Հոկտեմբեր 31, 2019 10:25 Asia/Tehran
  • «Մենք չենք կարող առանց արցունքների նայել այն ամենին, ինչ տեղի է ունենում Մերձավոր Արևելքում». Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերով՝ նա անհանգստացած է Մերձավոր Արևելքում քրիստոնյաների ծանր վիճակով:

Ելույթ ունենալով Բուդապեշտում Մերձավոր Արևելքի քրիստոնեական եկեղեցիների առաջնորդների առջև՝ Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը ամեն բան անում է, որպեսզի այս տարածաշրջանին խաղաղություն և կայունություն բերի: Նա նշել է, որ Մերձավոր Արևելքի քրիստոնյաները շատ ծանր վիճակում են գտնվում. «Սրանք սպանություններ են, բռնություն, կողոպուտներ:

Մենք տեսնում ենք, որ քրիստոնյաները զանգվածաբար հեռանում են Մերձավոր Արևելքից և դա չի կարող մեզ չանհանգստացնել»: Նա եկեղեցիների առաջնորդներին հիշեցրել է, որ ռուսական ինքնության հիմքում քրիստոնեական մշակույթն է ընկած:

«Մենք չենք կարող առանց արցունքների նայել, թե ինչ է տեղի ունենում քրիստոնյաների հետ Մերձավոր Արևելքում: Մենք ձեր գնահատականի կարիքն ունենք, որպեսզի հասկանանք, թե լրացուցիչ ինչ կարող ենք անել, որպեսզի օգնենք ձեզ և աջակցենք»,- ասել է Պուտինը:

1in.am

 

Պիտակ