Մեկնաբանություն - Հայաստանի ու Ադրբեջանի միջև համաձայնությունը պատերազմին վերջ դնելու համար
https://parstoday.ir/hy/news/armenia-i128107-Մեկնաբանություն_Հայաստանի_ու_Ադրբեջանի_միջև_համաձայնությունը_պատերազմին_վերջ_դնելու_համար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ Ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել։
(last modified 2026-04-11T10:39:36+00:00 )
Նոյեմբեր 10, 2020 08:49 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Հայաստանի ու Ադրբեջանի միջև համաձայնությունը պատերազմին վերջ դնելու համար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ Ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել։

Փաշինյանն ասել է.«Հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ ինձ և մեր ժողովրդի համար»:

Հայաստանի լրատվամիջոցները հաղորդում են, որ բողոքի ցույցեր են ծավալվում կառավարության շենքի դիմաց: Երևանում մեծ թվով քաղաքացիներ բողոքում են  այդ համաձայնության դեմ և Նիկոլ Փաշինյանի հրաժարականն են պահանջում:

Տեսանյութեր են հրապարակվել, որ բողոքողները ներխուժել են կառավարության շենք:

ՌԴ  նախագահ՝ Վլադիմիր Պուտինն ասել է, որ ժամեր առաջ ստորագրված հայտարարության համաձայն Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ ուժեր են տեղակայվելու: Պուտինն ասել է.«Ելնում ենք նրանից, որ ձեռք բերված պայմանավորվածությունները անհրաժեշտ պայմաններ կստեղծեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված ճգնաժամի երկարաժամկետ եւ լիարժեք լուծման համար և Ադրբեջանական Հանրապետությունը եւ Հայաստանի Հանրապետությունը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում»:

Ադրբեջանի նախագահ՝ Իլհամ Ալիևն ասել է այսօր պատմական օր է իր ժողովրդի համար և որ ինքը պարծենում է այդ հաղթանակով:

Ալիևը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանւ և Թուրքիայի նախագահներին այդ հայտարարության ստորգրման կապակցությամբ:

Ալիևն իր ելույթի մեկ այլ բաժնում ասել է, որ Թուրքիան ու Ռուսաստանը միասնաբար ստանձնելու են Ղարաբաղում խաղաղության պահպանման աշխատանքները: 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարում են հետևյալի մասին:

 1. Հայտարարում է Ղարաբաղյան հակամարտության գոտում բոլոր տեսակի մարտական գործողությունների ամբողջական կրակի դադարեցում՝ սկսած հոկտեմբերի 10-ի 00,00-ից, ըստ Մոսկվայի ժամանակի։ Ադրբեջանական Հանրապետությունը եւ Հայաստանի Հանրապետությունը, /հետագայում Կողմեր/, մնում են իրենց գրավված դիրքերի վրա։

 2. Աղդամի շրջանը եւ տարածքները, որոնք հսկվում են Հայկական Կողմի կողմից Ղազախի շրջանում, վերադարձվում են Ադրբեջանին մինչեւ նոյեմբերի 20-ը։

 3. Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում, եւ Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր՝ 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային եւ 380 ավտոմեքենաներով  եւ հատուկ տեխնիկայով։ 

4. Ռուսական խաղաղապահ զորակազմը տեղակայվում է հայկական ուժերի դուրս բերմանը զուգահեռ։ Խաղաղապահները մնում են 5 տարի ժամանակով, ավտոմատ երկարացման հնարավորույամբ՝ հաջորդ 5 տարվա համար, եթե կողմերը ժամկետի լրանալուց 6 ամիս առաջ չեն հայտարարում, որ ցանկանում են դադարեցնել այս դրույթի կիրառությունը։ 

5. Կողմերի միջեւ պայմանավորվածությունների կատարման արդյունավետության եւ վերահսկողության համար հաստատվում է կրակի դադարեցման խաղաղարար կենտրոն։ 

6. Հայաստանը մինչեւ նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը, մինչեւ դեկտեմբերի մեկը՝ Լաչինի շրջանը, թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ Կողմերի համաձայնությամբ, առաջիկա 3 տարում կառուցվելու է նոր ճանապարհ Լաչինով, որը կկապի Ստեփանակերտը Հայաստանի հետ, խաղաղապահները կարող են հետագայում տեղակայվել այդ ճանապարհի անվտանգությունը ապահովելու համար։

 7. Ներքին տեղահանվածները եւ փախստականները վերադառնում են ԼՂ եւ հարակից շրջաններ՝ ՄԱԿ Փախստականների հարցերով բարձր հանձնակատարի հսկողության ներքո

8. Իրականացվում է ռազմագերիների  եւ մյուս պահվող անձերի փոխանակություն 

9. Ապաարգելափակվում են բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերը ռեգիոնում։ Հայաստանը ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի ինքնավար Հանրապետության միջեւ։ Տրանսպորտային այս կապը հսկում է ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայությունը։ Կողմերի համաձայնությամբ, կառուցվելու է տրանսպորտային ուղի՝ Նախիջեւանն ու Ադրբեջանի արեւմտյան շրջանները իրար կապելու համար։