Ստեփանակերտից լրագրողներին դուրս են բերել
https://parstoday.ir/hy/news/armenia-i128036-Ստեփանակերտից_լրագրողներին_դուրս_են_բերել
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում գտնվող լրագրողներին ժամանակավորապես տեղափոխել են Երևան՝ անվտանգության նկատառումներից ելնելով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 08, 2020 15:32 Asia/Tehran
  • Ստեփանակերտից լրագրողներին դուրս են բերել

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում գտնվող լրագրողներին ժամանակավորապես տեղափոխել են Երևան՝ անվտանգության նկատառումներից ելնելով։

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնել է մամուլի աշխատանքը համակարգող կազմակերպության ներկայացուցիչը:

Նա ընդգծել է, որ սա ժամանակավոր միջոց է։

«Լրագրողներին ժամանակավորապես դուրս են բերել՝ անվտանգության նկատառումներից ելնելով», - լրատվամիջոցի հետ զրույցում հաղորդել է կազմակերպության ներկայացուցիչը։

Հաղորդվում է, որ լրագրողներին Ստեփանակերտից դուրս բերելու տեղեկությունները շաբաթ երեկոյան են ստացվել։

armeniasputnik.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio