Գերիների վերադարձի հրատապության հարցը Թաթոյանը քննարկել է Կոպիրկինի հետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i160022-Գերիների_վերադարձի_հրատապության_հարցը_Թաթոյանը_քննարկել_է_Կոպիրկինի_հետ
Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապության հարցը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը քննարկել է ՀՀ–ում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ, տեղեկանում ենք Թաթոյանի ֆեյսբուքյան էջից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 29, 2021 08:57 Asia/Tehran
  • Գերիների վերադարձի հրատապության հարցը Թաթոյանը քննարկել է Կոպիրկինի հետ

Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապության հարցը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը քննարկել է ՀՀ–ում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ, տեղեկանում ենք Թաթոյանի ֆեյսբուքյան էջից։

Պաշտպանը կարևորել է ՀՀ-ում ՌԴ դեսպանության հետ արդյունավետ համագործակցությունը, շնորհակալություն է հայտնել ՌԴ-ում գտնվող մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության հարցերով տեղեկությունների օպերատիվ փոխանակման հաստատված համատեղ աշխատանքի համար:

ՀՀ ՄԻՊ–ըբարձր է գնահատել նաև Ռուսատանում մարդու իրավունքների դաշնային հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի հետ ձևավորված ու լիարժեք փոխադարձ վստահության վրա հիմնված բարձր մակարդակի հարաբերությունները:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը:

Հիշեցնենք, որ գերիների հարցը Թաթոյանը բարձրացրել էր նաև Կոպիրկինի հետ փետրվարի 1-ին կայացած հանդիպման ժամանակ։

armeniasputnik.am