ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այս շաբաթ կհանդիպեն Լեհաստանում
(last modified Mon, 25 Jan 2021 12:56:43 GMT )
Հունվար 25, 2021 16:26 Asia/Tehran
  • ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այս շաբաթ կհանդիպեն Լեհաստանում

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի, ամերիկացի և ֆրանսիացի համանախագահներն այս շաբաթ հանդիպելու են Լեհաստանում: Այս մասին Մեդիամաքսը տեղեկացել է Վիեննայում ԵԱՀԿ քարտուղարության աղբյուրից:

Խորհրդակցությունների ընթացքում միջնորդները քննարկելու են իրենց անելիքները հետպատերազմական շրջանում, ինչպես նաեւ առաջիկա այցը տարածաշրջան:

Հիշեցնենք, որ միջնորդների վերջին այցը Երեւան կայացել էր 2020թ. դեկտեմբերի 14-ին:

Ադրբեջանում նրանք սառը ընդունելության էին արժանացել Իլհամ Ալիեւի կողմից. նա ասել էր, որ «համանախագահներին Բաքու չէր հրավիրել»:

orakarg.com

Պիտակ