Հունվար 05, 2020 19:48 Asia/Tehran
  • Համոզված եմ, որ երկու առաջնորդները իմաստուն կգտնվեն այս իրավիճակում. Փաշինյանը` Արտանիշի գագաթից ուղերձ է հղել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան լայվի միջոցով տեղեկացրել է, որ հասել են Արտանիշ լեռան գագաթը եւ ասել, որ իրենց երթը նվիրում են տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատմանը:

Նա նշեց, որ արշավին մասնակցում է նաեւ ազգությամբ իրանցի արշավորդ:

«Ես ուզում եմ այստեղից իմ ողջույնի ուղերձը հղել իմ գործընկերոջը` Իրանի նախագահ Հասան Ռոհանիին, ո ւմ հետ Երեւանում հոկտեմբերին հանդիպելու առիթ ունեցա, ուզում եմ նաեւ իմ ողջյունի ուղեձը հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, ում հետ  հանդիպելու եւ շփվելու առիթ ունեցա սեպտեմբերին` Նյու Յորքում եւ  ես համոզված եմ, որ երկու առաջնորդները իմաստուն կգտնվեն այս իրավիճակում եւ թույլ չեն տա, որպեսզի իրավիճակը ավելի վատթարանա»,-ասել է նա:

News.am

 

 

Պիտակ