Հունիս 12, 2016 13:53 Asia/Tehran

2016 թվականի հունիսի 23-ին նախատեսված հանրաքվեի թվականը մոտենալով Բրիտանիայի՝ ԵՄ-ում մնալ-չմնալու հարցը առավել զգայնություն է դարձել և ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու կողմնակիցներն ու ընդդիմադիրներն ընդլայնել են ժողովրդին հօգուտ իրենց նախընտրած տարբերակին ձայն տալու հարցում խրախուսելուն ուղղված իրենց ջանքերը:

Բրիտանիայի երկու գլխավոր կուսակցություններ՝ Պահպանողականի ու Լեյբորիստականի ավագ անդամներն էլ տարաձայնություններ ունեն այս հարցում և այն դեպքում երբ երկու կուսակցությունների առաջնորդներն էլ ընդգծում ԵՄ-ի կազմում մնալու տարբերակը, այդ երկու կուսակցությունների որոշ ավագ անդամներ պնդում են թե Բրիտանիան պիտի հրաժարվի ԵՄ-ից: Միևնույն ժամանակ ԵՄ-ին Բրիտանիայի անդամակցության ճակատագրի մասին հանրաքվեն և դրա կողմնակիցների ու ընդդիմադիրների սեղմ մրցակցությունը պատճառ է դարձել, որ նույնիսկ սպառնալիքի տակ հայտնվի Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քամերոնի քաղաքական ապագան: Քամերոնին ուղղված գլխավոր քննադատությունը վերադառնում է ԵՄ-ից դուրս գալուն դեմ քվեարկելու ուղղությամբ Բրիտանիայի ժողովրդին խրախուսող նրա արտահայտություններին ու հավակնություններին, որոնք դժգոհանք են պատճառել Պահպանողականներին: Պիտի նշել, որ Պահպանողական կուսակցությունը շարունակ պաշտպանել է ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալը, սակայն այսօր երբ դրա համար հող է պատրաստվել թվելով ԵՄ-ի կազմում մնալու առավելություններն ու նաև դրանից հրաժարվելու վնասները, ժողովրդին կոչ է անում քվեարկել հօգուտ այդ միության կազմում մնալուն:

Հանրաքվեի անցկացմանը նախորդող շրջանում ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու կողմնակիցների ու ընդդիմադիրների քարոզչական ու լրատվական պայքարը խիստ տեսք է ստացել և նրանցից յուրաքանչյուրը իրենց հատուկ տրամաբանություններով ու նաև վիճակագրական տվյալներով ժողովրդին խրախուսում են հետևել իրենց կողմնորոշմանը: Բրիտանիայի կառավարությունն էլ 9 միլիոն ֆունտ հատկացում կատարելով 27 միլիոն տպաքանակով 16 էջանոց պրակ է հրապարակել, որտեղ պաշտպանել է ԵՄ-ի կազմում մնալը: Այդ պրակի հրապարակման համար պետբյուջեից հատկացում կատարելն արժանացել է ԵՄ-ի ընդդիմադիրների բողոքին, քանի որ նրանց համոզմամբ դա հակասում է կառավարության անկողմնակալությանն ու համարվում է ժողովրդի փողերի մսխում: Բացահայտ կերպով առավել հզոր ու համատարած է ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու ընդդիմադիրների քարոզչությունը, որոնց պաշտպանում է նաև պահպանողական կառավարությունը: ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու կողմնակիցների ու ընդդիմադիրների քարոզչական շտաբները ապրիլի 15-ից սկսել են Բրիտանիայի հանրային կարծիքը շահելու ուղղությամբ իրենց քարոզչական աշխատանքը: Թեև երկու մեծ կուսակցությունների առաջնորդները արտահայտվել են հօգուտ ԵՄ-ի կազմում մնալուն, սակայն երկու կուսակցությունների որոշ անդամներ ու ներկայացուցիչներ ակտիվ աշխատանք են տանում ԵՄ-ի ընդդիմադիրների քարոզչական շտաբներում:

