի ներարկումը: Այս դեղամիջոցի արտասահմանյան նմուշի գինը 665 դոլար է, մինչդեռ իրանական այս դեղի գինը 438 հազար թուման է (մոտ 10 դոլար)։
Բացի այդ, «Paclinab» հակաքաղցկեղային նանոդեղն օգտագործվում է այնպիսի քաղցկեղի բուժման համար, ինչպիսիք են կրծքագեղձը, թոքերը և ենթաստամոքսային գեղձը,որը ներթափանցելով քաղցկեղային հյուսվածքի մեջ, կանխում է ուռուցքի առաջընթացը՝ոչնչացնելով քաղցկեղային հյուսվածքը: Այս դեղի նանո չափսերի շնորհիվ դրա արդյունավետությունն ավելի բարձր է, իսկ կողմնակի ազդեցությունները ավելի քիչ, քան նմանատիպ դեղերը: Պակլիտաքսելը բնական հակաքաղցկեղային նյութ է, որը կանխում է բջիջների բաժանման գործընթացն ու քաղցկեղային բջիջների աճը:
Այս դեղամիջոցում ալբումինը (Albumin) օգտագործվում է որպես մարմնում ջրի մեջ չլուծվող մոլեկուլների բնական կրող, որն ընտրողաբար կուտակվում է ուռուցքային հյուսվածքներում։ Լուծիչներ օգտագործող մյուս դեղերի պես, այս դեղը չունի քիմիաթերապիայի վնասակար կողմնակի ազդեցությունները, քանի որ ներգործող հակաքաղցկեղային նյութ հանդիսացող պակլիտաքսելը այն տեղադրում է ալբումինի մեջ:
Sinadoxosome-ը ևս հակաուռուցքային դեղամիջոց է, որն օգտագործվում է կրծքագեղձի մետաստատիկ քաղցկեղի բուժման համար, հատկապես այն հիվանդների դեպքում, ովքեր տառապում են սրտի հետ կապված խնդիրներով, ինչպես նաև ձվարանների զարգացած քաղցկեղի բուժման համար: Այս դեղը օգտագործվում է Բորտեզոմիբի (Bortezomib) հետ միասին բազմակի միելոմայի բուժման համար այն հիվանդների մոտ, ովքեր ստացել են առնվազն մեկ առաջնային բուժում: Այս դեղը նույնպես օգտագործվում է ՁԻԱՀ-ով տտառապող հիվանդների Կապոշիի սարկոմայի բուժման մեջ:
Այս արտադրանքը պարունակում է դեղամիջոց, որը կարող է ընտրողաբար ոչնչացնել քաղցկեղային բջիջները: Այս արտադրանքի մեջ առկա դոք-սորու-բիցինի հիդրո-քլորիդը շրջապատված է փոքր լիպոսոմային գնդաձև ծածկույթներով, որոնք օգնում են այս դեղամիջոցին արյան հոսքի միջոցով ուղղվել ավելի շատ դեպի քաղցկեղային հյուսվածք, քան մարմնի առողջ հյուսվածքներ: Այս հանգամանքը կարող է նվազեցնել դեղի կողմնակի ազդեցությունը, ստանդարտացված դոք-սորու-բիցինի հետ համեմատած:
************
اعلام مکان
- Թեհրանն է խոսում, Ձեր ուղեկիցը հայերեն ռադիոժամն է։
-Բարեկամներ այժմ դուք լսում եք «նորություններ» հաղորդաշարի հերթական թողարկումը, շարունակեք մնալ մեզ հետ։
*********
Գիտնականները դեռևս չեն բացահայտել, թե ինչու է դիետան ոմանց համար արդյունավետ, իսկ ոմանց համար՝ ոչ: Դրա համար կան տարբեր պատճառներ՝ կախված անհատի սննդակարգից ու տեսանկյունից, սակայն գիտելիքների զարգացումը կարող է օգնել պատասխանել մի քանի կարևոր հարցերի:
Այս կապակցությամբ մի խումբ հետազոտողներ հայտնաբերել են հորմոն, որը կարող է օգնել արագացնել մարմնի քաշի նվազման գործընթացը: Փորձարկելով մկների վրա՝ այս հետազոտողները հայտնաբերել են հորմոնի ազդանշանային ուղին, որը կարող է օգտակար լինել քաշի նվազման համար: Ազդանշանային ուղիները նման են մարմնի կենսաքիմիական շղթայական ռեակցիաներին, որոնք կարող են հանգեցնել որոշակի արդյունքի, ինչպիսին է քաշի նվազումը հատուկ խթանների ու որոշակի դեղերի միջոցով:
