Փետրվար 08, 2016 12:43 Asia/Tehran

Մարդկային կյանքին մշտապես սպառնացել են պատերազմները: Պատմությունը վկայում է, որ մարդկային կյանքը մշտապես ուղեկցվել է պատերազմներով: Սակայն տեխնոլոգիաների զարգացմամբ, փոխվում են նաև պատերազմի տեսակները: Պատերազմի տեսակներից մեկը, որ տարածված է այսօր, քարոզչական -հոգեբանական պատերազմն է, որն իրականացվում է որոշակի հասարակության կամ խմբի կողմից: Այս պատերազմում զենքը բացակայում է

 Նման պատերազմի թիրախը մարդկանց գաղափարներն են, մշակույթը, զբաղմունքները, ցանկությունները, վարքագիծը և այլն: Այս պատերազմը կոչվում է նաև փափուկ պատերազմ: Այն ամենաազդեցիկ, ամենաարդյունավետ , ամենաքիչ ծախսատար , ամենավտանգավոր ու բարդ պատերազմն է, որ տարվում է յուրաքանչյուր երկրի ազգային անվտանգության և արժեքների դեմ: Այն կարող է առանց մեծ ծախսերի հասնել իր նպատակին: Այսօր մենք կխոսենք այն մասին, թե ինչպիսին է այս պատերազմը:

Բրիտանացի պատմաբան և ռազմական վերլուծաբան ՝Ֆուլերը, ով 1920թ. առաջին ագամ ներկայացրեց փափուկ պատերազմի տեսությունը, այն անվանեց նաև հոգեբանական պատերազմ: Սակայն այն ժամանակ Ֆուլերի տեսությունը մեծ ուշադրության չարժանացավ Բրիտանիայի ու ԱՄՆ-ի ռազմական ու գիտական շրջանակներում: 1940թ. հունվարին, երբ լույս տեսավ "Հոգեբանական պատերազմ" խորագրով հոդվածը, առաջին անգամ այս բառակապացությունը մուտք գործեց ԱՄՆ-ի քաղաքական գրականություն: Այսպիսով պարզ դարձավ, որ հոգեբանական պատերազմի թիրախը որոշակի խմբի հոգեբանությունն է և վարքագիծը: Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո, այս բառակապակցությունը մուտք գործեց Վեբսթերի բառարան և դարձավ քաղաքական տերմինոլոգիա: 1945թ., երբ ավարտվեց երկրորդ աշխարհամարտը, ԱՄՆ ժամանակի նախագահ Թրումանը սկսեց Կորեայում հոգեբանական պատերազմի նախապատրաստությունը: Այդ նպատակով, նախագահը հաստատեց մի նախագիծ, որի բյուջեն կազմում էր մոտավորապես 121 միլիոն դոլար: Միացյալ Նահանգների բանակը հենց այդ նպատակով հոգեբանական պատերազմի շտաբ ձևավորեց: Ստեղծվեցին հատուկ գումարտակներ, որպեսզի օգտվելով երկրորդ աշխարհամարտի փորձից, ծավալեն հոգեբանական պատերազմ: Սակայն այս պատերազմն ավելի կարևորվեց, երբ ամերիկացի տեսաբան Ժոզեֆ Նայն գրեց "Փափուկ ուժ" հոդվածը: Հոդվածը լույս տեսավ 1990թ. "Ֆորին Փոլիսի" պարբերականոմ: Ժոզեֆ Նայի տեսության համաձայն, որևէ երկրի դեմ լայնածավալ պատերազմ սկսելու փոխարեն, ԱՄՆ-ն կարող է ցանկացած փոփոխություն առաջացնել տվյալ երկրներում, ազդելով հատկապես հասարակության մտավորական խավի վրա: Ավելի ուշ, այս տեսությունն ավելի զարգացավ, դառնալով ԱՄՆ արտաքին քաղաքականության առանցքներից: Այն կոչվեց "Smart power":

