Ռուսաստանում չեն կարող ավելի հայ լինել, քան մենք. Քոչարյանը` արտաքին քաղաքականության մասին
https://parstoday.ir/hy/news/armenia-i159848-Ռուսաստանում_չեն_կարող_ավելի_հայ_լինել_քան_մենք._Քոչարյանը_արտաքին_քաղաքականության_մասին
ՀՀ իշխանությունները չպետք է ռիսկի դիմեին Ռուսաստանի հետ հարաբերություններում՝ մասնակցելով ԱՄՆ-ի կազմակերպած «Ժողովրդավարության գագաթնաժողովին»։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը` մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը դեկտեմբերի 11-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կազմակերպած «ժողովրդավարության գագաթնաժողովին»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 27, 2021 14:01 Asia/Tehran
  • Ռուսաստանում չեն կարող ավելի հայ լինել, քան մենք. Քոչարյանը` արտաքին քաղաքականության մասին

ՀՀ իշխանությունները չպետք է ռիսկի դիմեին Ռուսաստանի հետ հարաբերություններում՝ մասնակցելով ԱՄՆ-ի կազմակերպած «Ժողովրդավարության գագաթնաժողովին»։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը` մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը դեկտեմբերի 11-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կազմակերպած «ժողովրդավարության գագաթնաժողովին»։

Նրա խոսքով ՝ այժմ Ռուսաստանին փորձում են դուրս մղել մեր տարածաշրջանից, նվազեցնել նրա ազդեցությունը։ Երկար ժամանակ Մոսկվան փորձում էր հավասարակշռություն պահել Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ փորձելով նաև Բաքվի նկատմամբ իր ազդեցությունը պահպանել։ Բայց պատերազմից հետո իրավիճակը Հարավային Կովկասում փոխվել է։ Տարածաշրջանում նոր գործընթացներ են ընթանում, ձևավորվել է Թուրքիա-Ադրբեջան ներկայիս տանդեմը և Ռուսաստանի համար ավելի բարդ է դարձել, քանի որ հայտնվել է նոր տարր` հաշվի առնելով Թուրքիայի ներկայությունը, որի ազդեցությունը գնալով աճում է։

«Բայց մենք չենք կարող Ռուսաստանից պահանջել, որ նրանք ավելի հայ լինեն, քան մենք։ Մենք` որպես դաշնակիցներ, չպետք է կորցնեինք մեր կարգավիճակը տարածաշրջանում։ Մենք կորցրեցինք առավել մարտունակ բանակ ունեցող երկրի կարգավիճակը։ Ամեն քայլափոխի մենք պաշտպանության կարիք ունենք, իսկ դա նշանակում է, որ մեր կշիռը նվազել է», - նշեց Քոչարյանը` արձանագրելով, որ այս ամենի ֆոնին Հայաստանը դեռ ինչ-որ անհասկանալի ձևաչափերի մեջ է մտնում։

Քոչարյանը նաև հիշեցրեց, որ իր նախագահության օրոք ՀՀ–ն ևս կոմպլեմենտար քաղաքականություն էր վարում, ընդ որում` ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ հարաբերությունները շատ ավելի լավ էին, քան հիմա։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 11-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հրավերով մասնակցել է «Ժողովրդավարության գագաթնաժողովին»:

armeniasputnik.am