Փետրվար 14, 2024 09:01 Asia/Tehran

Հաագայի Արդարադատության միջազգային դատարանը հունվարի 26-ին վճիռ է կայացրել  Գազայում ,սիոնիստական ​​ռեժիմի ռազմական հանցագործությունները կասեցնելու համար «հրատապ և ժամանակավոր միջոցներ» ընդունելու անհրաժեշտության մասին։

 

 

Նիդեռլանդների  Հաագայում տեղակայված  Արդարադատության միջազգային դատարանը նիստ է գումարել Հարավաֆրիկյան Հանրապետության ներկայացրած հայցի  հիմամբ, կապված՝ Գազայի հատվածում սիոնիստական ​​ռեժիմի ցեղասպանության  հետ : Երկու օրերի ընթացքում, այս դատարանի դատախազները քննարկել  են ներկայացված ապացույցները և Իսրայելի ներկայացուցչի արդարացումները: Գազայի հատվածում ռազմական հանցագործությունների առնչությամբ Իսրայելի դեմ իր բողոքը ներկայացնելիս Հարավային Աֆրիկան ​​այս ռեժիմին մեղադրել է 1948 թվականի Ցեղասպանության մասին կոնվենցիան խախտելու մեջ:

 

Ըստ կանոնադրության՝ Արդարադատության միջազգային դատարանը հետամուտ  է լինում այնպիսի հանցագործությունների, ինչպիսիք են՝ ցեղասպանությունը, մարդկության դեմ հանցագործությունները, ռազմական հանցագործությունները և այլն։

Արդարադատության միջազգային դատարանի նախագահ  Ջոան Դոնոգյուն դատարանի նախաքննության ավարտից հետո նախաքննական դատավճիռը հրապարակելիս ասել է.« Այս դատարանը տեղյակ է Գազայի ներկայիս ողբերգության մասին և դատապարտում է այնտեղ շարունակվող սպանությունները»:

Արդարադատության միջազգային դատարանի նախագահն ասել է.« Հարավային Աֆրիկան ​​այն, ինչ կատարվում է Գազայում, համարում է Ցեղասպանության արգելման կոնվենցիայի խախտում, սակայն դատարանն այս առնչությամբ վճիռ չի արձակում»։ Նա հստակեցրել է, որ այս դատարանը մերժել է այդ գործը չեղյալ հայտարարելու Իսրայելի դիմումը: Արդարադատության միջազգային դատարանի բոլոր անդամ երկրները կարող են դատական հայց ներկայացնել այն երկրի դեմ ,որը կատարում է  ռազմական հանցագործություն, ցեղասպանություն կամ ներխուժում:

Դատարանի ղեկավարը հավելեց. «Հարավային Աֆրիկան ​​զեկույցներ է ներկայացրել Իսրայելի կողմից Գազայում զանգվածային սպանությունների և ցեղասպանությունների կանխարգելման հարցով  համաձայնագրի խախտման մասին»։ Նրա խոսքով՝ դատարանը չի մերժում Գազայում Իսրայելի դեմ զանգվածային սպանությունների գործը և իրավասու է շտապ միջոցներ ձեռնարկել։ Տեղեկությունները ապացուցում են , որ պատերազմի ընթացքում ավելի քան 25 հազար պաղեստինցի է զոհվել և ավելի քան 2 միլիոնը տեղահանվել է։ Արդարադատության միջազգային դատարանի ղեկավարը հավելել է, որ Պաղեստինի ժողովուրդը,ըստ՝ զանգվածային սպանությունների արգելման մասին առկա համաձայնագրի գտնվում է պաշտպանության տակ ։

Նա ընդգծել է.« Իսրայելի պատերազմի նախարար Յոավ Գալանտը կատարելապես օկուպացրել է Գազայի հատվածը, և անջատել է Գազայի ջուրը, էլեկտրականությունը և վառելիքը»։ Նրա խոսքով, այն իրավունքները, որոնք պահանջել է Հարավային Աֆրիկան, իրագործելի  են, և դա պաղեստինցիների պաշտպանությունն է զանգվածային սպանությունների դիմաց։ Հարավային Աֆրիկայի կողմից տրամադրված զեկույցներն ու փաստաթղթերը լեգիտիմ և տրամաբանական են :