Այս հետազոտության ընթացքում մկների մեջ աճի տարբերակման գործոն հանդիսացող (GDF15) հորմոնը կանխում էր էներգիայի մակարդակի ինքնաբերաբար նվազումը՝ սննդի ծավալի կրճատման դեպքում: Կանադայի McMaster համալսարանից Գրեգորի Շթայնբերգի խոսքերով, հետազոտողները պարզել են, որ մկների մոտ GDF15-ը կանխում է դիետայի ժամանակ նյութափոխանակության դանդաղումը՝ մեծացնելով մկաններում կալցիումի անիմաստ ցիկլը: Նախկին հետազոտությունները ցույց են տվել, որ GDF15-ն ազդում է այն սննդի քանակի վրա, որը ուտում են մկները, ուստի այժմ հետազոտողները կարծում են, որ այն երկարաժամկետ հեռանկարում կարող է օգնել դիետայի և քաշի նվազման հարցում: Իհարկե, դեռ շատ գործողություններ պետք է կատարվեն այս գործընթացը վերլուծելու և ինչ֊որ արդյունքների հասնելու համար։ Հետազոտությունները պետք է ցույց տան, թե արդյոք GDF15-ը մարդկանց վրա էլ ներգործում է, թե ոչ:
Շթայնբերգի խոսքերով, նրանց հետազոտությունը ցույց է տալիս GDF15 հորմոնի ներուժը ոչ միայն յուղոտ սնունդ ուտելու ցանկությունը նվազեցնելու, այլև մկաններում էներգիան այրելու հարցում: GDF15 հորմոնը բնական ճանապարհով արտադրվում է մարմնում՝ հատկապես լյարդում և երիկամներում, իսկ մենք գիտենք, որ դրա արտադրությունն ավելանում է հղիության ընթացքում։ Ըստ այս հետազոտողների, GDF15-ի և GFRAL-ի միջև կապը, ինչպես նաև նիհարելուց առաջ և հետո մկաններում կալցիումի ցիկլերի և մարդկանց էներգիայի սպառման միջև եղած կապն ուսումնասիրելուն ուղղված ապագա հետազոտությունները կարևոր կլինեն այն առումով, որ այն կարող են փաստել այս մեթոդի կիրառման թերապևտիկ ներուժը հարմարվողական ջերմություն արտադրելու հարցում:
Այս հարցում արդյունավետ մեխանիզմները որոշելու համար դեռ շատ հետազոտություններ պետք է արվեն: Բացի այդ, պետք է տեսնել, թե արդյոք այս մեխանիզմը մարդու օրգանիզմում էլ գործում է, ինչպես մկների մոտ, թե ոչ։ Այնուամենայնիվ, այս արդյունքները հուսադրող են:
Այս հետազոտության արդյունքները հրապարակվել են հեղինակավոր Nature ամսագրում։
******
Իսկ այժմ գեղարվեստական նվաճումների ոլորտից։ Իտալիայում երեք իրանական կարճամետրաժ ֆիլմեր մրցանակի են արժանացել։ Ռեժիսոր Մոհամմադ Հասանիի «Թիթեռը թակում է ապակին» կարճամետրաժ ֆիլմը լավագույն սոցիալական ֆիլմի անվանակարգում արժանացել է մրցանակի, ռեժիսոր Մորթեզա Սաբզղաբայի «Նրանք» ֆիլմը՝ Միջերկրական մրցանակի, իսկ ռեժիսոր Սամիրա Ազիմյանի «Միայնության երաժշտություն» ֆիլմը հաղթող է ճանաչվել Իտալիայի «Կինոհատվածների փառատոնի» անիմացիոն բաժնում։
12-րդ Կինոհատվածների միջազգային փառատոնը Հռոմում իր աշխատանքն ավարտեց հուլիսի 9-ին։
«Թիթեռը թակում է ապակին» կարճամետրաժ ֆիլմի ամփոփագրում նշված է.«Վնասվածքները միշտ չէ, որ դրսևորվում են տեսանելի վերքերի տեսքով»։
*****
اعلام پایان
Հարգելի ունկնդիրներ,ավարտվեց այս հաղորդումը։ Մինչև աշխարհի և Իրանի նորությունների մասին պատմող հաղորդաշարի հերթական թողարկումը, մենք ձեզ հրաժեշտ ենք տալիս։
Եվ վերջում հիշեցնում հայերեն ռադիոժամի կայքէջի հասցեն՝ Parstoday.ir/hy,որտեղ տեղադրված են մեր բոլոր հաղորդումները։
................................................
* Ցանկացած մասնիկ, որն էլեկտրոն է կորցնում, օքսիդացվում է:
** Միկրոսֆերաները դեղամիջոցների մատակարարման բազմաբաղադրիչ (multi particulate) համակարգ են: Այս տեխնոլոգիայի նպատակն է հասնել վերահսկվող արագությամբ դեղամիջոցների երկարաժամկետ մատակարարմանը: