Լեհաստանի ՌՈ պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդ, հետևել ՀՀ ՌՈ ցուցադրական պարապմունքներին
https://parstoday.ir/hy/news/armenia-i113933-Լեհաստանի_ՌՈ_պատվիրակությունն_այցելել_է_Ծիծեռնակաբերդ_հետևել_ՀՀ_ՌՈ_ցուցադրական_պարապմունքներին
ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանն ընդունել է Լեհաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պատվիրակությանը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 28, 2019 09:11 Asia/Tehran
  •  Լեհաստանի ՌՈ պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդ, հետևել ՀՀ ՌՈ ցուցադրական պարապմունքներին

ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանն ընդունել է Լեհաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության, փորձի փոխանակման հետ կապված մի շարք հարցեր: ԼՀ ՊՆ պատվիրակությունը հետևել է ռազմական ոստիկանների ցուցադրական պարապմունքներին:

Պատվիրակությունն այցելել է նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին:

Armenpress.am