Հոկտեմբեր 28, 2017 14:10 Asia/Tehran

Երեխաները մշտապես եղել են պատերազմների առաջին զոհերը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գութերեշի ներկայացրած վերջին տվյալների համաձայն` ներկայումս աշխարհի տարբեր երկրներում երեխաներին սպառնում են պատերազմներն ու դրանց հետևանքները, այդ թվում` բռնութուններ, սպանդ, սեռական ոտնձգություն և սով: Երեխաները պատերազմների ժամանակ նաև շահագործվում են տարբեր ձևերով:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի զեկույցի համաձայն` երեխաների իրավունքները ոտնահարվում են, հատկապես այն երկրներում, որտեղ առկա են կոնֆլիկտներ: Նման երկրներից են Եմենը, Սիրիան, Կոնգոն, Հարավային Սուդանը և Աֆղանստանը:

Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք Աֆրիկայի վիճակի մասին և այն մասին, թե ինչպես է երեխաների վիճակն այս աշխարհամասում:

Ներկա դրությամբ Աֆրիկայում վիճակն անմխիթար է և մեծ մասամբ աֆրիկյան երկրներում առկա են ներքին ու ատաքին կոնֆլիկտներ: Այս աշխարհամասի շատ երկրներում առկա են հատկապես ներքին պատերազմները: Պատճառն այն է, որ այս երկրներում չկա քաղաքական զարգացում, ժողովրդավարությունը չի օրինականացվել ու նաև դրանց ղեկավարներն ամեն գնով փորձում են պահպանել իրենց ուժը: Դրան գումարած նաև այդ երկրներում առկա կրոնական ու ցեղային տարաձայնությունները, մյուս կողմից որոշ երկրների, հատկապես արևմտյան երկրների միջամտությունները, որոնք ավելի են սրում տարաձայնությունները և ավելի աղքատացնում այդ երկրները: Հարավային Սուդանը, Կոնգոյի ժողովրդավարական հանրապետությունը և Կենտրոնական Աֆրիկան այն պետություններն են, որտեղ ներկա դրությամբ առկա են ներքին պատերազմներ: Շատ երկրներում գործող ահաբեկչական  խմբավորումներն ավելի են ապակայունացնում վիճակը: Ներկա դրությամբ Աֆրիկա աշխարհամասի շատ երկրներում գործում են «Բուքո Հարամ» և «Ալ Շաբաբ» ահաբեկչական խմբերը: Դրանք ապակայունացրել են այս երկրների վիճակը, վտանգելով երեխաների կյանքը: Նման երկրներում երեխաներին ամենաշատն սպառնում է պատերազմներին մասնակից դանալու վտանգը: Պատերազմների մոնտիրորինգի  խմբի զեկույցի համաձայն` ներկա դրությամբ, որպես զինվոր աշխարհում ծառայում է մոտ 200 հազար երեխա: Նրանց կոչում են "Մանուկ զինվերներ": Պատանիներ ու երեխաներ, որոնք դեռահաս տարիքում դառնում են ռազմական խմբերի անդամներ ու շահագործվում վերջիններիս կողմից: Ահաբեկչական խմբերը նույնպես օգտագործում են երեխաներին:  Պատճառն այն է, որ երեխաներին ավելի հեշտ է ոգևորել և նրանց մեջ սերմանել վրիժառությունը: Բացի այդ, նրանց ավելի հեշտ է կառավարել և դաստիարակել այնպես, ինչպես անհրաժետ է:

