Օգոստոս 03, 2021 20:11 Asia/Tehran
  • Ուհանում «Քովիդ-19»-ի նոր բռնկման ֆոնին իշխանությունները որոշել 11 մլն մարդու թեստավորել. խուճապահար բնակիչները «դատարկում են» քաղաքի սուպերմարկետները

Չինաստանի Ուհան քաղաքի սուպերմարկետներում քաոսային իրավիճակ է ստեղծվել՝ բոլոր բնակիչներին թեստավորելու վերաբերյալ իշխանությունների որոշման ֆոնին:

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, քաղաքում տարածվող վիրուսի նոր բռնկման պատճառով նախատեսվում է ամբողջական վերահսկողություն սահմանել և թեստավորել բոլոր բնակիչներին:

Ուհանի խուճապահար բնակիչները «դատարկում են խանութները»: Մարդիկ պատրաստվում են ևս մեկ զանգվածային «լոքդաունի» և գնում են այն ամենն, ինչ անհրաժեշտ է՝ տնտեսական ապրանքներից մինչև սնունդ:

Հաղորդվում է, որ կորոնավիրուսի տարածման դեպքերը շատացել են հատկապես աշխատանքային միգրանտների շրջանում, ինչի պատճառով էլ որոշում է կայացվել թեստավորել 11 մլն բնակչի:

Չինաստանի որոշ շրջանների բնակիչներ արդեն իսկ խիստ սահմանափակումների են ենթարկվում՝ պայմանավորված կորոնավիրուսի հնդկական նոր հիմնամանրէի հայտնաբերմամբ, որը տարածվել է Նանկինի օդանավակայան ժամանակ մարկանցից:

Նշենք, որ տարածված վարկածի համաձայն՝ «Քովիդ-19»-ի համաճարակը բռնկվել է Ուհան քաղաքում, որտեղից էլ տարածվել Չինաստանով, ապա նաև աշխարհով մեկ:

Tert.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

 

Պիտակ