ՀՀ ԱԳՆ. Ադրբեջանը եւ Թուրքիան կոպտորեն խախտել են պարտավորությունները ԵԱՀԿ-ի առջեւ
(last modified Tue, 16 Mar 2021 14:11:13 GMT )
Մարտ 16, 2021 17:41 Asia/Tehran
  • ՀՀ ԱԳՆ. Ադրբեջանը եւ Թուրքիան կոպտորեն խախտել են պարտավորությունները ԵԱՀԿ-ի առջեւ

Պատերազմի ավարտից նույնիսկ չորս ամիս անց Ադրբեջանը շարունակում է խախտել Միջազգային հումանիտար եւ մարդու իրավունքների իրավունքը:

Այս մասին Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը հայտարարեց ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Էն Լինդեի հետ ճեպազրույցի ընթացքում Երեւանում:

«Ադրբեջանը խախտում է միջազգային մարդասիրական եւ մարդու իրավունքների իրավունքը՝ պահելով ռազմագերիներին եւ խաղաղ բնակիչներին: Թուրքիայի անմիջական մասնակցությամբ եւ ղեկավարությամբ տարածաշրջան հազարավոր զինյալներ են տեղափոխվել, ովքեր մասնակցել են Արցախի դեմ ռազմական գործողություններին: Դա ոչ միայն միջազգային իրավունքի կոպիտ խախտում է, այլ նաեւ պարտավորություններ ԵԱՀԿ առջեւ: Այն երկու վտանգավոր նախադեպ է ձեւավորել. հակամարտությունը բռնի լուծելու փորձ եւ այլ շրջաններից զինյալների տեղափոխում ԵԱՀԿ պատասխանատվության շրջան: Դա պետք է խստորեն դատապարտվի»,- շեշտեց նախարարը:

Նախարարն արձանագրեց, որ Էն Լինդի ավելի վաղ պլանավորված այցը տեղի չի ունեցել  լայնամասշտաբ ռազմական գործողություններ սանձազերծած Ադրբեջանի մեղքով: ՀՀ ԱԳՆ ղեկավարը շեշտեց, որ Ադրբեջանի գործողությունները ԵԱՀԿ-ի եւ Հելսինկյան եզրափակիչ ակտի դրույթների կոպիտ խախտում են: «Պատերազմի ընթացքում Ադրբեջանը, Թուրքիայի արդյունավետ օժանդակությամբ, զանգվածային հանցագործություններ է գործել, էթնիկական զտումներ, ռազմական հանցագործություններ Արցախի հայերի դեմ, այդ թվում՝ խաղաղ բնակիչների, կանանց, երեխաների, ծերերի, քաղաքացիական եւ մշակութային ժառանգության բազմաթիվ օբյեկտներ է ոչնչացրել»,- հիշեցրել է ՀՀ արտաքին գործերի նախարարը:

news.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

 

 

 

Պիտակ