1991թ., երբ փլուզվեց Խորհրդային Միությունը և ավարտվեց սառը պատերազմը, կարևորվեց փափուկ պատերազմը: Ամերիկացիները հասկացան, որ քիչ ծախսերով կարելի է հասնել մեծ նպատակների: Նրանք կարողացան նույնիսկ փոխել մի քանի երկրների վարչակարգերը: Այս կապակցությամբ առաջ քաշվեց գունավոր և թավշյա հեղափոխությունների տեսությունը: Ամերիկացիներն այս նպատակին կարողացան որոշակիորեն հասնել Լեհաստանում, Վրաստանում, Չեխոսլովակիայում, Ղրղզստանում, Ուկրաինայում և Տաջիկստանում: Նախագիծն այնպիսին էր` առանց բռնության, օգտվելով միայն ԶԼՄ-ների հնարավորություններից, ժամանակի ընթացքում փոխելով արժեքները , գործող իշխանությանը ներկայացնելով որպես անօրինական, հովանավորելով ժողովրդական շարժումները և առաջացնելով քաղաքական անկայունություն, փոփոխության ենթարկել տվյալ երկրի քաղաքական ուժը: Փափուկ պատերազմի մասին կան տարբեր կարծիքներ: Ամերիկացի տեսաբան Ջոն Քոլինզը կարծում է , որ այս պատերազմը նման է քարոզարշավի և ունի իր հատուկ միջոցները: Միացյալ Նահանգների ռազմական տեսաբանները նույնպես համարում են, որ այս պատերազմի հիմքը քարոզչությունն է, որի նպատակն է ազդել թշնամու ընդհանուր արժենքերի վրա, որպեսզի հնարավոր լինի իրականացնել նշված նպատակները: Ժոզեֆ Նայն ասում է, որ փափուկ ուժ, նշանակում է իրականացնել այլոց նախասիրությունները: Մի խոսքով, կարելի է ասել, որ փափուկ պատերազմը շատ բարդ միջոցների կիրառում է, որոնք իրականացվում են աշխարհի տարբեր ուժերի կողմից և նպատակ ունեն փոփոխություն իրականացնել տարբեր երկրների վարչակարգերում: Նման պատերազմների թվում են հոգեբանական պատերազմը, սպիտակ պատերազմը, ԶԼՄ-ների միջոցով իրականացվող պատերազմը, թավշյա և գունավոր հեղափոխությունները և այլն: Այստեղ պետք է նշել մի շատ կարևոր փաստ: Փափուկ պատերազմի առաջնահերթ նպատակն է ազդել տվյալ երկրի անվտանգության վրա և հարցականի տակ դնել տիրող վարչակարգի լեգիտիմությունը, սպառնալով երկրի տարածքային ամբողջականությանն ու միասնությանը, կոտրելով ազգային միասնականությունը: Այստեղ օգտագոծվող գործիքներից է դժգոհությունների կազմակերպումը, քանի որ այս գործոնը մեծ դեր ունի նպատակի իրականացման համար: Այլ խոսքով, նման պատերազմը մեկ դիպչում է հասարակության սրտին և մեկ էլ` ուղեղին: Եվ վերջնական նպատակը հասարակության սրտերն ու ուղեղները գրավելն է: Այս պատերազմի միջոցով փորձ է արվում ստիպել հասարակությանն ընդունել այլոց նախասիրությունները և արժեքները:

Փափուկ պատերազմը ծրագրվում է այնպես, որ թաքուն մնա տվյալ երկրի վարչակարգի աչքից և հնարավոր լինի թաքուն կերպով մուտք գործել այդ երկրի տարբեր ոլորտներ` ազդելով հասարակության մտածելակերպի, մշակույթի և այլ արժեքների վրա: Եվ քանի որ մարտահրավեր է նետվում տվյալ երկրի ազգային անվտանգությանը, այն շատ դժվար է կառավարել: Փափուկ պատերազմի ամենակարևոր նպատակն է` համոզել մարդկանց, որպեսզի այլևս չպաշտպանեն գործող վարչակարգը` ակտիվ ընդդիմադիրների տեսքով կամ պասսիվ դերակատարությամբ: Իսլամական Հեղափոխության Մեծարգո առաջնորդ` Այաթոլլահ Խամենեին, իր ելույթներից մեկում անդրադառնալով այս պատերազմին ասել է. "Այս պատերազմը փորձում է կասկած առաջացնել մարդկանց սրտերում և մտքերում, փորձելով ոչնչացնել նրանց բարոյական արժեքները և տվյալ հասարակության ուժեղ կողմերը ներկայացնելով որպես թույլ կողմեր: Այն փորձում է նաև հնարավորությունները վերածել սպառնալիքների": Խամենեին հավելել է. "Այս պատերազմը փորձում է ոչնչացնել վարչակարգի հիմքերը, մարդկանց շրջանում տարածել հոռետեսությունը և մեծացնել երկպառակտումը: Այս պատերազմը հուսահատեցնում է մարդկանց, շեղում նրանց ուշադրությունն իրական թշնամուց": Մի խոսքով, կարելի է ասել, որ փափուկ պատերազմի ժամանակ, բռնացող ուժը փորձում է դիմացի ճակատին վերածել բարեկամ ճակատի, քանի որ այդ դեպքում կարիք չի լինի կիրառել ռազմական ուժ կամ ուղղակի միջամտություն: Այս պատերազմը կարողանում է այդպիսով հասնել իր նպատակին և շատերին դարձնել իր ճակատի պաշտպանն ու հովանավորը: Եվ եթե նույնիսկ լինի ռազմական միջամտության կարիք, դիմացի կողմն այնքան թույլ կլինի, որ այլևս չի կարողանա դիմադրել: Իսկ թե ինչ միջոցներից են օգտվում այս պատերազմի ժամանակ, կխոսենք առաջիկա հաղորդումներում:

Պիտակ