Արդարադատության միջազգային դատարանի (ICJ) նախագահը նաև ընդգծել է.« Ժամանակավոր միջոցների ընդունման պայմանները առկա են: Իսրայելը պետք է ձեռնարկի անհրաժեշտ միջոցներ՝ կանխելու մի խումբ մարդկանց սպանությունը կամ նրանց նկատմամբ իրականացվող լուրջ վնասները։ Իսրայելը պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները Գազայում զանգվածային սպանությունները և ցեղասպանությունը կանխելու համար: Իսրայելը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի Գազայում ավերածությունները կանխելու համար և մեկ ամսվա ընթացքում դատարանին հաշվետվություն ներկայացնի բոլոր ժամանակավոր  միջոցների վերաբերյալ։

Այս վճռում ասվում է. «Իսրայելը պետք է երաշխավորի, որ իր ուժերը զանգվածային սպանություններ չեն կատարելու։ Նաև պետք է միջոցներ ձեռնարկի Գազայում հումանիտար իրավիճակի բարելավման համար»։

Սիոնիստական ​​ռեժիմի կողմից Գազայում ցեղասպանությունը դադարեցնելու վերաբերյալ Միջազգային դատարանի նախնական որոշումը՝միջազգային ասպարեզում,հանգեցրեց բազմաթիվ արձագանքների ։ Եվրամիությունը հայտարարություն տարածելով Իսրայելից պահանջեց անհապաղ քայլեր ձեռնարկել Արդարադատության միջազգային դատարանի վճիռը իրականացնելու համար։

Եվրամիության հայտարարության մեջ ասվում է.« Դատարանի որոշումները պարտադիր են կողմերի համար, և նրանք պետք է հետևեն դրան: «Եվրամիությունն ակնկալում է դրանց ամբողջական, անհապաղ և արդյունավետ իրականացումը»։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը նույնպես Արդարադատության միջազգային դատարանի վճռի կատարումը վավերական և պարտադիր է համարել։

Գազայում,Իսրայելի ցեղասպանությունը դադարեցնելու համար Արդարադատության միջազգային դատարանի նախնական որոշումից հետո, Մեքսիկայի և Չիլիի կառավարությունները հայտարարեցին, որ Պաղեստինի օկուպացված տարածքներում Իսրայելի գործողությունների գործը փոխանցել են Արդարադատության միջազգային դատարանի դատախազին, որպեսզի դրան վերահասություն տրվի «ռազմական հանցագործությունների» մեղադրանքով։

Սակայն ,սիոնիստական ​​ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, որին որոշ լրատվամիջոցներ անվանել են Գազայի դահիճ, Միջազգային դատարանի նախնական վճիռն անընդունելի և ցնցող է համարել։ Նեթանյահուն սպառնացել է, որ պատերազմը Գազայում կշարունակվի:Նա հավակնել է.« Իսրայելն ունի ինքնապաշտպանության  հիմնարար իրավունք, և ոչ ոք չի կարող մեզանից խլել այդ իրավունքը, և մեր պատերազմը Գազայում օրինական է»:

ԱՄՆ-ի  Պետդեպարտամենտի խոսնակը, որի երկիրը Գազայի ժողովրդի դեմ կատարված հանցագործություններում Իսրայելի քաղաքական, ֆինանսական և նյութատեխնիկական գլխավոր աջակիցն է, «անհիմն» է անվանել Գազայում, Իսրայելի ցեղասպանության հարցը։ Նա արդարացնելով Իսրայելի ցեղասպանությունն ու պատերազմական հանցագործությունները՝ ասել է.«Թել Ավիվն իրավունք ունի միջոցներ ձեռնարկել,վստահանալու համար,որ  հոկտեմբերի 7-ի դեպքերը չեն կրկնվելու»։

ՀԱՄԱՍ-ի  շարժումը ևս  արձագանքեց այս վճիռին։ ՀԱՄԱՍ –ը ողջունելով Արդարադատության միջազգային դատարանի այս նախնական որոշումը, դիմել է միջազգային հանրությանը ,որպեսզի Իսրայելին ստիպի իրականացնել  դատարանի որոշումները և դադարեցնել Պաղեստինի  ժողովրդի զանգվածային սպանությունները։

