ԵԱՀԿ-ն պետք է օգտագործի ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ դրական խթանը. Սլովակիայի ԱԳ նախարար
(last modified Thu, 10 Jan 2019 16:14:08 GMT )
Հունվար 10, 2019 19:44 Asia/Tehran
  • ԵԱՀԿ-ն պետք է օգտագործի ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ դրական խթանը. Սլովակիայի ԱԳ նախարար

ԵԱՀԿ-ն կաշխատի այն հարցի շուրջ, որպեսզի օգտագործի հնարավորությունները, որոնք ղարաբաղյան եւ մերձդնեստրյան հակամարտությունների կարգավորման մեջ դրական խթան են ստեղծել:

Այս մասին հայտարարել է Սլովակիայի ԱԳ նախարար եւ ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակը:

Լայչակը Վիեննայում ԵԱՀԿ Մշտական խորհրդին ներկայացրել է սլովակյան նախագահության առաջնահերթությունները:

Նրա խոսքով՝ նախագահությունը կկենտրոնանա այն հարցի վրա, թե միջնորդական առաքելությունն ինչպես է իրականացվում, ինչպես է լուծվում եւ կանխվում այս կամ այն հարցը, եւ բոլորը պետք է պատրաստվեն «ավելի անվտանգ ապագայի»:

«ԵԱՀԿ տարածաշրջանի եւ ամբողջ աշխարհի առջեւ այսօր կանգնած հիմնական խնդիրները պահանջում են ավելի մեծ համագործակցություն եւ երկխոսություն, քան նախկինում երբեւէ»,- հավելել է Սլովակիայի ԱԳ նախարարը:

News.am

 

Պիտակ