«Նուր 3» արբանյակը՝ ԻՀՊԿ-ի  օդատիեզերական ուժերի նոր նվաճում
https://parstoday.ir/hy/radio/world-i207534-Նուր_3_արբանյակը_ԻՀՊԿ_ի_օդատիեզերական_ուժերի_նոր_նվաճում
Անցյալ  չորս տասնամյակների ընթացքում, Իրանի Իսլամական Հանրապետությունը շարունակական և առաջադեմ քայլեր է ձեռնարկել հրթիռային և տիեզերական տեխնոլոգիաների ձեռքբերման ոլորտում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 15, 2023 04:17 Asia/Tehran

Անցյալ  չորս տասնամյակների ընթացքում, Իրանի Իսլամական Հանրապետությունը շարունակական և առաջադեմ քայլեր է ձեռնարկել հրթիռային և տիեզերական տեխնոլոգիաների ձեռքբերման ոլորտում։

Թեև թշնամիները բոլոր տեսակի պատժամիջոցներով փորձել են կանխել տնտեսական և գիտական ​​առաջընթացը, այդ թվում նաև Իրանի տիեզերական արդյունաբերության ոլորտում, բայց չնայած բոլոր սահմանափակումներին և ճնշումներին, Իրանի Իսլամական Հանրապետությունը հասել է տիեզերական և տիեզերքին առնչվող  բոլոր տեսակի տեխնոլոգիաների, որը պետք է մեծ հաջողություն համարել Իսլամական Իրանի համար: Տիեզերական ոլորտում այս մեծ առաջընթացի խորհրդանիշն է՝ վերջին մի քանի տարիների ընթացքում հայրենական արբանյակների և արբանյակակիրների արձակումը: Այժմ Իրանն աշխարհի  տիեզերական 10 երկրների շարքում է, ինչն այս երկրի մասնագետների ավելի քան 4 տասնամյակների ջանքերի ու ներդրումների արդյունք է, և այս պատճառով Իրանն այս ոլորտում վստահելի դիրք ունի այս տեխնոլոգիայի սեփականատեր մի քանի երկրների շարքում: Ներկայումս արբանյակի արձակման բազայի կառուցումը հասանելի է 6 երկրի, իսկ տիեզերական բազայի զարգացման առումով հաջորդ հորիզոնականում է Իրանը։ Տիեզերական արդյունաբերությունը համարվում է առաջադեմ տեխնոլոգիաների ճյուղերից։ Չնայած գործադրված բոլոր սահմանափակումներին՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը հասել է տիեզերական տեխնոլոգիաների ամբողջական ցիկլին: Արբանյակակիրների նախագծումն ու կառուցումը  և տեղայնական արբանյակների ստեղծման, դրանց արձակման, տվյալների ստացման և վերջապես ստացված տվյալների օգտագործման ոլորտում կարևոր քայլերը, կազմում են այս տեխնոլոգիայի ամբողջական ցիկլը: Իրանի և Արևմտյան Ասիայի տարածաշրջանի այլ երկրների միջև տիեզերական ծրագրի տարբերությունն այն է, որ Իրանը հիմնված է իր ներքին կարողականության  վրա և օգտագործել  է իր ներքին տեխնոլոգիաները:

