Ընտելանանք(56)
Լավ կյանք ունենալու համար կարևոր է ֆիզիկական և հոգեկան առողջությունը։ Երբեմն ցանկալի կյանքին հասնելու համար անհրաժեշտ է ապրելակերպի փոփոխություն։ «Ընտելանանք» հաղորդաշարի շրջանակներում միասին փորձում ենք սխալ սովորությունները փոխարինել ճիշտ սովորություններով:
Հարկ է նշել, որ հաղորդաշարի շրջանակներում ներկայացված խորհուրդներն ընդհանուր են, և հնարավոր է, որ դրանցից մի քանիսը հարմար չլինեն բոլորի համար: Անհրաժեշտության դեպքում ձեր կենսակերպում փոփոխություններ մտցնելու համար կարող եք խորհրդակցել ձեր բժշկի կամ խորհրդատուի հետ:
Իմամ Ալին ասում է.«Նա ով շարունակի իր ծուլությունն ու անգործունակությունը, չի հասնելու իր ցանկությանը»:
Ողջույն, սիրելի ունկնդիրներ, եթե հիշում եք նախորդ հաղորդման ընթացքում քննարկել ենք ծուլությունը և դրա պատճառները, այս հաղորդման ընթացքում կներկայացնենք ծուլության դեմ պայքարի լուծումները։
Ծուլությունը լայնորեն կիրառվող բառ է, որն ունի բազմազան կիրառություն մարդկային կյանքի բոլոր բնագավառներում: Անցյալում ծույլ մարդուն միշտ համարում էին քնած , անկողնում: Ընդհանրապես, երբ մարդը խուսափում է անհրաժեշտ գործերը կատարելուց , նա համարվում է ծույլ ։Ինչ էլ որ լինի ծուլության պատճառը, այն պետք է բուժել: Բուժելով ծուլությունը՝ հսկայական էներգիա է ներարկվում մեր կյանք, և այն թարմությունն ու կենսունակությունը որը զուգորդվում է դրան, կյանքը կդարձնի ավելի գեղեցիկ:
Նախ, այս գործընթացը սկսելու համար որոշեք ձեր կարգավիճակը: Դրա համար անհրաժեշտ է գտնել հիմնական խնդիրը: Ուստի , երբ զգում եք ծուլություն ,մի պահ մտածեք: Տեսեք, թե որտեղ է խնդիրը և ինչ գործոն կամ գործոններ են առաջացրել այս խնդիրը: Ծուլությունն ընդհանրապես մի ախտանիշ է, այսինքն՝ համարվում է մի դժվարության հետևանք, և դա ինքնին մի պատճառի հետևանք է, որը պետք է բացահայտել ու լուծել։Ծուլության պատճառները տարբեր են, այդ թվում՝ մոտիվացիայի բացակայությունը, հոգնածությունը, վախը, դժկամությունը և այլն։Բացահայտեք ծուլության պատճառները և փորձեք ձերբազատվել դրա հետևանքով առաջացած հետամնացությունից և մոտիվացիայի բացակայությունից։
Այժմ, երբ գիտեք, թե որտեղից է ծագում ձեր ծուլությունը և որն է դրա պատճառը, քայլեր ձեռնարկեք խնդիրը շտկելու և այն բուժելու համար: Ծուլության խնդրին լուծում տալու և բուժելու համար պետք է նկատի ունենալ որոշ պարագաներ: Եթե հոգնած եք, և ձեր մոտիվացիայի պակասի պատճառը հոգնածությունն է, մի փոքր հանգստացեք։Եթե ձեր ժամանակը սահմանափակ է, դուք անխուսափելիորեն զեղչեք որոշ ծրագրեր: Եթե դուք ծանրաբեռնված եք տարբեր ծրագրերով և առաջադրանքներով, և դա ձեզ շփոթեցնում է, փորձեք խնդիրը բաժանել ավելի փոքր բաղադրիչների։Կազմեք առաջնահերթությունների ցանկ և սկսեք ամեն ինչ կատարել ըստ հերթականության:
