Ադրբեջանի զինվորականները սպանել են արցախցի տղամարդուն
Արցախյան կողմում տեղադրված տեսախցիկներն արձանագրել են դեպքի հանգամանքներն ու արբեջանցիների հանցավոր գործողությունները։
Ադրբեջանի զինվորականները բռնություն են գործադրել ու սպանել Արցախի քաղաքացուն։ Տեղեկությունը հայտնում է ԼՂ-ի Ազգային անվտանգության ծառայությունը։
«Այսօր ժամը 13։00-ի սահմաններում Ադրբեջանի զինվորականները մուտք են գործել ԼՂ-ի Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի վարչական տարածքի հարևանությամբ տեղակայված չեզոք գոտի և բռնություն գործադրել նույն քաղաքի բնակիչ, ԼՂ-ի քաղաքացի, անասնապահությամբ զբաղվող, 1956թ. ծնված Սեյրան Սարգսյանի նկատմամբ, որից հետո նրան տեղափոխել են ադրբեջանական հենակետ, որտեղ Ս. Սարգսյանին դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել են»,–ասված է հաղորդագրության մեջ։
Արցախյան կողմում տեղադրված տեսախցիկներն արձանագրել են դեպքի հանգամանքներն ու արբեջանցիների հանցավոր գործողությունները։
ԼՂ-ի իրավապահ մարմինների կողմից դեպքի կապակցությամբ ձեռնարկվում են քրեադատավարական միջոցառումներ։
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Արցախի Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի բնակիչներից մեկը հայտնվել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում։ Դեպքի մասին անմիջապես հաղորդվել է ռուս խաղաղապահներին:
armeniasputnik.am