Արտաքին միջավայրում շատ լուրջ խնդիրներ ունեցանք և շարունակում ենք ունենալ. Փաշինյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i160134-Արտաքին_միջավայրում_շատ_լուրջ_խնդիրներ_ունեցանք_և_շարունակում_ենք_ունենալ._Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի մեկնարկին շնորհակալություն հայտնեց գործընկերներին՝ 2021թ.-ին կատարած աշխատանքի համար։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 30, 2021 12:52 Asia/Tehran
  • Արտաքին միջավայրում շատ լուրջ խնդիրներ ունեցանք և շարունակում ենք ունենալ. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի մեկնարկին շնորհակալություն հայտնեց գործընկերներին՝ 2021թ.-ին կատարած աշխատանքի համար։

Վարչապետը նշեց, որ 2021թ-ը հետպատերազմայն հետևանքների արտահայտման տարի էր և լուրջ ջանքեր պահանջվեցին, որ ՀՀ-ում և դրա շուրջ իրավիճակը կարողանան կառավարելի պահել։«Պետական կառավարման համակարգից շատ մեծ ջանքեր պահանջվեցին, որ մենք կարողանանք անցնցում հաղթահարել 2021 թվականը։ Արտաքին միջավայրում շատ լուրջ խնդիրներ ունեցանք և շարունակում ենք ունենալ։ 2021-ի մայիսից սկսած Սոթք-Խոզնավար հատվածում ադրբեջանական զինված ուժերի ներխուժման փաստը, դրանից բխող հետևանքները, ինչպես նաև նոյեմբերի 16-ին տեղի ունեցած միջադեպն էլ ավելի են ընդգծում անվտանգային միջավայրում մեր ունեցած խնդիրները, և ես առաջարկում եմ, որ հիմա մեկ րոպե լռությամբ հարգենք 2021-ի ընթացքում և նախկինում իրենց կյանքը հայրենիքի համար զոհաբերած նահատակների հիշատակը»,-նշեց Նիկոլ Փաշինյանը։

civic.am/