Ես կլինեմ այն նախագահը, որը խաղաղության ու կայունության զգացողություն կստեղծի երկրում. Զուրաբիշվիլի
https://parstoday.ir/hy/news/armenia-i101182-Ես_կլինեմ_այն_նախագահը_որը_խաղաղության_ու_կայունության_զգացողություն_կստեղծի_երկրում._Զուրաբիշվիլի
Վրաստանի նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին, որին աջակցում Է «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցությունը, հավաստում Է, որ ընտրություններում հաղթելու դեպքում լինելու Է անկախ նախագահ եւ համակարգողի դեր Է կատարելու իշխանության եւ հասարակության միջեւ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 26, 2018 10:25 Asia/Tehran
  • Ես կլինեմ այն նախագահը, որը խաղաղության ու կայունության զգացողություն կստեղծի երկրում. Զուրաբիշվիլի

Վրաստանի նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին, որին աջակցում Է «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցությունը, հավաստում Է, որ ընտրություններում հաղթելու դեպքում լինելու Է անկախ նախագահ եւ համակարգողի դեր Է կատարելու իշխանության եւ հասարակության միջեւ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նոյեմբերի 28-ին Վրաստանում տեղի Է ունենալու նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Նախագահական աթոռի համար պայքարում են Զուրաբիշվիլին եւ «Միասնական ազգային շարժում» կուսակցության անդամ Գրիգոլ Վաշաձեն, որը ներկայացնում Է «Ուժը միասնության մեջ Է» ընդդիմադիր միավորումը:

«Ես լինելու եմ բոլորի նախագահը: Բոլորը կկարողանան ինձ դիմել իրենց հարցերով՝ հասարակական կամ քաղաքական: Ես լինելու եմ այն նախագահը, որը խաղաղության ու կայունության զգացողություն կստեղծի երկրում: Ինձնից ոչ ոք վիրավորանք կամ անհանդուրժողություն չի լսի: Ես հարգանքով կվերաբերվեմ բոլորին»,- հայտարարել Է Զուրաբիշվիլին «Իմեդի» հեռուստաալիքի եթերում: Զուրաբիշվիլիի խոսքով՝ պետության ղեկավարը պետք Է միջնորդ լինի հասարակության եւ իշխանության միջեւ:

«Այսօր խնդիրներ գոյություն ունեն ոչ միայն մեզ մոտ, այլեւ ամբողջ աշխարհում: Դա երկխոսության եւ փոխըմբռնման խնդիրն Է իշխանության եւ հասարակության միջեւ: Իշխանությունները խորասուզված են իրենց ամենօրյա գործունեության մեջ, ճգնաժամի հաղթահարման հարցերում եւ այլն: Իսկ հասարակությունը կարծում Է, որ իշխանությունները չեն հասկանում իրենց ցավն ու անհանգստությունը: Նախագահը դերը մեդիատոր, միջնորդ եւ արբիտր լինելն Է:

Ամեն դեպքում նախագահը պետք Է ունենա պետական պարտքի զգացում»,-ընդգծել Է նա: Ընդսմին Զուրաբիշվիլին հավաստում Է, որ ընտրություններում հաղթանակ տանելու դեպքում ինքը կլինի իշխող կուսակցությունից անկախ նախագահ: Նրա խոսքով՝ ինքն անկախ Է 16 տարեկանից եւ 66 տարեկան հասակում ոչ ոք չի կարողանա իրեն ստիպել դավաճանել իր սկզբունքներին: «Ես իմ թեկնածությունն առաջադրել եմ միայն սեփական որոշման համաձայն, եւ իշխող կուսակցությունն ինձանից անկախ Է որոշում ընդունել այն բանից հետո, երբ ծանր ու թեթեւ Է արել դրական ու բացասական բոլոր պահերը: Այնպես որ ես («Վրացական երազանքին») ոչ մի խոստում չեմ տվել»,-ընդգծել Է նա: Նախագահական ընտրությունների առաջին փուլը Վրաստանում տեղի Է ունեցել հոկտեմբերի 28-ին: Դրա արդյունքներով՝ նախագահի անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին հավաքել Է ձայների 38,64 տոկոսը, իսկ «Ուժը միասնության մեջ Է» ընդդիմադիր միավորման ներկայացուցիչ Գրիգոլ Վաշաձեն՝ 37,74 տոկոսը: Ընտրությունների երկրորդ փուլը կկայանա նոյեմբերի 28-ին:

Armenpress.am