Եթե աշխատանքից փախչելու և ծուլության պատճառը Ձեր վախն է, ապա պետք է մտածեք, թե որքանով է ձեր վախը տրամաբանական և ինչպես է այդ վախը ձեզ հեռու պահում ձեր նպատակներից ու երազանքներից։Երբեմն ինչ-որ բանից հարված ենք ստանում , և մեր զգացմունքները վիրավորվում են, երբեմն մեզ համար անհանգստություններ են ստեղծվում , որոնք նյարդայնացնում են մեզ, և այդ անհանգստությունը վերացնում է գործելու շարժառիթը: Եթե սա է ձեր ծուլության պատճառը, ոչ մի կերպ ձեզ ճնշման տակ մի դրեք: Ինքներդ ձեզ ժամանակ տվեք վերականգնելու, ապա սկսեք բուժել ձեր ծուլությունները: Մոտիվացիայի պակասից առաջացած ծուլությունը բուժելու համար պետք է նաև փոխեք ձեր միջավայրը: Փշրեք կարծրատիպերը և վերադարձրեք ձեր կորցրած եռանդը , այնպես ինչպես ձեզ է հարմար:
Կարգ ու կանոնը միշտ հաջողության և առօրյա խնդիրների հաղթահարման ուղիներից մեկն է։Անկարգությունն ու խառնաշփոթը ձեզանից շատ էներգիա են խլում։ Հատկապես երբ ակնհայտորեն , ձեր շրջապատը անկանոն է ու թափթփված , նվազում է մոտիվացիան և էներգիան : Նաև շատ բաներ են կատարվում մեր ենթագիտակցության մեջ: Այն, ինչ մենք տեսնում և լսում ենք, և շրջակա միջավայրից ստացած զգացմունքները անգիտակցաբար ազդում են մեզ վրա: Իրականում հազարավոր բաներ են տեղի ունենում մեր ուղեղի կուլիսներում: Ուստի աշխատանքը սկսելու համար մենք պետք է ենթահող ստեղծենք ենթագիտակցական մտքի խաղաղության համար։
Մեզանից շատերը շատ են լսել դրական մտածողության և դրա առավելությունների մասին: Ուրեմն , դրական մոտեցումը դիտարկեք որպես սկզբունք: Մեր ուղեղը զարմանալիորեն հավատում է այն ամենին որ մուտք է գործում: Երբ դուք անընդհատ պատկերացնում եք ձեզ որպես ծույլ, թույլ և առանց մոտիվացիաների, ուղեղը ինստիտուցիոնալացնում է այդ հատկությունները և ձեզանից խլում է փոխվելու ուժը: Փորձեք նաև հասկանալ ներկա ժամանակը: Մեզանից շատերը զոհաբերում են ներկան՝ ապագայի հեռանկարով կամ անցյալի համար ափսոսելով: Պահերը հրաշալիորեն ավելի թանկ են, քան կարծում եք։
Փորձեք նաև ձեր մտքում պատկերացնել ծուլությունը թողնելու կամ բուժելու առավելությունները: Նկատի ունենալով առավելությունները, ապագան և հստակ հեռանկարը՝ ձեր գործունեությունն սկսելու կարողությունը կկրկնապատկվի, իսկ ծուլությունը բուժելը դժվար գործ չի լինի: Փորձեք լինել կենսուրախ և ուրախ արթնանալ։Երբեմն աշխատանքի ձգձգումը պայմանավորված է նրանով, որ մենք շատ մեծ և անհասանելի նպատակներ ենք ճշտում մեզ համար: Նման դեպքերում պետք է մտածել նպատակների մասին, որոնք ավելի հասանելի են։Եվ որպեսզի չհիասթափվեք, ձեր կարողություններին ու հմտություններին համաչափ նպատակներ ունեցեք։Ուստի, փորձեք կազմել ձեր առաջնահերթությունների ցանկը: Այս առաջնահերթությունը պետք է իրականացվեն ՝ ելնելով աշխատանքների ժամանակից և կարևորությունից: Պետք է նաև գրի առնեք ձեր նպատակներն ու ծրագրերը: Փորձեք ստուգել և նկատի առնել ձեր առաջընթացը: Այս դեպքում լավապես կարող եք դասակարգել ձեր աշխատանքներն ու գործողությունները ,և դուք կհասնեք նրան, որ ձեր բառապաշարից իսպառ կհեռացվի ծուլությունը։
