Աննա Հակոբյանը կմեկնի հայրենիքի սահմանները պաշտպանելու
https://parstoday.ir/hy/news/armenia-i127512-Աննա_Հակոբյանը_կմեկնի_հայրենիքի_սահմանները_պաշտպանելու
ՀՀ վարչապետի կինը շեշտում է, որ մենք ո’չ հայրենիք, ո’չ արժանապատվություն չունենք թշնամուն զիջելու։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 28, 2020 12:52 Asia/Tehran

ՀՀ վարչապետի կինը շեշտում է, որ մենք ո’չ հայրենիք, ո’չ արժանապատվություն չունենք թշնամուն զիջելու։

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հոկոբյանը, կանանց ջոկատի հետ կմեկնի հայրենիքի սահմանները պաշտպանելու։

«Հոկտեմբերի 27-ից  13 հոգանոց կանանց ջոկատը՝ այդ թվում ես ինքս, կսկսենք զինվորական պարապմունքներ։ Մի քանի օրից կմեկնենք մեր հայրենիքի սահմանները պաշտպանելու»,–Facebook-ի իր էջում գրել է նա։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն  հոկտեմբերի 26-ին  հայտարարեց, որ ամեն տղամարդ հենց հիմա պիտի ոտքի կանգնի և գնա իր զինկոմիսարիատ։ Կանայք էլ, որոնք ուժ են գտնում կանգնել հանուն հայրենիքի, նրանք էլ պետք է ջոկատներ կազմեն։ Փաշինյանը նշեց, որ պատրաստ է անձամբ մեկնել առաջնագիծ, եթե իմանա, որ դա է ժողովրդի ուզածը։

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio