Հայաստանի և Ադրբեջանի սահմանի դելիմիտացիայի հանձնաժողովը կարող է ստեղծվել շուտով. ՌԴ ԱԳՆ
https://parstoday.ir/hy/news/armenia-i160058-Հայաստանի_և_Ադրբեջանի_սահմանի_դելիմիտացիայի_հանձնաժողովը_կարող_է_ստեղծվել_շուտով._ՌԴ_ԱԳՆ
Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի հանձնաժողովը մոտ ժամանակներս կարող է ստեղծվել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 29, 2021 13:40 Asia/Tehran
  • Հայաստանի և Ադրբեջանի սահմանի դելիմիտացիայի հանձնաժողովը կարող է ստեղծվել շուտով. ՌԴ ԱԳՆ

Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի հանձնաժողովը մոտ ժամանակներս կարող է ստեղծվել:

ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, տեղեկացնում է Սպուտնիկ Արմենիան։ Նա հիշեցրել է, որ նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները պայմանավորվել են երկկողմ հանձնաժողով ստեղծել Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ: «Այդ պայմանավորվածության իրագործման ճանապարհին որևէ անհաղթահարելի խոչընդոտ չենք տեսնում», – ասել է ՌԴ փոխարտգործնախարարը։

Ռուդենկոն նշել է, որ Ռուսաստանը մայիսին հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում իրադրության սրման հենց սկզբից հանդես է եկել որպես միջնորդ՝ իր օգնությունը առաջարկելով համապատասխան բանակցային գործընթաց սկսելու հարցում: Փոխնախարարի խոսքով՝ միջադեպերն ուղիղ կապ չունեն ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտու հետ։ Խնդիրը ժառանգություն է մնացել խորհրդային տարիներից և պայմանավորված է երկու երկրների միջև պետական սահմանի միջազգային-իրավական պատշաճ ձևակերպման բացակայությամբ։

ragir.am