Ծուլությունը բուժելու համար դուք պետք է ուժեղացնեք ձեր մոտիվացիան կյանքի տարբեր ասպեկտներում: Դուք կարող եք պատրաստել նոթատետր և գրառել ձեր ցանկությունները և փորձել հասնել դրանցից յուրաքանչյուրին: Դուք կարող եք թղթի վրա գրել ձեր նպատակներն ու երազանքները և հաճախ դիտեք այն: Նպատակներին ու երազանքներին հասնելը մեծ ջանք ու հաստատակամություն է պահանջում։Այդ ջանքերի և հաստատակամության համար անհրաժեշտ ուժերի մի մասը բխում է նպատակներին հասնելու կարևորությունից: Եթե վերջնական նպատակը մոռացվի, ապա ծուլությունը պարզապես ձեզ կմոլորեցնի:Ոսւստի անհրաժեշտ է ,որ ձեր նպատակներին հասնելու ջանքերի ժամանակ երբեմն կանգ առնեք ,և վերականգնեք ձեր ուժերն ու պայմանավորվածությունը: Կարող եք նաև հարցնել ձեր նպատակի անհրաժեշտության և կարևորության մասին և տեսնել, թե արդյոք կարող եք միայնակ իրականացնել , թե՞ ձեզ անհրաժեշտ է ուղեկից և համախոհ մարդ:
Քանի որ պերֆեկցիոնիզմը անհաջողության թակարդներից մեկն է, զգուշացեք, որ այդ թակարդը չընկնեք: Քանի որ պերֆեկցիոնիստը միշտ փնտրում է լավագույն արդյունքներն ու ամենակատարյալ մեթոդները: Քանի որ այս աշխարհում ոչինչ կատարյալ և անթերի չէ, ուրեմն պերֆեկցիոնիզմը նվազեցնում է ձեր ուժն ու էներգիան, իսկ ծուլությունը շատ շուտ կդրսևորի իրեն՝ որպես կատարյալության բացակայության տրամաբանական պատասխան։Եթե ձեր մտքում ինչ-որ գաղափար կա, իրականացրեք այն և մի վախեցեք ձախողումից։Անհաջողությունը ավելի վատ պատիժ չունի, քան ծուլությունն ու տեղում նստելը:Վատագույն դեպքում դուք քայլի դիմելով և ձախողելով փորձառություն եք ձեռք բերում,սակայն ծուլությամբ փչանում է Ձեր հոգեկանը: Ձեր ջանասիրությունը կոչնչանա, և դուք ձեզ ունայն ու անարժեք կզգաք:
Այս ճանապարհին փորձեք նվազեցնել ձեր սպասելիքները ուրիշներից և կանգնել ձեր ոտքերի վրա: Այսպիսով, ձեր ուժը կկրկնապատկվի: Ծուլության բուժումը գործողությունների մեջ է: Պասիվ և լճացած լինելը ձեզ կառաջնորդի ծուլության մութ հորի հատակը: Ծուլությունն ու անտարբերությունը բուժելու համար, որից մենք բոլորս երբեմն տառապում ենք, շատ օգտակար են մի շարք պարզ քայլերի դիմել ։Մենք բոլորս լսել ենք սպորտի բազմաթիվ առավելությունների մասին: Բայց ամենակարեւոր օգուտը մեր կյանքում ուրախություն ստեղծելն է: Սպորտով , արյան հոսքի արագությունը մեծանում է, և օրգանիզմի նյութափոխանակությունը մեծանում է: Անկախ նրանից, թե որքան քիչ ժամանակ եք հատկացնում մարզումներին , միեւնույն է, դուք 100%-ով առաջ կլինեք չմարզված պայմաններից: Մարզվելու մեկ այլ դրական կետը մարմնի էներգիայի մակարդակի բարձրացումն է, և արդյունքում վերանում է անառողջ սնունդ օգտագործելու ցանկությունը: Այնուամենայնիվ, եթե դուք դեռևս քիչ էներգիա ունեք, դիմեք բժշկի:
Աշխատանքի սկսելը ամենադժվար բաժինն է: Մասամբ դժվար է հաղթահարել այն թմրածությունն ու դիմադրությունը, որը գոյություն ունի մեր մեջ նոր աշխատանք սկսելու համար: Սկսեք փոքր քայլերով և տեսեք աննշան փոփոխությունների ազդեցությունը: Կյանքը դժվար է, և անհիմն է ակնկալել, որ կատարյալ կյանք նշանակում է կյանք առանց մարտահրավերների և խնդիրների: Բայց պետք է ընդունել, որ այս դժվարության հետ մեկտեղ կյանքը լի է նաեւ հուզմունքով, հույսով ու քաղցրությամբ: Ծուլությամբ դուք ձեզ զրկում եք հրաշալի իրավիճակներից, հնարավոր երջանկությունից և այլնից: Դուք պետք է բարձրացնեք ձեր հմտությունները, լուծումներ գտնեք խնդիրների համար, զարգանաք և հաղթահարեք ձեր վախերը ձեր ամբողջ ուժով: Ուրեմն պատրվակներ մի փնտրեք և համարձակ եղեք:
Փորձեք ձեր աշխատանքները բաժանել փոքր մասերի: Երբ աշխատանքները բաժանվում են մասերի, դրանց իրականացնելը ավելի հեշտ է և հնարավոր, և դուք ավելի քիչ եք վախենում սկսելուց: Որոշ մարդիկ անընդհատ դժգոհում են ժամանակի սղությունից, քանի որ այն ճիշտ չեն օգտագործում։Անպատշաճ ձևերով ժամանակ վատնելը պատճառ է դառնում ,որ գործերին հետևելու համար անհրաժեշտ ժամանակը պակասի: Մյուս կողմից, պլանավորման բացակայությունը խառնաշփոթ է ստեղծում, իսկ խառնաշփոթի ժամանակ ուղեղը կորցնում է կառավարելու և ճիշտ որոշում կայացնելու ուժը: Ուրեմն ծուլութիւնը բուժելով , օգնեք ձեր ուղեղին: Ինքնավստահությունը, ինչպես մյուս դրական հատկանիշները, ինչպիսիք են կարգապահությունը և հաստատակամությունը, ծուլությունը հաղթահարելու ևս մեկ արդյունավետ գործոն է: Այսպիսով, փորձեք լինել ձեր սեփական մարզիչը և էներգիայի և ոգեշնչման աղբյուրը: Մյուս կողմից՝ մարդկանց մեծամասնությունը չի սիրում օգնություն խնդրել ուրիշներից։Այս խնդրի պատճառը կարող է լինել ամաչկոտությունը և վախը ուրիշների բացասական արձագանքների նկատմամբ: Ամեն դեպքում, օգնություն խնդրելուց վախենալը ճիշտ վերաբերմունք չէ:Մարդը սոցիալական էակ է և նրա էության մի բաժինը իմաստավորվում է հասարակության հետ կապ հաստատելով,ուրիշներին և՛ օգնելով և՛ ուրիշներից օգնություն ստանալով: Երբ մենք շփվում և կապի մեջ ենք ուրիշների հետ, մեր պատասխանատվության զգացումը մեծանում է, և ծուլության բուժումը շատ ավելի հեշտ կլինի:
