«Եզդիական համայնքը կանգնելու է արտագաղթի ճանապարհին». Սպանդանոցային մորթի դեմ բողոքող ցուցարար
Մարզերում ապրող եզդիներին 99 տոկոսը զբաղվում է անասնապահությամբ եւ եթե այդ բոլոր մարդկանց ստիպեն, որ անասնապահությամբ չզբաղվեն, նրանք կբռնեն արտագաղթի ճանապարհը:
Այս մասին այսօր` հունվարի 20-ին, ասաց Կառավարության շենքի մոտ սպանդանոցային պարտադիր մորթի դեմ բողոքի ակցիա իրականոցնող ազգությամբ եզդի ցուցարարը:
«Եզդիական համայնքը կանգնելու է արտագաղթի ճանապարհին: Առանց այդ էլ Հայաստանը մոնոէթնիկ պետություն է, եւ պետք է գոնե մեկ տոկոս ազգային փոքրամասնություններին ապրելու, գոյատեւելու իրավունք տաս, նրանք չեն կարողանալու դա անել: Ցանկացած ոք գիտի, որ եզդիական համայնքը Հայաստանում միսը մատակաիարելու գործում մեծ ավանդ ունի եւ եթե նրանք արտագաղթեն, շատ մեծ վնաս կլինի մսի մատակարաման գործին»,-ասաց նա:
Նշենք, որ արդեն մի քանի ժամ է` կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացնում անասնապահները` բողոքելով պարտադիր սպանդանոցային մորթի դեմ: Նրանք մի քանի րոպե փողոց փակեցին Տիգրան Մեծի պողոտան, սակայն ոստիկանների հետ բանակցելուց հետո բացեցին ճանապարհը:
Նշենք, որ անասնապահությամբ զբաղվող գյուղացիները օրեր առաջ եւս բողոքի ցույց էին անում Կառավարության դիմաց` բողոքելով սպանդանոցների առաջարկած պայմաններից:
News.am