Որոշ հետազոտությունների ու քննարկումների արդյունքների հրապարակումը բացահայտ կերպով վկայում է ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու բացասական հետևանքների մասին, ինչը լուրջ հարված է ուղղված այդ միության կազմից հրաժարվելու կողմնակիցների դիրքերին: Մարտի վերջերին հրապարակված Բրիտանիայի արդյունաբերության կոնֆեդերացիայի հետազոտության արդյունքների համաձայն ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալը լուրջ ցնցում կառաջացնի այդ երկրի տնտեսության մեջ և շուրջ 100 միլիարդ ֆունտ՝ 128 միլիարդ եվրո վնաս կպատճառի Բրիտանիայի տնտեսությանը, ինչը հավասար է այդ երկրի տարեկան ՀՆԱ-ի 5 տոկոսին: Նույն ուսումնասիրության արդյունքների համաձայն ԵՄ-ի կազմից Բրիտանիայի դուրս գալուց հետո այդ երկրում կփակվեն շուրջ 950 հազար աշխատատեղեր: ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու ընդդիմադիրների համոզմամբ այս հետազոտության արդյունքները հստակ կերպով ի ցույց են դնում այն հարցը, թե ինչո՞ւ ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալն իրական հարված կհասցնի այդ երկրի կենսապայմաններին, զբաղվածությանն ու տնտեսական աճին: Իրականության մեջ ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու կողմնակիցները շարունակ պնդել են դրա ֆինանսական ու տնտեսական առավելությունների վրա ու մասնավորապես նշել են,որ դրա արդյունքում Լոնդոնը կձերբազատվի այդ միությանը տարեկան միլիարդավոր ֆունտ գումար վճարելու պարտադրանքից: Դա ի տես այն բանի, որ վերջին հետազոտության արդյունքները դրա հակառակն են ապացուցում:

---

ԵՄ-ի կազմում Բրիտանիայի ապագա ճակատագրի շուրջ քննարկումներն այնքան սուր տեսք են ստացել, որ Պահպանողական կուսակցության ավագ պաշտոնատարներն, այդ թվում վարչապետ Դեյվիդ Քամերոնն ու ֆինանսների նախարար Ջորջ Ազբորնն զգուշացրել են ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու բացասական հետևանքների կապակցությամբ: Քամերոնը թվելով Լոնդոնի նախապայմաններին բավարարություն տրվելով ԵՄ-ի կազմում մնալու առավելությունները բրիտանացիներին զգուշացրել է այն հարցում, որ ԵՄ-ից դուրս գալով դրախտի դռները չեն բացվելու նրանց առջև և հակառակ ստեղծված սխալ պատկերացման դա կարող է անցանկալի ու նույնիսկ աղետալի հետևանքներ ունենալ Բրիտանիայի համար: Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջորջ Ազբորնն էլ, որին Բրիտանիայի պահպանողական կառավարության տնտեսական ուղեղն են անվանում, վերջերս աննախընթաց հայտարարություն կատարելով ընդգծեց, որ ԵՄ-ից Բրիտանիայի հավանական դուրս գալը տնտեսական լուրջ խնդիր է և դա չի կարելի քաղաքական խաղի վերածել: Իհարկե ԵՄ-ի կազմից Բրիտանիայի դուրս գալն ընդդիմադիրներն էլ այդ կապակցությամբ այլ պատճառներ են ներկայացրել: Լեյբորիստական ու Լիբերալ-դեմոկրատական ընդդիմադիր կուսակցությունները դեմ են ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալուն և զգուշացրել են դրա բացասական հետևանքների կապակցությամբ: Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը ԵՄ-ի կազմից դուրս գալու փոխարեն պահանջել է բարեփոխում մտցնել ԵՄ-ի հետ Բրիտանիայի հարաբերությունների կառույցում, իսկ Լեյբորիստական կուսակցությունը պաշտպանում է ԵՄ-ի կազմում մնալու գաղափարը:

Թեև մինչ այսօր ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու հարցը դիտարկվել է ֆինանսական, տնտեսական ու հասարակական շրջագծում, սակայն նրանից հետո երբ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ապրիլի վերջերին Լոնդոն կատարած ուղևորության ժամանակ ընդգծեց ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու երկարաժամկետ ու ռազմավարական բացասական հետևանքներն ու հատկապես նշեց, որ դա նվազեցնելու է այդ երկրի հզորությունը, ականատեսն ենք նրա, որ Եվրոպայի ու հատկապես ՆԱՏՕ-ի մյուս ղեկավարներն էլ ասպարեզ իջնելով ու ԵՄ-ի կազմից Բրիտանիայի դուրս գալու վտանգավոր հետևանքների մասին տեսակետ հայտնելով սատարել են եվրոպական այդ կառույցին Լոնդոնի անդամակցությունը շարունակվելու կողմնակիցների արշավին: Մայիսի կեսերին ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու կապակցությամբ զգուշացրեցին ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարները: Նրանց ընդգծմամբ դա նվազեցնելու է Լոնդոնի ներազդեցությունը, թուլացնելու է ՆԱՏՕ-ն և օգնելու է արևմուտքի թշնամիներին: Նրանք հավակնել են, թե նկատի առնելով ՆԱՏՕ-ի խաղաղության ու կայունության դիմագրաված մարտահրավերը Եվրոպայի ու ՆԱՏՕ-ի կապը պահանջում է Լոնդոնի ակտիվության և համախոհության պահպանումը: ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարներն ավելացրել են, որ այն պայմաններում, երբ ՆԱՏՕ-ն ձգտում է ընդլայնել Եվրոպայի արևելքում իր դերակատարությունը, ԵՄ-ին Բրիտանիայի անդամակցությանը վերջ տալը կարող է ցավալի լինել: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն էլ 2016 թվականի հունիսին հայտարարեց, որ ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալը կհանգեցնի անկայունության: Նրա համոզմամբ ՆԱՏՕ-ի համար կարևոր է ԵՄ-ի կազմում հզոր Բրիտանիայի ներկայությունը և դա ոչ միայն Լոնդոնի ու Եվրոպայի, այլ նաև ՆԱՏՕ-ի օգտին կլինի:

