Հայաստանի և Ադրբեջանի սահմանի դելիմիտացիայի հանձնաժողովը կարող է ստեղծվել շուտով. ՌԴ ԱԳՆ
Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի հանձնաժողովը մոտ ժամանակներս կարող է ստեղծվել:
ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, տեղեկացնում է Սպուտնիկ Արմենիան։ Նա հիշեցրել է, որ նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները պայմանավորվել են երկկողմ հանձնաժողով ստեղծել Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ: «Այդ պայմանավորվածության իրագործման ճանապարհին որևէ անհաղթահարելի խոչընդոտ չենք տեսնում», – ասել է ՌԴ փոխարտգործնախարարը։
Ռուդենկոն նշել է, որ Ռուսաստանը մայիսին հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում իրադրության սրման հենց սկզբից հանդես է եկել որպես միջնորդ՝ իր օգնությունը առաջարկելով համապատասխան բանակցային գործընթաց սկսելու հարցում: Փոխնախարարի խոսքով՝ միջադեպերն ուղիղ կապ չունեն ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտու հետ։ Խնդիրը ժառանգություն է մնացել խորհրդային տարիներից և պայմանավորված է երկու երկրների միջև պետական սահմանի միջազգային-իրավական պատշաճ ձևակերպման բացակայությամբ։
ragir.am