Անցյալ  մի քանի տարիների ընթացքում, Իրանը կենտրոնանալով արբանյակակիրների  վրա ,կարևոր քայլ է կատարել արբանյակների արձակման գործով  և  արբանյակակիրների  արձակումը զարգացրել է  արբանյակների կառուցման հետ միաժամանակ: Այժմ իրանցի փորձագետները հասել են տիեզերական տեխնոլոգիաների ամբողջական ցիկլին, այսինքն՝ արձակման բազայի, արձակման կայանի, արբանյակի, արբանյակների ընդունման և կառավարման կայանի և արբանյակային տվյալների կայանի իմացությանը: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի հրամանատար գեներալ  Ամիր Ալի Հաջիզադեն խոսելով  Իրանի տիեզերական նվաճումների մասին,ասել է.« Քանի որ մեր դեմ  պատժամիջոցներ են սահմանված, ուստի մենք պարտավոր ենք  ինքներս արտադրել արբանյակի բոլոր մասերը , և պատժամիջոցների պայմաններում մեզ ոչ միայն արբանյակի որևէ մաս  չեն տալիս, այլեւ անում են ամեն ինչ, որ դրանք  մեզ չհասնի ,նույնիսկ մի քանի միջնորդների միջոցով։ Բայց պատժամիջոցները մեզ հնարավորություն են տվել խորացնելու ինքնաբավությունն ու տեղայնացումը, և այսօր ամեն ինչ դարձել է իրանական։ Մենք աշխարհի տասներորդ երկիրն ենք, որն ունի և՛ արբանյակ, և՛ արբանյակակիր, և մենք առաջին իսլամական երկիրն ենք, որը հասել է այս հաջողության: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի հրամանատարը ավիատիեզերական ոլորտում այս ուժերի հետագա ծրագրերի մասին հայտարարել է.-«Եթե ​​կարողանանք, մինչև տարեվերջ կիրականացնենք ևս երկու արձակում։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի վերջին տիեզերական նվաճումը «Նուր 3» արբանյակն է, որը «Ղասեդ» երկաստիճան կրող հրթիռի օգնությամբ տեղակայվել է տիեզերքում։

«Նուր 3»-ի արձակումը և դրա բնութագրերը

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի փորձագետների  ջանքերի շնորհիվ  2023 թ․ սեպտեմբերի 27-ին հաջողությամբ Երկրի 450-կիլոմետրանոց ուղեծիր է դուրս բերվել «Նուր-3» արբանյակը՝ «Ղասեդ» եռաստիճան արբանյակակրի օգնությամբ։

