Անջեյ Կասպրչիկը այցելում է հակամարտության երեք կողմերին․ Աննա Նաղդալյան
(last modified Thu, 13 Feb 2020 14:54:41 GMT )
Փետրվար 13, 2020 18:24 Asia/Tehran
  • Անջեյ Կասպրչիկը այցելում է հակամարտության երեք կողմերին․ Աննա Նաղդալյան

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը այցելում է հակամարտության երեք կողմերին։

Այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Հարց. Թվիթերում ադրբեջանցին գրառում է կատարել այն մասին, որ Անջեյ Կասպրչիկը հանդիպել է Արցախի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների հետ։ Խնդրում եմ մեկնաբանեք, թե ինչ հանդիպման մասին է խոսքը, և արդյոք առաջիկայում նմանօրինակ հանդիպումներ լինելու են Արցախի ներկայացուցիչների հետ։

Պատասխան. Մենք չենք արձագանքում թվիթերյան անհայտ օգտատերերի կողմից գրված և այնուհետև ջնջված անձնական գրառումներին։

Ինչ վերաբերում է Ձեր հարցի երկրորդ մասին, ապա, ելնելով իր մանդատից, պարոն Կասպրչիկը այցելում է հակամարտության երեք կողմերին: Նա պարբերաբար հանդիպումներ է ունենում Արցախում Արցախի ընտրված և այլ ներկայացուցիչների, այն է՝ Արցախի իշխանությունների և քաղհասարակության հետ: Պարոն Կասպրչիկի հանդիպումների ժամանակացույցի հետ կապված խնդրում ենք դիմել իր գրասենյակին։

News.am

 

Պիտակ