Փաշինյանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության գործունեության շարունակման անհրաժեշտություն է տեսնում
(last modified Mon, 16 Nov 2020 13:30:21 GMT )
Նոյեմբեր 16, 2020 17:00 Asia/Tehran
  • Փաշինյանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության գործունեության շարունակման անհրաժեշտություն է տեսնում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեության շարունակման անհրաժեշտություն է տեսնում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Փաշինյանն ասաց Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Իգիթյանի հարցին ի պատասխան:

«Դա օրակարգի կարևոր հարցերից մեկն է: Այդ թեմայով մենք հաղորդակցության մեջ ենք Ֆրանսիայի նախագահի հետ, նաև Ռուսաստանի նախագահի հետ ենք քննարկում այդ իրավիճակը և հնարավորությունը: Իմ կարծիքն այն է, որ այո` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեությունը պետք է շարունակվի»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ համանախագահության ձևաչափի գործունեությունը պետք է շարունակվի, որպեսզի բոլոր հարցերը պատշաճ ձևով լուծում ստանան:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

 

Պիտակ