Սլովակիան շատ կարևոր գործընկեր է Հայաստանի համար. Զոհրաբ Մնացականյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i117416-Սլովակիան_շատ_կարևոր_գործընկեր_է_Հայաստանի_համար._Զոհրաբ_Մնացականյան
Մեկնարկել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակի հանդիպումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 24, 2020 07:42 Asia/Tehran
  • Սլովակիան շատ կարևոր գործընկեր է Հայաստանի համար. Զոհրաբ Մնացականյան

Մեկնարկել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակի հանդիպումը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Մեր միջև շատ կա շատ լավ երկխոսություն և համատեղ աշխատանքի բազմաթիվ հարթակներ: Սլովակիան շատ կարևոր գործընկեր է Հայաստանի համար»,- ասել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակը փետրվարի 24-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել։ Միրոսլավ Լայչակը  այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Սուրբ նահատակների հիշատակին։ 

 Armenpress.am