Խոակին Կապառոսը՝ Հայաստանի 2021 թվականի լավագույն մարզիչ
https://parstoday.ir/hy/news/armenia-i159950-Խոակին_Կապառոսը_Հայաստանի_2021_թվականի_լավագույն_մարզիչ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում 2021 թ. քվեարկության արդյունքները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 28, 2021 14:15 Asia/Tehran
  • Խոակին Կապառոսը՝ Հայաստանի 2021 թվականի լավագույն մարզիչ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում 2021 թ. քվեարկության արդյունքները:

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հավաքելով 90 միավոր՝ 2021 թ. լավագույն մարզիչ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը, ով արժանանում է այդ կոչմանը երկրորդ տարին անընդմեջ:

54 միավորով երկրորդ հորիզոնականում է Երևանի «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն:

45 միավորով լավագույն եռյակը եզրափակել է Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը:

lragir.am