Ռուս-հայկական հարաբերությունները համընթաց կերպով զարգացել են. Միշուստինը շնորհավորել է Փաշինյանին
https://parstoday.ir/hy/news/armenia-i160140-Ռուս_հայկական_հարաբերությունները_համընթաց_կերպով_զարգացել_են._Միշուստինը_շնորհավորել_է_Փաշինյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին, գալիք տոների առիթով, շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 30, 2021 13:09 Asia/Tehran
  • Ռուս-հայկական հարաբերությունները համընթաց կերպով զարգացել են. Միշուստինը շնորհավորել է Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին, գալիք տոների առիթով, շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը:

«Հարգելի Նիկոլ Վովայի, սրտանց շնորհավորում եմ Ձեզ Ամանորի և Սուրբ Ծնունդի կապակցությամբ:

Անցնող տարվա ընթացքում, բարեկամության, բարիդրացիության և ռազմավարական գործընկերության վրա հիմնված ռուս-հայկական հարաբերությունները համընթաց կերպով զարգացել են: Ընդլայնվում է առևտրատնտեսական և ներդրումային համագործակցությունը, ամրապնդվում են միջտարածաշրջանային և գործարար կապերը:

Վստահ եմ, որ 2022 թվականին կառավարությունների կողմից համատեղ ջանքերը կապահովեն գործնական փոխգործակցության հետագա առաջընթացը: Շարունակելու ենք բարենպաստ պայմաններ ստեղծել Եվրասիական տնտեսական միության շրջանակում նոր հեռանկարային նախագծերի և ինտեգրացիոն նախաձեռնությունների իրականացման համար: Դա լիովին համապատասխանում է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության շահերին:

Հարգելի Նիկոլ Վովայի, Ձեզ, Ձեր հարազատներին և մտերիմներին մաղթում եմ առողջություն և երջանկություն, իսկ բարեկամ Հայաստանի ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում», - նշված է ՌԴ վարչապետի ուղերձում: