Փաշինյանը կհյուրընկալվի «լեհական Դավոսին»
https://parstoday.ir/hy/news/armenia-i110865-Փաշինյանը_կհյուրընկալվի_լեհական_Դավոսին
Նիկոլ Փաշինյանը Լեհաստանում կմասնակցի 29-րդ տնտեսական համաժողովին։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Օգոստոս 26, 2019 20:49 Asia/Tehran
  • Փաշինյանը կհյուրընկալվի «լեհական Դավոսին»

Նիկոլ Փաշինյանը Լեհաստանում կմասնակցի 29-րդ տնտեսական համաժողովին։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը լեհական Կրինիցա-Զդրույ քաղաքում կմասնակցի տնտեսական համաժողովի։ Ինչպես հաղորդում է համաժողովի պաշտոնական կայքը, այս տարի Կրինիցա կժամանի մոտ 4,5 հազար մասնակից։

«Կարևորագույն հյուրերից մեկը կլինի Հարավային Կովկասում քաղաքական փոփոխությունների հեղինակ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը»,- նշված է հաղորդագրությունում։

Կրինիցայի տնտեսական համաժողովը շատ հայտնի է Արևելյան Եվրոպայում։ Այստեղ քննարկվում են մակրոէկոնոմիկային և արտաքին քաղաքականությանն առնչվող հարցեր։

Հիշեցնենք, որ 2019թ-ի հունվարին Փաշինյանը մասնակցել է նաև Դավոսի համաժողովին, որտեղ հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

armeniasputnik.am