ՄԱԿ-ի վերջին զեկույցի համաձայն` Աֆրիկան ունի ամենաշատ անչափահաս զինվորները: Հարյուրավոր երեխաներ Հարավային Սուդանում Կոնգոյում և աֆրիկյան այլ երկրներում ներքաշված են պատերազմի մեջ: ՅՈՒՆԻՍԵՖ-ի զեկույցի համաձայն` միայն Հարավային Սուդանում,  պատերազմի սկզբից մինչ այսօր, այսինքն ` 2013 թվականից, ավելի քան 20 հազար երեխա ներքաշված է պատերազմի մեջ: Հարկ է  նշել, որ երեխաների իրավունքների կոնվենցիայի 38-րդ կետի համաձայն` քաղաքական խմբերն իրավունք չունեն 15 տարեկանից ցածր տարիք ունեցող երեխաներին ներգրավել պատերազների մեջ: Կոնվենցիայի մեկ այլ կետի համաձայն` հակամարտող կողմերն իրավունք չունեն  թույլ տալ 18 տարին չբոլորած երեխաներին մասնակցել պատերազմի: Բացի այդ, այդ տարիքի պատանիների համար ագելված է պարտադիր զորակոչը: Կոնվենցիան երկրների իշխանություններին կոչ է անում պատերազմների ժամանակ երեխաներին  չհավաքագրել,  ապահովել երեխաների ֆիզիկական ու հոգեկան խաղաղությունը: 

2005թ հուլիսի 26-ին ՄԱԿ-ի ԱԽ-ն վավերացրեց  թիվ1612 բանաձևը, որը առաջին քայլն էր պատերազմների ժամանակ երեխաներին զինված բախումներում ներգրավելու գործով զբաղվող խմբերին վերահսկելու գործում: Բանաձևը խմբերին պարտադրում է ընդունել միջազգային օրենքները:

Այդուհանդերձ երեխաները մասնակցում են պատերազմներին և հատկապես ահաբեկչական խմբերը փորձում են իրենց գործողություններում ներգրավել անչափահսներին: Աֆրիկայում գործող «Բուքո Հարամ» ահաբեկչական խմբավորումն իր գործողոթյուններում օգտվում է  անչափահաս աղջիկներից ու տղաներից: Վերջերս ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտարարեց, որ Նիգերիայի մի խումբ երեխաներ մասնակցում են զինված բախումներին որպես մահապատներ: Նրանց թիվն անցած տարվա համեմատ ավելացել է 4 անգամ: ՅՈՒՆԻՍԵՖ-ի զեկույցի համաձայն` Բուքո Հարամ խումբը Նիգերիայում այս նպատակով օգտագործել է 83 երեխաների, այդ թվում մեկ նորածնի:  

ԱՄՆ-ի ռազմական  ակադեմիայի ահաբեկչության դեմ պայքարի կենտրոնը վերջերս հայտարարեց, որ Բուքո հարամն իր մահապարտական գործողություններում օգտվում է  կանանցից ու երեխաներից: Իսկ պատճառն այն է, որ անվտանգության ուժերն ավելի քիչ են հսկում կանանց ու երեխաներին: «Ալ Շաբաբ»  ահաբեկչական խումբը գործում է  Սոմալիում և 2012թ -ից համարվում է  Ալ-Ղաիդայի մասնաճյուղը: Այս խումբը նույնպես  իր գործողությունների ժամանակ օգտվում է  անչափահասներից` կառավարական ուժերի հետ բախումների ժամանակ: Սոմալին այսօր կանգնած է վերջին 60 տարվա ընթացքում  ամենախոշոր երաշտի վտանգի առջև: Իսկ երեխաներն ու պատանիները օգտագործվում են նաև Աֆրիկայի Լիգայի ու Միջազգային կազմակերպությունների ուժերի դեմ, որոնք հաստատված են այդ երկրում: Օգտվելով երաշտից, քնելու ու սնվելու խոստում տալով, ինչպես նաև տրամադրելով բջջային հեռախոսներ և որոշակի գումար, Ալ Շաբաբը կարողացել է երեխաներին անդամագրել իր խմբերում: Երեխաներին օգտագործում է նաև ԻԼԻՊ ահաբեկչական խումբը: Իրաքի անվտանգության ծառայողներից Աբու Օմարի ասելով, վերջին երեք տարիների ընթացքում ԻԼԻՊ-ն իր մահապարտական գործղություններում օգտվում է հիմնականում երեխաներից:

Ահաբեկիչների համար երեխաների թրաֆիկինգը դարձել է բիզնես, որովհետև նրանք արդեն չեն կարողանում եկամուտ ստանալ նավթի վաճառքից կամ հարկերից: Անվտանգության և արտաքին քաղաքականության միության կողմից վերջերս հրապարակվեց մի զեկույց, որի համաձայն` պատանդառությունը ԻԼԻՊ-ի համար 10-30 միլիոն դոլարի շահույթ է ապահովել: Ուսումանսիրությունները ցույց են տալիս, որ ծայրահեղականները պատանդներին ենթարկում են սեռական բռնության, պարտադիր ամուսնությոնների և պատժում են նրանց, ովքեր իրենց չեն ենթարկվում: ՄԱԿ-ի երեխաների իրավունքների կոմիտեի նախագահ Քրիստիեն Սեմբերգի ասելով. "Մեզ մտահոգում են այն զեկույցները, որ հարյուրավոր աֆրիկացի երեխաներ գտնվում են գերության մեջ":

Սեռական բռնությունը մյուս խնդրին է, որի հետ բախվում են երեխաները: Հետազոտությունները վկայում են, որ տարբեր երկրներում, այդ թվում` Կոնգոյում, Հարավային Սուդանում, տասնյակ երեխաներ սեռական բռնության են ենթարկվել: Վերջերս բացահայտված դեպքը, երբ ֆրանսիացի խաղաղապահները սննդի դիմաց երեխաների նկատմամբ սեռական ոտնձգություն էին իրականացրել,  դեռևս քննվում է  դատարանում: Նման դեպքեր են գրանցվել նաև եվրոպական երկրների ճամբարներում ապրող երեխաների նկատմամբ: Նրանք ոչ միայն ենթակվում են սեռական ոտնձգության, այլ նաև դառնում են թրաֆիկինգի զոհեր: Պատերազմներն ու հակամարտությունները նաև ավելացրել են էմիգրանտների քանակը: Բազմաթիվ աֆրիկյան երկրներ այսօր պատերազմների մեջ են և նրանց բնակիչները փորձում են տեղափոխվել ապահով վայրեր: ՄԱԿ-ի փախստականների հարցով գերագույն  կոմիսարի հանձնակատար  Ֆիլիպո Գրանդոն վերջերս հատարարեց, որ միայն 2017թ. 2 միլիոն մարդ Հարավային Սուդանից ու Սիրիայից տեղափոխվել է այլ երկրներ: Երեխաներն իհարկե ավելի վատ վիճակում են գտնվում: Նրանք տառապում են սովից, թերսնումից ու զրկված են խմելու ջրից: Երեխաների մի մասը զրկված է իր ընտանիքի կողքին լինելուց և ապրում է  մենակ: Երեխաները շատ կարևոր դեր ունեն ամբողջ աշխարհի ապագայի կերտման գործում: Միջազգային օրենքերի համաձայն` բոլոր կազմակերպությունները և երկրները պարտավոր են հարմար պայմաններ ստեղծել նրանց ապրելու համար: Երեխաների իրավունքն է ունենալ խմելու ջուր, սնունդ և օգտվել առողջապահական ծառայություններից: Այդուհանդերձ, երեխաների նկատմամբ սպառնալիքներն օրեցօր ավելի են լրջանում, իսկ ռազմական հակամարտությունները խաթարում են նրանց ապագան: Եվ շատ կարևոր է,  որ պետությունները կատարեն իրենց պարտականությունները` խաղաղության հաստատման գործում, ինչը կարող է լավագույն հնարավորությունը լինել երեխաների պայմանները բարելավելու համար:

 

 

Պիտակ