ՀՀ վարչապետը ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Խովաևի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիները
(last modified Tue, 07 Sep 2021 03:24:57 GMT )
Սեպտեմբեր 07, 2021 07:54 Asia/Tehran
  • ՀՀ վարչապետը ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Խովաևի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նորանշանակ համանախագահ Իգոր Խովաևին: Նրա այցը Երևան կրում է ճանաչողական բնույթ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիները և այդ համատեքստում ընդգծել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեության կարևորությունը:

Armenpress.am

 

 

Պիտակ