 «Նուր 3»-ը տիեզերք է արձակվել Հազրաթ Վալի Ասրի  իմամության առիթով կազմակերպված տոնակատարության օրերի մեկնարկի  հետ միաժամանակ։ Սա «Ղասեդ» արբանյակակրի երրորդ հաջող արձակումն է, որը նախկինում արձակել էր «Նուր 1» և «Նուր 2» արբանյակները։2023 թ․ սեպտեմբերի 27-ի արձակումը ցույց տվեց, որ «Ղասեդ» արբանյակակիրն ունի արտադրական գործընթաց մտնելու կարողականություն: «Նուր-3»-ը, որը ճանաչողական և կշռադատող արբանյակ է, տեղադրվել է 450 կմ ուղեծրի վրա՝ վայրկյանում 7.6 կմ. արագությամբ և արձակումից 500 վայրկյան հետո, այն տեղադրվել է 450 կմ ուղեծրում: Ե՛վ այս արբանյակը, և՛ արբանյակակիրը  նախագծվել և կառուցվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետազոտական ​​կազմակերպությունում: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն արդեն տիեզերք է ուղարկել «Նուր-1» և «Նուր-2» արբանյակները «Ղասեդ» արբանյակակրի միջոցով: «Նուր-3» արբանյակն ավելի առաջադեմ է, քան «Նուր-2»-ը, և դրա քաշը, ըստ գեներալ  Հաջիզադեի, հասնում է 32 կգ-ի, ինչը 7 կգ-ով ծանր է «Նուր 2»-ից: Նաև այս արբանյակի պատկերների որակը 2,5 անգամ բարելավվել է նախորդ սերնդի համեմատ, և դրա տարանջատման հնարավորությունը  հասել է 6-ից 4.8 մետրի։ Արբանյակակրի արձակման  և «Նուր 3» արբանյակի ուղեծրում տեղադրելու մասին զեկույցում ցուցադրվել են շատ տպավորիչ և պանծալի պատկերներ,«Նուր 3» արբանյակը կրող «Ղասեդ» արբանյակակրի  թռիչքից: Ինչպես օրինակ հեղուկ վառելիքի շարժիչի առաջին փուլի անջատումը և Սալմանի պինդ վառելիքի երկրորդ փուլի շարժիչի ակտիվացումը շարժվող վարդակով, որը արբանյակը տեղափոխում էր երկրից 450 կմ բարձրության վրա և դուրս բերում ուղեծիր: Այնուհետև Սալմանի շարժիչի հեռացմամբ և երրորդ փուլի պինդ վառելիքի շարժիչի ակտիվացմամբ ստեղծվեց  պահանջվող արագությունը ,այսինքն ժամում 28000 կմ.-ը որը անհրաժեշտ է «Նուր 3» արբանյակին՝ երկրի շուրջը պտտվելու համար: «Նուր 3» արբանյակի առաքելությունը չափորոշիչ  ու ճանաչողական  է։«Նուր 3» արբանյակում օգտագործվող տեսախցիկը մինչև 2.5 անգամ ավելի շատ լուսանկարչական ճշգրտություն ունի , քան «Նուր-2» արբանյակինը, իսկ արբանյակի վրա տեղադրված ազդանշանային սենսորները տարբերվում են «Նուր-1» եւ «Նուր-2» արբանյակներից։ Իրանի տիեզերական կազմակերպության ղեկավար Հասան Սալարիեն ասում է.«Ուղեծրում «Նուր-3» արբանյակի հաջող տեղադրմամբ,նանո արբանյակների կամ գերթեթև արբանյակների դասում, որոնք կարող են նկարել օպտիմալ ճշգրտությամբ, մեծ քայլ է արվել: Առաջիկա 2 տարում մենք կարձակենք 5, 4 և 3.5 մետր ճշգրտությամբ արբանյակներ: Մոտ ապագայում մեր  նպատակն է հասնել 2 մետր պատկերի ճշգրտության, և ակնկալում ենք լուրջ քայլեր ձեռնարկել 1 մետրի ճշգրտության հասնելու համար մինչև 1404 թվականի վերջը»։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի տիեզերական հրամանատար գեներալ Ալի Ջաֆարաբադին խոսելով «Նուր-3» արբանյակի գործունեության մասին ասում է, որ այս արբանյակն օգտագործում է տիեզերական շարժիչ համակարգեր (սառը գազ), որն օգնում է կայունացնել արբանյակի ուղեծիրը,և անհրաժեշտության դեպքում ուղեծրային մանևրով կանխում է դրա ընկնելն ու բարձրության կորուստը: Նրա խոսքով, «Նուր-3» արբանյակը արձակվել է չորեքշաբթի մեհրի 5-ի առավոտյան ժամը 9:30-ին, և մեկուկես ժամ անց տեղակայվել  մեր երկրի երկնքում: Արբանյակը լիովին ավտոմատ կերպով կայունացվում է 1.5 ժամվա ընթացքում»: Նա հավելել է. «Այն գործընթացը, որը մենք ունեցել ենք «Նուր -1» արբանյակում, ինքնաբերաբար կատարվել է «Նուր-3» արբանյակում մեկ ժամվա ընթացքում: Սա ցույց է տալիս արբանյակային կառավարման ոլորտում մեր գիտնականների փորձի ու գիտելիքների կատարելագործումը»։

Գեներալ Ջաֆարաբադին ասում է.« Դրանից հետո մենք կկարողանանք պետական  և համալսարանական արբանյակներ և փոքր արբանյակներ տիեզերք ուղարկել մի քանի արբանյակների տեսքով մեկ արձակման ընթացքում: Մենք կայունացրել ենք 50 կգ-ից ցածր արբանյակներ և դրանից հետո կաշխատենք ուղղահայաց արբանյակների վրա՝ ավելի ծանր արբանյակներ արձակելու համար»։Նա հավելել է.« Դրանից հետո մենք կսկսենք արբանյակներ արձակել ավելի բարձր տեմպերով և ցանկանում ենք ուղեծրում տեղակայել իրանական արբանյակների համակարգ, որոնք ունեն տարբեր կիրառություններ»։ Իսլամական հեղափոխության պահապանների Կորպուսի տիեզերական հրամանատարը նշել է.« Այս արբանյակները մարդասիրական և առևտրային կիրառությունների համար են՝ բնական վտանգների և դրանց հետևանքների մոնիտորինգի և մարդկանց օգնություն տրամադրելու ոլորտում, իսկ պաշտպանության ոլորտում մենք կարող ենք օգտագործել այդ արբանյակները՝ կառավարվող սարքավորումների հետախուզության, հրամանատարության, վերահսկման և ուղղորդման համար»: