Օգոստոս 02, 2021 11:47 Asia/Tehran
  • Երեւանում աշխատանքն սկսեց Հայաստանի նորընտիր խորհրդարանը

Երեւանում սկսվեց Հայաստանի Հանրապետության 8-րդ գումարման նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը։

Օգոստոսի 2-ին պատգամավորները գաղտնի քվեարկությամբ կընտրեն խորհրդարանի նախագահին եւ նրա երեք տեղակալներին, որոնցից մեկը պետք է լինի ընդդիմության ներկայացուցիչ։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ ընտրություններում հաղթած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ԱԺ նախագահի պաշտոնին առաջադրել է Ալեն Սիմոնյանի թեկնածությունը, որը նախկին գումարման խորհրդարանում փոխնախագահներից մեկն էր։

Նոր խորհրդարանն ունի 107 պատգամավոր։ 71 մանդատ ստացել է «ՔՊ» կուսակցությունը, 29 մանդատ՝ «Հայաստան» դաշինքը եւ 7 մանդատ՝ «Պատիվ ունեմ» դաշինքը։

https://news.am/arm/news/656064.html?__cf_chl_captcha_tk__=pmd_400af0fc670593b61cef041f8ac3170b60bc74dd-1627888360-0-gqNtZGzNAs2jcnBszQs6

Պիտակ