Իրատեսությունը նպաստելու է այս ճանապարհով ընթանալու համար: Այսպիսով, կազմեք ողջամիտ պլան և հավատարիմ մնացեք դրան: Ոչ մի դեպքում մի խախտեք այն կանոնները, որոնք սահմանել եք ձեր աշխատանքը կատարելու համար, ինչը, իհարկե, չի նշանակում հրաժարվել հանգստից և զվարճանքից։ Գործի և աշխատանքի միջև հավասարակշռություն ստեղծեք:Ամեն աշխատանքում եղեք կանոնավոր ու համառ: Երբ Ձեր աշխատանքը լավապես կատարեք հանգստությունը ձեզ համար ավելի քաղցր կլինի: Ծուլությունը բուժելով՝ դուք ավելի լավ տրամադրություն կգտնեք, իսկ հանգստությունն ու զվարճանքը լավ իմաստ կհաղորդեն ձեր կյանքին: Հիշեք նաև, որ դուք արժանի եք գնահատանքի ձեր նպատակին հասնելու յուրաքանչյուր քայլի համար, այնպես որ սիրեք ինքներդ ձեզ:
Գնահատե՛ք ձեզ և ինչպես ասացինք՝ քաջալերե՛ք ինքներդ ձեզ։ Դրանով ձեր միտքը կդաստիարակվի և կսովորի , որ գնահատվելու համար իրեն պրագմատիզմ է պետք, և պարգևը նրան կսպասի միայն այն ժամանակ, երբ լավ և առանց ծուլության կատարի իր պարտականությունը: Աշխատեք չշեղվել ձեր իդեալներից ու ծրագրերից։ Որովհետև յուրաքանչյուր ծուլությունից և անհաջողությունից հետո ,Ձեր ուղեղը անգիտակցաբար մեղադրում է ձեզ, և դա նշանակում է մեծ հետընթաց:
Շաբաթական նպատակները գրի առնելը ձեզ կենտրոնացած և մոտիվացված կպահի: Ձեր ցանկություններն ու նպատակները գրի առնելը ,ձեր մտքերը դասակարգվելով ձեզ մոտիվացնելու է: Հիշեք, որ հաղթանակը վայելելու համար պետք է գինը վճարել։ Թույլ մի տվեք, որ ձեր ճանապարհին հանդիպող դժվարությունների և մարտահրավերների վախը հուսահատեցնի ձեզ և տանի դեպի ծուլություն: Անվտանգ գոտուց դուրս գալու համար պետք է որոշակի ցավեր և դառնություն ապրել։ Իհարկե, միշտ կշռադատեք յուրաքանչյուր գործողության վնասներն ու օգուտները և տեսեք, թե կշեռքի նժարը դեպի որ կողմ է թեքվում: Եթե հաղթանակը առավելությունների նժարում է , սկսեք աշխատանքը և ընթացեք դեպի նպատակ: Առանց ջանքերի ոչինչ չի ստացվում։Սա է պարտադրում ժամանակը և պետք է ընդունել այն:
Բոլոր հաջողակ մարդիկ համոզված են, որ հաջողությունը 99% ջանքերի և քրտինքի արդյունքն է և միայն 1% տաղանդի և ուշիմության: Խառնաշփոթ ու չպլանավորված բանականությունը ոչ մի արդյունքի չի հանգեցնի: Մի գիշերվա ընթացքում հերոս չեք դառնալու: Հաջողության ճանապարհին դուք կարող եք շատ անգամ ձախողվել, բայց պետք է վեր կենաք և իմանաք, որ ձախողումը նույնպես լավ նշան է։ Անհաջողությունը նշանակում է, որ դեռ ճիշտ ուղու վրա եք և ծուլության ու անտարբերության թակարդը չեք ընկել: Երբեմն հաջողության հասնելուց հետո դուք ձեզ հանգիստ եք տալիս, բայց երբեմն այս հանգիստը թուլացնում է ձեզ և պատճառ դառնում աշխատանքին վերադառնալն ու այն վերսկսելը դժվար լինի,ուրեմն զգույշ եղեք: Եվ վերջապես, երբեք մի նահանջեք: Նպատակին հասնելու ճանապարհին հազար ու մեկ խոչընդոտ կլինի ձեր առջեւ։Պայքարելու համարձակություն տվեք ձեզ:Նահանջելը վայել է վախկոտներին: Ինքներդ ձեզ հիշեցրեք, որ դուք կարևոր նպատակին հասնելու համար քայլել եք այս դժվարին ուղիով, նպատակ, որի համար արժե դիմանալ դժվարություններին։ Մի հանձնվեք, ճեղքեք ճանապարհը և շարժվեք առաջ: