Նիկոլ Փաշինյանն այցելել է Եռաբլուր
Դեկտեմբեր 31, 2021 08:50 Asia/Tehran
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Արցախյան պատերազմում Հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին, ծաղիկներ խոնարհել անհայտ կորած ազատամարտիկների հուշակոթողին, սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:
armeniasputnik.am
Պիտակ