Գազայի պատերազմը. Ծրագիր՝  Պաղեստինի ժողովրդի բռնի տեղահանման համար
(last modified Wed, 14 Feb 2024 05:42:20 GMT )
Փետրվար 14, 2024 09:12 Asia/Tehran

Սիոնիստական ռեժիմն իր նպատակներին հասնելու համար իրականացնում է  ռազմական ծրագիր, որը ենթադրում է Գազայի ժողովրդի բռնի տեղահանումը հյուսիսից հարավ և Գազայի ենթակառուցվածքների լիարժեք ոչնչացում։


Արդեն 4 ամիս շարունակ, Սիոնիստական ռեժիմի ոճրագործ բանակը  շարունակում է դաժան ու լայնածավալ հարձակումները Պաղեստինի անպաշտպան ժողովրդի դեմ: Իսրայելը ոչ միայն լակնածավալ պատերազմ է վարում Պաղեստինի դեմ, այլ նաև արգելում է  հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված, դառնալով հումանիտար աղետի պատճառ։  

Գազայի հատվածի դեմ սիոնիստական բանակի կործանիչների շարունակական հարձակումները և քաղաքային, բժշկական ու կրթական ենթակառույցների ու բնակելի տարածքների  ռմբակոծությունը մտահոգիչ իրավիճակ է ստեղծել։

Պաղեստինի կառավարության տեղեկատվական գրասենյակը պատերազմից 120 օր անց հրապարակել է Սիոնիստական ռեժիմի բանակի ոճրագործությունների ու ցեղասպանության վիճակագրությունը։ 

Ըստ այդ տվյալների՝ Գազայի ժողովրդի դեմ Իսրայելի ագրեսոր ռեժիմի վարած պատերազմի հետևրանքով 2024-ի փետրվարի 3-ի դրությամբ զոհվել ու անհետ կորել է 34 հազար 238 պաղեստինցի: Զոհերից ավելի քան 12 հազարը երեխաներ են, ավելի քան 8 հազարը՝ կանայք: Պատերազմի ընթացքում նահատակվել է 122 լրագրող: 60 հազար հղի կնոջ կյանքը վտանգի տակ է՝ առողջապահական ծառայությունների բացակայության պատճառով: Քրոնիկ հիվանդություններով տառապող 350 հազար մարդ  դեղերի բացակայության պատճաով    ծանր պայմաններում է գտնվում: 30 հիվանդանոց և 1153 բուժկենտրոններ հիմնովին կամ մասամբ ավերվել են։ Պատերազմի հետևանքով տեղահանվել է Գազայի ավելի քան 2 միլիոն  բնակիչ: Ռմբակոծությունների հետևանքով, մասամբ ավերվել է մոտ 250 հազար, լիովին՝ 50 հազար բնակարան։ Ոչնչացվել են  դպրոցներ, մզկիթներ, շուկաներ, վարչական կառույցներ և հրապարակներ:

Այս ցնցող տվյալները ապացուցում են, որ Գազայի դեմ պատերազմը Սիոնիստական ռեժիմի համար ռազմավարական նշանակություն ունի և իր նպատակներին հասնելու համար ռեժիմը երկարաձգումէ այն, շարունակելով հարձակումները։  

Հորդանանցի և պաղեստինցի փորձագետների կողմից ներկայացված փաստաթղթի համաձայն՝ ռեժիմն ունի ռազմական ծրագիր՝ որի նպատակն է Գազայի ժողովրդի բռնի տեղահանումը հյուսիսից  հարավ և ենթակառույցների ոչնչացումը: Փաստաթղթում զգուշացվել է, որ Սիոնիստական ռեժիմի ռազմամետ կառավարությունը, վարչապետ Բենիամին Նետանիահուի ուղղակի հրահանգով, մտադիր է հարձակումներ սկսել Գազայի հարավում՝ մասնաորապես հիվանդանոցների և բժշկական կենտրոնների վրա։  Թաստաթղթի համաձայն, որում քննարկվել է նաև Գազայի ապագան, Սիոնիստական ռեժիմը մտադիր է տարհանել ու Եգիպտոս տեղափոխել նաև հարավի բնակչությանը: 

Տվյալների  համաձայն, Սիոնիստական ռեժիմը նախատեսում է Գազայի հյուսիսային տարածքի մոտավորապես  60 քկմ տարածքի բնակչությանը բռնի տեղահանել և տեղափոխել հարավ։  Արդյուքնում Գազայի հարավում իրավիճակը կդառնա ճգնաժամային,ք անի որ հումանիտար օգնության շատ փոքր ծավալ կհասնի այդ տարածքի բնակիչներին։ 

