Վարշավան կարող Է Լոնդոնի տեղն զբաղեցնել ԵՄ-ում. Լեհաստանի ԱԳ նախարար
Լեհաստանը կարող Է Եվրամիությունում զբաղեցնել Մեծ Բրիտանիայի տեղը:
Այդ մասին հայտարարել Է Լեհաստանի արտաքին գործերի նախարար Յացեկ Չապուտովիչը PAP գործակալությանը տված հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Մեծ Բրիտանան հունվարի 31-ի երեկոյան պաշտոնապես լքեց Եվրամիությունը՝ ավարտելով 3,5 տարի տեւած գործընթացը:
Brexit-ից հետո սկսվել Է անցումային շրջանը, որը կտեւի մինչեւ 2020 թվականի վերջը: Այդ ընթացքում Լոնդոնը պետք Է համաձայնության գա Եվրամիության եւ այլ երկրների հետ բոլոր ոլորտներում համագործակցության ձեւաչափերի շուրջը: «Միությունն ավելի փոքր կլինի բնակչության թվաքանակի, տնտեսական ներուժի, ռազմական ուժի եւ աշխարհում ազդեցության տեսակետից: Հարցն այն Է, թե ինչ դեր կխաղա Լեհաստանը Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո»,- ասել Է Չապուտովիչը: Նա կարծում Է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ փետրվարի 3-ին սկսվող այցը Լեհաստան Brexit-ից հետո «նույնպես խորհրդանշական Է այն իմաստով, որ այն մատնանշում Է Լեհաստանը որպես պետություն, որը կարող Է զբաղեցնել Մեծ Բրիտանիայի նախկին տեղը»: «Ես կարծում եմ, որ Միությունում Լեհաստանի դերը կմեծանա, թեեւ դա արդեն չի լինի այն նույն Միությունը»,- հավելել Է նախարարը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Armenpress.am