Հայաստանում բժշկական տուրիզմը զարգացնելու նոր միտումներ կան
https://parstoday.ir/hy/news/armenia-i159924-Հայաստանում_բժշկական_տուրիզմը_զարգացնելու_նոր_միտումներ_կան
Քիմիական գիտությունների դոկտոր, AIP Tech-ի համահիմնադիր Մարինա Աղայանը իր թիմով անվճար իմպլանտներ է պատրաստում վիրավոր զինվորների համար և ոչ միայն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նրանց նպատակն է Հայաստանում զարգացնել բժշկական տուրիզմը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 28, 2021 12:35 Asia/Tehran
  • Հայաստանում բժշկական տուրիզմը զարգացնելու նոր միտումներ կան

Քիմիական գիտությունների դոկտոր, AIP Tech-ի համահիմնադիր Մարինա Աղայանը իր թիմով անվճար իմպլանտներ է պատրաստում վիրավոր զինվորների համար և ոչ միայն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նրանց նպատակն է Հայաստանում զարգացնել բժշկական տուրիզմը:

Աղայանը վստահեցնում է, որ արդեն կան մարդիկ, ովքեր բուժվելու նպատակով Հայաստան են գալիս, բայց կարծում է, որ բժշկական տուրիզմը զարգացնելու համար դեռ շատ անելիքներ ունեն։ Աղայանը նաև պետության աջակցությունն է կարևոր համարում։

«Մենք պետք է մասնակցենք միջազգային գիտաժողովների, էքսպոների, որպեսզի ցույց տանք՝ ինչ ունենք Հայաստանում։ 3-4 շաբաթից մասնակցելու ենք Դուբայում կայանալիք էքսպոյին։ Աշխարհից 5000 ընկերություն այնտեղ ունեն իրենց տաղավարները, այնտեղ ներկայացնելու ենք մեր պրոդուկտը, և թե ինչ ենք մենք կարողանում ստեղծել»,- նշում է Աղայանը։ 

Աղայանը վստահեցնում է, որ ներդրումներն օգտագործում են թիմն ընդլայնելու և մարքեթինգային գործիքների վրա։ Պատրաստվում են առաջիկա էքսպոյին ոչ միայն իրենց, այլև մնացած ընկերությունների պրոդուկտները ևս ներկայացնել։ Աղայանը լիահույս է, ներդրված ջանքերը և արդեն իսկ ստացած արդյունքները կարդարացնեն իրենց։  

armenpress.am/