Սոցհարցումների արդյունքները պարզում են, որ եվրոպական երկրներն ու դրանց գլխավորող Գերմանիան նույնպես ցանկանում են , որ Բրիտանիան մնա ԵՄ-ի կազմում: Տնտեսական համագործակցության ու զարգացման կազմակերպությունն էլ մի զեկույցում հայտարարել է, որ ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալը բացասական մեծ ցնցում կառաջացնի: Աշխարհի արդյունաբերական զարգացած երկրներին ի մի հավաքած այս կազմակերպության հայտարարությամբ, ԵՄ-ից դուրս գալը Լոնդոնի կառավարությանը լուրջ դժվարության կմատնի այդ երկրի բյուջեի դեֆիցիտի կրճատման և ազգային արժույթի փոխարժեքի պահպանման հարցում: Մեծ Քսանյակի ֆինանսների նախարարներն ու կենտրոնական

բանկերի տնօրեններն էլ Չինաստանի Շանհայում գումարած իրենց երկօրյա նիստի ավարտին, ԵՄ-ի կազմից Բրիտանիայի հավանական դուրս գալն իրենց համար մեծ ցնցում և 2016 թվականին աշխարհի տնտեսության համար լուրջ սպառնալիք են համարել: Նրանք նաև ընդգծել են, որ կապիտալի շրջանառության անկայունությունը, ապրանքի գների հանկարծակի անկումը և ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու հետևանքով ցնցումը կարող են համաշխարհային տնտեսական աճը կանխող գլխավոր արգելքները լինել:

--

ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու կողմնակիցներն իրենց հերթին սխալ ու անիրական են համարում ԵՄ-ին անդամակցությանը վերջ տալու տնտեսական բացասական հետևանքների կապակցությամբ պետական պաշտոնատարների հավակնությունները: Լոնդոնի նախկին քաղաքապետ և Պահպանողական կուսակցության ավագ անդամներից Բորիս Ջանսոնը պաշտպանելով ԵՄ-ից հրաժարվելու կողմնակիցների դիրքերն ասել է, որ դա կհանգեցնի ազգային արժույթի, Բրիտանիայի սահմանների, ինչպես նաև տնտեսության ապագայի վերահսկողության վերականգմանը: Ջանսոնը ԵՄ-ի կազմում Բրիտանիայի ներկայությունը շարունակվելու հանդեպ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հայտնած հովանավորությունը կեղծ է համարել, քանզի չնայած նրան, որ իր երկիրը ԵՄ-ի անդամ չէ, բրիտանացիներին կոչ է անում անդամակցությունը շարունակելով զոհաբերել իրենց օրենքները, ինքնիշխանությունը, կապիտալն ու ժողովրդավարությունը: ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու կողմնակիցները համոզված են, որ դա կհանգեցնի տնտեսական աճին: Նրանք համոզված են, որ Բրիտանիայի ֆինանսական բաժինը ԵՄ-ի սահմաններից դուրս առավել աճ ու ծաղկում կապրի: Միևնույն ժամանակ նրանք դժգոհ են ԵՄ-ի տիրակալությունից ու հատկապես էմիգրանտների ընդունման ու մարդու իրավունքների հետ կապված հարցերում այդ միության պահանջները պարտադրվելուց: Ընդհանուր առմամբ ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու մասին հանրաքվեի արդյունքները ճակատագրական ու կտրուկ ազդեցություն են գործելու ոչ միայն Բրիտանիայի, այլ նաև ԵՄ-ի ու նույնիսկ արևմտյան աշխարհի վրա: Հավանաբար հենց այդ պատճառով էլ Եվրախորհրդարանի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էլմար Բրուքը Բրիտանիային զգուշացրել է, որ ԵՄ-ից դուրս գալուց հետո այլևս հետդարձի ճանապարհ չի լինելու: Նա ասել է, որ Բրիտանիայի հետ կրկին համաձայնության հանգելու շուրջ նոր բանակցություններ չեն լինելու և ԵՄ-ն չի ցանկանում այդ կապակցությամբ վատ նախընթաց ստեղծել այլ երկրների համար:

 

 

 

 

Պիտակ