Այժմ հարցը հետևյալն  է, որ Գազայում ցեղասպանությունը կասեցնելու համար Իսրայելի միջոցով անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտության մասին  Արդարադատության միջազգային դատարանի նախնական որոշումից հետո, ինչպե՞ս են լինելու դրա իրավական գործընթացները։

Դատարանի նախագահի հայտարարության համաձայն, սիոնիստական ռեժիմը մեկ ամիս ժամանակ ունի ,որպեսզի զեկույց ներկայացնի Գազայում ոճրագործությունները դադարեցնելու համար ժամանակավոր միջոցառումներ  կիրառելու մասին:

Ըստ առկա գործընթացների, ՄԱԿ-ի գլխավոր  քարտուղարը, միջազգային դատարանի նախնական վճիռը գործնականի վերածվելու համար պետք է այն տեղափոխի  Անվտանգության խորհուրդ եւ ստանա այս կառույցի  աջակցությունը:

Մտահոգություն կա, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների ,հատկապես ԱՄՆ-ի  վետոյի իրավունքը , որը համարվում է  Գազայում  Իսրայելի  ցեղասպանության հիմնական աջակիցը, սպառնալիք լինի միջազգային դատարանի որոշման  իրականացման համար: Այնուամենայնիվ, Գազայում ,Իսրայելի կողմից  ցեղասպանությունը ժամանակավորապես դադարեցնելու համար, դատարանի սկզբնական որոշումը կարեւոր պատգամներ է պարունակում:

Սիոնիստական ռեժիմի դեմ միջազգային դատարանի նախնական վճիռի առաջին ուղերձը՝Պաղեստինի ժողովրդի  լեգիտիմության ապացույցն է: Այս վճիռը  կասկածի է ենթարկել  Իսրայելի հորինած պատմությունները Գազայում իր քայլերը օրինական ներկայացնելու համար  և դարձել  է Պաղեստինի ժողովրդի լեգիտիմության օբյեկտիվ դրսեւորումը:

Գազայում ցեղասպանությունը դադարեցնելու համար Իսրայելի կողմից  ժամանակավոր միջոցներ ընդունելու անհրաժեշտության մասին  դատարանի նախնական վճիռի երկրորդ ուղերձը՝ այս ռեժիմի եւ նրա կողմնակիցների համար պատերազմի ծախսատար լինելն է , ինչպես նաեւ Պաղեստինի  ժողովրդի դեմ ուղղված հանցագործության մեջ ԹելԱվիվի հետ  ցանկացած համագործակցությունը։

Արդարադատության միջազգային դատարանի վերջին որոշումը կբարձրացնի նաեւ միջազգային ճնշման մակարդակը սիոնիստական ​​ռեժիմի դեմ, Գազայի հատված ներխուժման  եւ պաղեստինցիների դեմ  ցեղասպանության պատճառով: Այն նաեւ Իսրայելին ավելի  կմեկուսացնի  միջազգային ասպարեզում:

Արդարադատության միջազգային դատարանի չորրորդ ուղերձը՝Պաղեստինի ժողովրդի դեմ  սիոնիստների իրականացրած ոճրագործությունների  հաստատումն է ,որի մասին ակնարկվել է դատարանի  ղեկավարի խոսքերում ,այն ժամանակ երբ ընթերցում էր դատարանի նախնական վճիռը:

Դատարանի նախագահի խոսքերը այն հիմամբ,որ տրամաբանական և օրինավոր են  եղել Հարավային Աֆրիկայի կողմից ներկայացված փաստաթղթերը ,փաստում են ՝ Գազայում ցեղասպանության մասին ,միջազգային այս կառույցի դատավորների ճիշտ ընկալումը։ Հատկապես ,որ Արդարադատության միջազգային դատարանի նախագահը շեշտել է,որ այս դատարանը իրազեկ է Գազայում ներկայիս աղետի մասին և դատապարտում է այնտեղ շարունակվող սպանությունը:

 

Պիտակ