ՀՀ–ի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպման օրվա վերաբերյալ պայմանավորվածություն չկա. ԱԳՆ
https://parstoday.ir/hy/news/armenia-i159850-ՀՀ_ի_և_Թուրքիայի_ներկայացուցիչների_հանդիպման_օրվա_վերաբերյալ_պայմանավորվածություն_չկա._ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը հայտնում է, որ այս պահի դրությամբ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամկետի վերաբերյալ պայմանավորվածություն չկա։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 27, 2021 14:06 Asia/Tehran
  • ՀՀ–ի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպման օրվա վերաբերյալ պայմանավորվածություն չկա. ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը հայտնում է, որ այս պահի դրությամբ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամկետի վերաբերյալ պայմանավորվածություն չկա։

Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան. 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրների արտգործնախարարները դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություններ ստորագրեցին, սակայն այդ փաստաթղթերն այդպես էլ չվավերացվեցին։

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն դեկտեմբերի 13-ին հայտարարեց, որ Անկարան ու Երևանը հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչներ կնշանակվեն։ Հաջորդ օրը Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակը հաստատեց այդ տեղեկությունը։

Հայտնի է, որ թուրքական կողմի ներկայացուցիչը կլինի ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը, հայկական կողմինը` ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

armeniasputnik.am