Հորդանանի համապատասխան կառույցները զգուշացրել են, որ ծրագրի գործադրման արդյունքում Գազայի հարավի բնակչությունը կավելանա մոտավորապես 32 տոկոսով։ Գազայի հյուսիսի բնակչությանը  հարավ բռնի տեղափոխելուց հետո, Սիոնիստական ռեժիմը պատերազմ սկսի նաև  հարավի ժողովրդի դեմ։ Արդյունքում կառաջանա հումանիտար աղետ։ Միջազգային հանրությունն ու արևմտյան երկրները կսկսեն ճնշում գործադրել  Եգիպտոսի նախագահ ԱբդոլՖաթթահ Ալսիսիի վրա՝ միջնցք բացելու  և բռնի տեղահանվածների ժամանակավոր կացությունն ապահովելու համար: Հրապարակված փաստաթղթում զգուշացվում է, որ Գազայի հյուսիսում հիվանդանոցները ռմբակոծելու Իսրայելի հիմնական նպատակը միայն ենթակառույցների ոչնչացումը չէ, այլ Գազայի բնակչությանը  դեպի հարավ տեղափոխելը:

Սիոնիստական ռեժիմի հետախուզության նախարարի հայտարարությունները հաստատում են, որ ռեժիմը Գազայի դեպքում կիրառել է «այրված հողի» քաղաքականությունը: Իսրայելցի  պաշտոնյան ասել է, որ Գազայի պատերազմից հետո այդ տարածքում հնարավոր չի լինելու բնակվել:

 «Իսրայել Թայմզ» օրաթերթը, վկայակոչելով Գիլա Գամլիլին, գրում է, որ վերջինս Քնեսեթի նիստում հայտարարել է, որ որոշ երկրների հետ, Գազայի ժողովրդի բռնի տեղահանման հարցով, գաղտնի բանակցություններ են տարվել: Նա հայտարարել է, որ բանակը Գազայում իրականացնում է  «այրված  հող» քաղաքականությունը և ոչնաչցնում կենսական ենթակառույցները։

Գամլիլը նշել է. «Գազայի պատերազմից հետո այդ տարածքի բնակչությունը լիովին կախված է լինելու մարդասիրական օգնությունից»։

Իսրայելի հետախոսզության նախարարը հավելել է, որ Գազայի պատերազմից հետո   տարածքում անհնար է լինելու աշխատել, քանի որ վարելահողերի 60  վերածվելու է Իսրայելի անվտանգության ուժերի վերահսկողության տակ գտնվող բուֆերային գոտու:

Թեև Եգիպտոսը դեմ է Սինայի անապատում Գազայից բռնահանվածներին տեղավորելու  նախագծին, ԱՄՆ-ը փորձում է արաբական երկրներին համոզել ընդունել Գազայի բնակչության կեսին:

Ավելի վաղ, Եգիպտոսի նախագահ Աբդոլֆաթթահ Ալսիսին, ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցում նշել էր, որ Կահիրան դատապարտում է Գազայում պաղեստինցիների զանգվածային սպանությունը և թույլ չի տալու բռնի տեղահանված պաղեստինցիներին բնակեցնել իր երկրում։ 

Երբ բացահայտվեց Գազայի ժողովրդին բռնի տեղահանելուց հետո Եգիպտոս և այլ երկրներ տեղափոխելու Իսրայելի ծրագիրը, Պաղեստինի «Իսլամական Ջիհադ» շարժումը հայտարարեց, որ Գազայի հատվածից Պաղեստինի ժողովրդի բռնի տեղահանման մասին սիոնիստական ռեժիմի  պաշտոնատարների հայտարարությունը պատերազմական ոճրագործություն է: Հայտարարության մեջ ասված էր, որ նման քայլերի նկատմամբ լռությունը քաջալերում է ռեժիմին շարունակել ոճրագործությունները, ինչը սպառնալիք է դառնալու արաբական ինքնության անվտանգության համար:

«Իսլամական Ջիհադ» շարժումը հայտարարել է, որ շրջանառելով «կամավոր արտագաղթ» տերմինն ԱՄՆ-ն թշնամուն քաջալերում է շարունակել ոճրագործությունները:

Միաժամանակ ՄԱԿ-ի ԱԽ-ում ՌԴ ներկայացուցչի տեղակալը, դեմ արտահատվելով Գազայի բնակչությանը հյուսիսից հարավ, ապա՝ Եգիպտոս տեղահանելու  ծրագրին, ,հայտարարել է, որ այդ քայլը Պաղեստինի ժողովրդի համար կնշանակի նոր «Նեքբաթի օր»։ 1948 թվականի մայիսի 15-ին Պաղեստինի պատմության մեջ տեղի ունեցավ  աղետալի իրադարձություն և այդ օրը կոչվեց «Նեքբաթի օր»։ Պաղեստինցիների համար այս օրը հիշեցնում է իրենց հողերի բռնագրավման դառը օրը, երբ ավելի քան 800 հազար պաղեստինցիներ տեղահանվեցին  իրենց բնակավայրերից:

Անվտանգության խորհրդում Ռուսաստանի ներկայացուցչի տեղակալ Դիմիտրի Պոլանսկին ասել է. «Ռուսաստանը դեմ է Գազայի բնակչությանը դեպի հարավ տեղահանելու ցանկացած նախագծի»:

Չի բացառվում, որ  Պաղեստինում և միջազգային ասպարեզում պաղեստինցիների բռնի տեղահանման հարցի նկատմամբ խիստ հակազդեցությունները, ինչպես նաև Եգիպտոսի դիրքորոշումը, թույլ չտան Սիոնիստական ռեժիմին իրականացնել իր ծրագիրը։