ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին հանդիպելու առաջարկ են արել
(last modified Tue, 15 Sep 2020 08:40:27 GMT )
Սեպտեմբեր 15, 2020 13:10 Asia/Tehran
  • ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին  հանդիպելու առաջարկ են արել

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) Փարիզում սեպտեմբերի 14-ին ինտենսիվ խորհրդակցություններ են անցկացրել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասված է ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարության մեջ: Նշվում է, որ հանդիպմանը ներկա է եղել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպերշիկը:

Համանախագահները դիտարկել են տարածաշրջանային իրավիճակը՝ հատուկ ուշադրություն դարձնելով Հայաստան-Ադրբեջան սահմանին հուլիսին արձանագրված էսկալացիային հաջորդող իրադարձություններին: Համանախագահները ուշադիր դիտարկել ու գնահատել են կողմերի մասնավոր և հրապարակային հաղորդագրություններն ու մտահոգությունները: Համանախագահները ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի կողմից տեղեկացվել են տեղում անվտանգության իրավիճակի վերաբերյալ և ողջունել են մոնիտորինգի գործընթացի վերսկսման հետ կապված նախապատրաստությունը: 

Համանախագահները հեռախոսազրույց են ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ և հրավիրել են նախարարներին առաջիկա շաբաթներին անձամբ հանդիպել համանախագահների հետ՝ համապատասխան դիրքորոշումների հստակեցման համար, առանց նախապայմանների լուրջ բովանդակային բանակցությունները վերսկսելու նպատակով:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

 

Պիտակ