ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը Ղարաբաղի ադրբեջանցիներին Արցախ վերադարձնելու վերաբերյալ
https://parstoday.ir/hy/news/armenia-i160154-ՌԴ_ԱԳՆ_ն_մեկնաբանել_է_Փաշինյանի_հայտարարությունը_Ղարաբաղի_ադրբեջանցիներին_Արցախ_վերադարձնելու_վերաբերյալ
Ձեր հարցի պատասխանը տրված է երեք երկրների ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 30, 2021 14:07 Asia/Tehran
  • ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը Ղարաբաղի ադրբեջանցիներին Արցախ վերադարձնելու վերաբերյալ

Ձեր հարցի պատասխանը տրված է երեք երկրների ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ։

Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունն այն մասին, որ Ղարաբաղի ադրբեջանցիները պետք է վերադառնան իրենց փոքր հայրենիք եւ Երևանը չի վիճարկի նրանց` Ղարաբաղում ապրելու իրավունքը։

«Ձեր հարցի պատասխանը տրված է երեք երկրների ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ։ Մասնավորապես, 7-րդ կետն ուղիղ մեջբերում է. «Ներքին տեղահանվածներն ու փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք եւ հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հսկողության եւ կառավարման ներքո։ Ավելացնելու ոչինչ չկա»,- ասել է Զախարովան։