Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 109 նոր դեպք. մահացել է 6 քաղաքացի
https://parstoday.ir/hy/news/armenia-i159906-Հայաստանում_հաստատվել_է_կորոնավիրուսի_109_նոր_դեպք._մահացել_է_6_քաղաքացի
ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում դեկտեմբերի 28-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 344 հազար 649 դեպք, որից 331 հազար 27-ն՝ առողջացած:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 28, 2021 08:08 Asia/Tehran
  • Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 109 նոր դեպք. մահացել է 6 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում դեկտեմբերի 28-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 344 հազար 649 դեպք, որից 331 հազար 27-ն՝ առողջացած:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 4157 բուժառու:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Մեկ օրվա ընթացքում Հայաստանում կատարվել է 6547 թեստավորում, արձանագրվել է կորոնավիրուսի 109 դեպք: Առողջացել է 186, մահացել՝ 6 քաղաքացի:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7965 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1500 է:

Ընդհանուր կատարվել է 2 միլիոն 546 հազար 866 թեստավորում: