Տարեմուտ
https://parstoday.ir/hy/news/armenia-i160268-Տարեմուտ
Քրիստոնյա ազգերը Տարեմուտը տոնում են հունվարի 1-ին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 31, 2021 14:58 Asia/Tehran
  • Տարեմուտ

Քրիստոնյա ազգերը Տարեմուտը տոնում են հունվարի 1-ին:

«Այժմ բոլոր քրիստոնյա ազգերը Տարեմուտը տոնում են հունվարի 1-ին: «Հունվար» բառը նշանակում է ծնունդ: Մինչև Քրիստոսի աշխարհ գալն ամբողջ մարդկությունը գերի էր չարի իշխանությանը: Քրիստոսի ծննդյամբ և Տիրոջ երկրային կյանքի փրկարար  առաքելությամբ քանդվեց դժոխքը, մարդկությունն ազատվեց հավիտենական մահից և հնարավուրություն ունեցավ Երկնքի արքայությունը ժառանգելու: Այդ պատճառով հունվարը դարձավ ամիսների սկիզբ:

Հունվարի 1-ը  Փրկչի ծննդյան թվականի առաջին ամսվա առաջին օրն է: Հունվարի 1-ին բոլոր եկեղեցիներում Սուրբ Պատարագ է մատուցվում:

Տոնը կոչվում է Կաղանդ, որը նշանակում է ամսագլուխ: Հայերն այն անվանում են Ամանոր, որը բուն հայկական բառ է, «ամ» նշանակում է տարի, այսինքն՝ նոր տարի: Ըստ ժողովրդական սովորության՝ Ամանորին տոնածառ են զարդարում, որը Դրախտի Կենաց ծառի խորհուրդն ունի»։